Author Archives: roberthakobyan

Առաջադրանքներ

Դաս 1

1) Միանդամ են արդյոք հետևյալ արտահայտությունները

ա) a           

բ) a+b

գ) ba 

դ) b2c

ե) ab/(a+b)

զ) ax/b

է) 3/4 xy   

ը) 0

թ) -1,26 

ժ) (a-b)/3  

ի) p4xy

լ) 7a-3

2) Պարզեցրեք միանդամի գրությունը

ա) 0ab=0

բ) xy0z=0

գ) 1kpx=kpx

դ) ab1m=abm

ե) a5b(-3)c(-8)=abc120

զ) 6x12y(-13)z=xyz-1092

3) Ի՞նչ արժեք է ստանում 3x + 2y գումարը փոփոխականների հետևյալ արժեքների դեպքում

x = 1.2, y = 1.5
3*1.2 + 2*1.5=6,6

4) Գտեք թիվը, եթե հայտնի է, որ նրա 6.2%-ը հավասար է 9.3-ի

x*6,2/100=9,3
x=930:6,2=9300/62=150

Ծառերը

05.09.2023

Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում — իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է — իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ — երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: Ամբողջ Վանքերը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր գիտե՞ս ինչի համար — բոլորին կարող էր վնաս տալ: Կարո՛ղ էր: Նրա վտանգը ծովիանի՛, ծովիանի նման խաղում ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին: Բոլորի համար նրա լավությունն էն էր՝ որ չէր տրաքում, թե չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չի արել: Լավություն բոլորին քո պապ ու իմ պատրոն Ավետիքն է արել: Ուրիշի համար՝ մեղու, պատվաստ, կացնի կոթ, ուրիշի համար՝ սել, ամուսնացած եղբոր փոխարեն՝ բանակ, եղբոր բանտարկված տղայի համար՝ կառավարչի մոտ կոռի — նա աստծու լավությունն էր էս ամբողջ գյուղին, և գիտե՞ս ինչ էր ասել նրա Գիքոր փոքր ախպերը. «Էդ ո՜նց է Սարգսի համար կոռի գնաց, ինձ համար ձեռուոտն էդպես կապվել է՝ մի սել չի սարքում» (մի կաղնի կտրելու իրավունքի դիմաց անտառապահը Գիքորից մի եզանսել է ուզած եղել): Քո պապ ու իմ պատրոն Ավետիքի ճիշտ պատասխանը դա է, դու մի կարծիր, թե նրա վարքն ուրիշ պատասխան ունի: Շնորհակալություն ո՞վ էր ասում նրա ձիուն — ոչ մեկը: Բեռն իջեցնում ու քամակին ձեռաց ճիպտում էին — բեռը՝ իրենց, քրտնահոտը՝ տիրոջը — գնա՛: Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ — դա խի՞ղճ է թե փալասե տիկնիկ, զավակս, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս: Աղջիկ եք տեսնում՝ կանգնում նայում եք ու աչքներդ լցվում է, տղա եք տեսնում՝ բերաններդ բա՜ց նայում եք, հիվանդ գառան համար լաց եք լինում, սիրուն հորթի համար լաց եք լինում — ձեր փորում տղամարդու սի՞րտ է թե սազը ձեռին աշուղ: Քո պապ Ավետիքի քնա՜ծ, դանդա՜ղ, բա՜րի, էն էլ ես ինչ իմանամ բարի՞ թե վախկոտ չեղած մի պուտ արյունը էդ ո՜նց կարողացավ կտրել մերանի պես քո մեջ Իշխանի տված էն կատաղի վարար արյունը, անդադար, խաբեբա, շողոմքոր, համարձակ, անքուն, վրիժառու, զնգուն-զվարթ-ավազակ առնաուտի արյունը քո մեջ էդ ո՜նց կտրվեց Ավետիքի քնած մի պուտ արյունից: Թե՞ էդքան դուրեկան է ծնկներն օջախին դեմ անել, ժպտալով ննջել ու հուսալ ու հավատալ, թե աշխարհը բարի է: Էծը թուփ — գելը էծ: Է՞ծն ես թե թուփը, գե՞լն ես թե էծը , ո՞րն ես: Կա՛մ — կա՛մ: Չէ՜ մի. դուք սպասեք ձեր դրախտին՝ որ վանքի զանգերն իրիկվա մեջ զրնգան, իրիկվա մեջ վանքի աղբյուրը երգի, հոգնած իրիկվա միջով ձեզ բարձած բերեն, վերցնեն ձեր բեռը քրիստոսի իրիկվա մեջ և ուռչի՜ շնորհակալությունը բկների մեջ, խեղդի — «շնորհակալ եմ, ձի, Բորչալվից, է՜, մի ձմեռվա հաց բերիր երեխեքիս համար, պարտական ենք, ձի»:
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես — հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…
© 1958 — 2021, Հրանտ Մաթևոսյան

Կադրա՜։

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
առաջնեկ-Առաջնածին զավակ
կոթ-Ծխամորճի կամ ծխափողի խողովակը՝ փողը
սել-Տե՛ս Հեղեղ

2.Պատմվածքում առանձնացրու այնպիսի մտքեր,որոնք քեզ հոգեհարազատ են, որոնք արդիական են (այժմեական, ժամանակակից, առօրյա, ակտուալ)։
Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ — երբ գազանի մեջ է:

3. Բացատրի՜ր շնորհակալություն բառի իմաստը-գոհություն, ինչպե՞ս ես դու շնորհակալ լինում ծնողիդ, ընկերոջդ-Ես շնորհակալ եմ իմ ծնողներին՝ աշխատում եմ քիչ բարկացնել իմ ծնողներին, որ իմ ծնողները վատ են իրենց զգում ես նրանց խնամում եմ։

Պատմության Հաշվետվություն

29․05․2023

1․Առաջադրանքների քանակը։21 առաջադրանք

2․Առաջադրանքների հղումները տեղադրիր։
Սեպտեմբերի 1-9 առաջադրանքներ
1-9․09․2022
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ
Սեպտեմբերի 12֊17։
Նախնադար
Հայերի ծագումը 19․10․2022
ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍ
Վաղ պետական կազմավորումները հայաստանի տարածքում
Միջագետքի առաջին պետությունները
Վանի համահայկական թագավորությունը
6․12․2022
Պատմության Հաշվետվություն
Ճամբարային օրեր
Հայկազունի Երվանդունիների թագավորությունը
Դաս և առաջադրանքներ
Դաս և առաջադրանքներ
Դաս և առաջադրանքներ
Դաս և առաջադրանքներ
Հին Հունաստան
26.04.2023
27.04.2023

Բնագիտության Հաշվետվություն

1․Առաջադրանքների քանակը։26 Աշխատանք

2.Առաջադրանքների հղումները տեղադրիր։
Բնագիտության առաջադրանքներ.Սեպտեմբերի 5֊9
Բնագիտության առաջադրանք.Սեպտեմբերի 19֊23.
Բնագիտության առաջադրանք։ Սեպտեմբերի 26֊30.Այրում։
Հոկտեմբերի 3֊7
Հոկտեմբերի 10-14
17-20․10․2022
Նոյեմբերի 7-11
Նոյեմբերի 14-18
5.12.2022
Հունվարի 30-ից-փետրվարի 3
Փետրվարի 6-10
Փետրվարի 13֊17
Փետրվարի 20-24
Բնագիտություն ամփոփիչ
Փետրվարի 20-24
Մարտի 6-10
Մարտի 6_10
Մարտի 13_17
Ամփոփիչ աշխատանք
31.03.2023
Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։
Ապրիլի 17-21
Ամփոփիչ աշխատանք
Սննդառություն և մարսողություն.Շնչառություն
14.05.2023
Ամփոփիչ աշխատանք

27.04.2023

• Բնութագրեք Արտավազդ ll-ին։Արտավազդ II ստացել էր հիանալի կրթություն, գրել էր պատմական երկեր, ճառեր և ողբերգություններ։ Նա հզոր արքա էր, հայրենասեր և շատ հպարտ էր։ Արտավազդ II- ը գերադասեց մահը քան խոնարհվել թշնամուն։• Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել։Ք․ա 53 թ տեղի ունեցավ Խառանի ճակատամարտը։ Նա ավարտվեց Հռոմի պարտությամբ և Կրասոսի մահով։• Ներկայացրեք Անտոնիոսի արշավանքի արդյունքները։Անտոնիոսը կորցրեց 44 հազար զորք և պարտվեց Պարթևստանին։ Ներխուժեք Հայաստան և խաբեությամբ Արտավազդ II ին և նրա ընտանիքին բանտարկեց և տարավ Եգիպտոս։ Քանի որ հայոց արքան չենթարկվեց Անտոնիոսին նա սպանեց նրան և կնոջը, իսկ որդիներին տարավ Հռոմ և պահեց պատանդության մեջ։

26.04.2023

• Համեմատեք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը։
Հայաստանը Տիգրանակերտի մոտ ճակատամարտում պարտվել էր, իսկ Արածանիի ճակատամարտում հախթեց հռոմեացիներին։
• Ինչպե՞ս ավարտվեց Լուկուլոսի արշավանքը Հայաստան։
Լուկուլլոսը պարտվեց և պաշտոնից զրկվեց։
• Ինչու՞ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ։
Որովհետև Հայաստանի դաշնակից Պոնտոսը պարտվել էր և Հայաստանը մենակ էր մնացել ընդդեմ Հռոմի և Պարթևստանի։

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:Կիտրոնաթթու, խնձորաթթու, քացախաթթու, կաթնաթթու:
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:Բնության մեջ կան աղաթթու, ֆոսֆորական թթու, ազոտային թթու, ծծմբական թթու։
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։Հեղուկային, մետաղական, էլեկտրական բժշկական և էլեկտրոնային։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։Բժշկական ջերմաչափից պետք է օգտվել շատ զգույշ, որովհետև այդ ջերմաչափերի մեջ կա սնդիկ, որը շատ վտանգավոր է։
  5. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
  6. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
  7. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
  8. Ի՞նչ է բջիջը։Բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
  9. Որո՞նք են արմատի գործառույթները:Արմատն ունի կարևոր գործառույթներ`արմատը բույսը ամրացնում է հողին,արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:
  10. Ի՞նչ է շնչառությունը:Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
    Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
  11. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
    Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
    Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
    Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:
  12. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։
  13. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։

14.05.2023

Օրգանիզմ և միջավայրՊատասխանել հարցերին

  • Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:Տարբերում են էկոլոգիական գործոնների երեք խումբ՝1. անկենդան գործոններ2. կենսական գործոններ3. մարդածին գործոններԷկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:Ի՞նչ կլինի, եթե գիշատչ կենդանիները վերանան Երկրի երեսից:Ինչու՞ ցամաքւմ ապրող կենդանիները չեն կարող ապրել ջրում:Ի՞նչ բնական համակեցություններ գիտեք:Համակեցությունները լինում են.Բնական — բնության կողմից հավասարակշռված համակեցություններ:Արհեստական — մարդու կողմից կառավարվող համակեցություններ` այգի, դաշտ, ֆերմա, ջերմոց, ձկնաբուծարան և այլն:Թվե՛ք էկոհամակարգի երեք հիմնակա բաղադրիչները:

23.05.2023

Կարդա՛ Դոնալդ Բիսեթի «Ռնգեղջյուրն ու բարի փերին» գործը։

Պատմվածքի վերաբերյալ ինքդ հորինի’ր 5 հարց։

Ռնգեղջյուրի անունը ինչ է։
Ռնգեղջյուրը քանի՞ անգամ ասաց փերի ,որ փերին հայտնվեց։
Ի՞նչ կատարվեց ,որ փերին հայտնվեց։
Ինչ էր ուտում և խմում ռնգեղջյուրը։
Ռնգեղջյուրի երազում ի՞նչ էր կատարվում։