1․Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ որն ընդունված է որպես միավոր
2․Երկարության հիմնական և այլ միավորները: Չափման գործիք։Չափման գործիքչափերիզ,չափագլան,այրկենաչափ ,սենյակային ջերմաչափ,բժշկական ջերմաչափ։
3․Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ։Բաժանումների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին ներկայացնում են քանոնի սանդղակը
4․Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը։Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։
5Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք։Ինչպե՞ս են որոշում չափիչ սարքի բաժանման արժեքը։Չափիչ սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել սանդղակի մոտակա այն երկու գծիկները որոնց կողքին մեծության թվային արժեքներ են գրված այնուհետև մեծ արժեքից հանել փոքրը և ստացված թիվը բաժանել դրանց միջև բաժանումների թվին։
6.Ինչի՞ց է կախված չափման սխալը։Չափման սխալը կախված է նաև չափաքանոնի սխալ դիրքից ինչպես նաև չափման արդյունքները դիտելիս աչքի ոչ ճիշտ դիրքից։
7․Ինչպե՞ են որոշում չափման սխալը։Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և ընդունված է համարել որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։
Կրկնել և սովորել․Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ16։Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրտել և գտնել տարբեր երկրների երկարությունների և
Նախակորիզավորների դերը բնական համակեցություններում։Բակտերիաները չափազանց լայն տարածում ունեն։Դրանք հսկայական դեր են կատարում բնության մեջ և մարդու կյանքում։Բակտերիաները քայքայում են օրգանական նյութերը կենդանի օրգանիզմների կենսագործունեության արգասիքները մահացած բույսերի և կենդանիների մնացորդները վերածելով այդ բոլորը հումուսի և մաքրելով մոլորակի մակերևույթը նեխող մնացորդներից։Դրա համար բակտերիաներին հաճախ անվանում են բնության սանիտարներ։
Նախակորիզավորների դերը մարդու կյանքում։Մեծ է բակտերիաների դերը սննդի արդյունաբերության մեջ։Գինու, օղու ,կոնյակի բանջարեղենի թթվային արտադրությունները կապված են խմորում և թթվեցում առաջացնող բակտերիաների հետ։Այդ բակտերիաների օգնությամբ են կաթից ստանում մածուն կաթնասերից թթվասեր և այլն։
Մարդուն ամենուրեք հարկավոր են չափումներ։ Առանց չափումների նա չի կարող հագուստ կարել, տուն կառուցել, մեքենա պատրաստել, տիեզերանավ արձակել։ Մարդը սովորել է չափել շատ մեծություններ, այնպիսիք, ինչպիսիք են ժամանակը, երկարությունը, մակերեսը, ծավալը, զանգվածը, ջերմաստիճանը։
Մեծությունները չափում են՝ դրանք համեմատելով մեծությունների որևէ միավորի հետ։ Օրինակ, եթե AB հատվածը կարելի է բաժանել 5 մասի՝ յուրաքանչյուրը 1 սմ, ապա նրա երկարությունը հավասար է 5 սմ-ի։ Նույն հատվածը կարելի է բաժանել 50 հատվածի, յուրաքանչյուրը 1 մմ, ուստի և նրա երկարությունը հավասար է 50 մմ-ի։ Եթե հատվածը հնարավոր չէ բաժանել 1 սմ-անոց ամբողջ թվով հատվածների, ապա այն բաժանում են ավելի փոքր հատվածների, օրինակ՝ 1-ական մմ, այսինքն՝ որպես երկարության միավոր վերցնում են ոչ թե սանտիմետրը, այլ միլիմետրը։ Քանի որ 1 սմ = 10 մմ, ապա երկարության միավորն այդ դեպքում բաժանում են 10 հավասար մասերի։ 1 մմ երկարության միավորը կարելի է դարձյալ բաժանել 10 հավասար մասերի և այլն։ Ընդհանրապես, չափման միավորները (բացի ժամանակի միավորներից) փոքրացնում կամ մեծացնում են 10, 100, 1000 և այլն անգամ։
Որպես երկարության հիմնական միավոր ընդունված է մետրը։Երկարության մնացած միավորները ստացվում են հիմնական միավորից 10, 100, 1000 և այլն անգամ մեծացնելով կամ փոքրացնելով։ Այդ միավորների անվանումները կազմվում են նախածանցների միջոցով։ Միավորը 10 անգամ փոքրացնելիս կիրառում են “դեցի” նախածանցը, 100 անգամ՝ “սանտի”, 1000 անգամ՝ “միլի”։ Միավորը 10 անգամ մեծացնելիս կիրառում են “դեկա” նախածանցը, 100 անգամ՝ “հեկտո” և 1000 անգամ՝ “կիլո”: Օրինակ, եթե մետրը փոքրացնենք 10 անգամ, ապա կստացվիդեցիմետր, եթե մետրը փոքրացնենք 100 անգամ, ապա կստացվիսանտիմետր, իսկ եթե մետրը փոքրացնենք 1000 անգամ, ապա կստացվի միլիմետր։ բայց եթե մետրը մածացնենք 1000 անգամ, ապա կստացվի կիլոմետր։
Հատվածի երկարությունը չափում են քանոնով: Քանոնի վրա նշված ենգծիկներ, որոնք այն բաժանում են հավասար մասերի, որոնց անվանում են չի: Յուրաքանչյուր բաժանման երկարությունը հավասար է մեկ սանտիմետրի: Քանոնի բոլոր բաժանումները կազմում են սանդղակ, որի միջոցով որոշում են հատվածի երկարությունը: AB հատվածի երկարությունը հավասար է 6 սմ-ի: Գրում են՝ AB = 6 սմ:
Եթե X կետը AB հատվածը բաժանում է AX և XB մասերի, ապա ամբողջ հատվածի երկարությունը հավասար է նրա մասերի երկարությունների գումարին:
AB = AX + XB
Առաջադրանքներ
1) AB հատվածի երկարությունը հավասար է 37 սմ-ի: C և D կետերը գտնվում են այդ հատվածի վրա, ընդ որում D կետը գտնվում է C և B կետերի միջև: Գտեք CD հատվածի երկարությունը, եթե AD = 27 սմ, BC = 19 սմ: AC=AB-CB=37-19=18 DB=AB-AP=37-27=10 CD=AB-AC-DB=37-18-10=9
2) Ուղղանկյան կողմերից մեկը 16 սմ է, իսկ մյուսը 3 անգամ մեծ է: Գտեք ուղղանկյան պարագիծը:P=16սմ+16սմ+48սմ+48սմ=128սմ
3) Ուղղանկյունաձև այգու հողամասի երկարությունը 85 մ է, իսկ լայնությունը` 39 մ: Գտեք այդ հողամասի պարագիծը:85մ+85մ+39մ+39մ=248մ
4) M և N կետերն ընկած են AB հատվածի վրա, ընդ որում N կետը զետեղված է M և B կետերի միջև: Գտեք AB հատվածի երկարությունը, եթե AN = 42 սմ, MB = 24 սմ, MN = 8 սմ: AM=AN-MN=42-8=34 NB=MB-MN=24-8=16 AB=AM+MN+NB=34+8+16=58
5)B կետը գտնվում է A և C կետերի միջև, իսկ D կետը` A և B կետերի միջև: Գտեք DC հատվածի երկարությունը, եթե DA հատվածի երկարությունը հավասար է 45 սմ-ի, AB հատվածի երկարությունը 3սմ-ով մեծ է DA հատվածի երկարությունից, իսկ BC հատվածի երկարությունը 17 սմ-ով փոքր է AB հատվածի երկարությունից:
Լրացուցիչ առաջադրանքներ
6) Տեղեկություն չափման միավորների մասին:
7) B կետը AC հատվածը տրոհում է երկու հատվածի: Գտեք BC հատվածի երկարությունը, եթե՝
ա) AB=3,7 սմ, AC=7,2 սմ,
բ) AB=4մմ, AC=4 սմ:
8) B, D և M կետերը գտնվում են մի ուղղի վրա: Հայտնի է, որ BD=7սմ, MD=16սմ: Որքա՞ն կարող է լինել BM հեռավորությունը:9) 20 սմ երկարություն ունեցող AB հատվածի վրա նշված է D կետը: Գտեք AD և BD հատվածների երկարությունները, եթե BD հատվածը 4։
Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերերեն: /Վ. Սարոյան /
Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:
Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:
Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է վճարել: Դա եղել է Անգլիայում երբևէվաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ձեռք բերել այն պատճառով, որ 1963 թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:
46. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:
Հերիք է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքան լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա տեսել է դեռևս 1620 թվին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մի միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության ժամանակ այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև համնկումներ կան:
Որո՞նք են բնական գիտությունները:Թվարկե՛ք դրանք: Քիմիա, Ֆիզիկա, կենսաբանություն
Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը:
Քիմիայի ուսումնասիրության առարկան նյութերն են, դրանց հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը, մեկը մյուսին վերածվելու որակական և քանակական փոփոխություններն ու դրանց ղեկավարելու եղանակները:
Ի՞նչ է ուսումնասիրում կենսաբանություն և ֆիզիկա գիտությունները: ֆիզիկան ուսումնասիրում է բնության ընդհանուր օրենքները և երևույթները,