Author Archives: roberthakobyan

Հայոց լեցու 26.02.2024

4.Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:
Գետափին զբոսնելիս, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:

Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու: Երկրորդ խողովակաշարն կառուցելիս, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:
Գետակն անցնելիս, որս անող մի գայլաձուկ տեսավ:

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
Ընկերոջ պատմությունը, լսելիս փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:

Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:

Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել։
Փորձելիս, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել։

Ֆունկցիայի սահմանումը․ պարզագույն օրինակներ (Դաս 4)

ա)արգումենտը՝x
բ)ֆունկցիան՝y

y=3x-1
ա)y(2)=3 ∙2-1=5 սխալ է
բ)y(5)=3 ∙5-1=14 սխալ է
գ)y(1/3)=3 ∙1/3-1=0 ճիշտ է
դ)y(-1)=3 ∙(-1)-1=-4 սխալ է

y=-2x
y=3x-4
y=x2
արգումենտը՝x
ֆունկցիան՝y

ա)y=2x
բ)y=x-2
գ)y=x+5
դ)y=4x
ե)y=1/7x
զ)y=2x2

x=-2 y=3*-2=-6

x=-2 y=-6
x=-1,5 y=-4,5
x=-1 y=-3
x=-0,5 y=-1,5
x=0 y=0
x=0,5 y=1,5
x=1 y=3
x=1,5 y=4,5
x=2 y=6

Հայոց լեզու

23.02.2024

1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը: Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: Քո գնալուց հետո հյուրեր եկան: Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր: Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա: Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից: Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց: Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը: Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես: Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ բերած մոտեցավ մեքենային: Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով տնկեցին անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց

թողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել Քնած գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի տրված տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող-Հովհանես Թումանյանը ամենալավ գրողն է։
կառուցող-
ներող-Կանաչ շորերով Գրիգորը ներող մարդ է։
բարձրացող-
հիացող-


Տեքստի Ա և Բ մասերի բայերի ժամանակների տարբերությունը վերացրո՛ւ:

Ա. Մի խեղճ գյուղացի ծերացած և ուժատ եզ ուներ ու չգիտեր, թե ինչպես ազատվեր բեռ դարձած անասունից: Որոշեց տանել շուկա, ծախել: Եվ քանի որ առևտրի փորձ չուներ, դիմեց իր դրացուն.

-Եզս հալից ընկել է, ի՞նչ կլինի՝ օգնի՛ր, տանենք շուկա, ծախենք: -Աչքիս վրա,- պատասխանեց դրացին: Դրացին խոսքաշեն ու լեզվանի մարդ էր, շուկայում սկսեց գովաբանել եզին: -Ա՜յ եզը, լա՜վ եզը, է՜ս կողմն եկեք, մի էստե՜ղ նայեցեք: Հո եզ չէ, Աստված վկա, գոմե՛շ է, գոմե՛շ…

Բ. Հավաքվում են մարդիկ, ու սա շարունակում է. -Գիտե՞ք` ի՜նչ ուժեղ է, առանց զույգի գութան է քաշում: Էնքան խելոք է ու հեզ, որ կարող եք հա՛մ բարձել, հա՛մ լծել: Մարդիկ լսում են, քննարկում, ձեռք տալիս եզանը, բայց ամենից ուշադիր եզան տերն է լսում: Լսում, լսում է, մեկ էլ դառնում դրացուն ու ասում. -Չէ, ախպե՜ր, ես իմ ապրանքը չեմ ծախում: Որ էդքան լավն է, ես կբանեցնեմ, էլի:

4․Ամփոփի՜ր շաբաթդ, պատմի՜ր թե ի՞նչ նոր բաներ սովորեցիր։ Ի՞նչ է լավատեսությունը, բացատրիր բառի իմաստը և այն ի՞նչ դեր ունի քո կյանքում։

Հայոց լեզու

21.02.2024

Նկարագրի՛ր քո սովորական երեկոները (սովորաբար ինչպե՞ս ես անցկացնում, ո՞րն է երեկոյան սիրելի զբաղմունքդ, ի՞նչը չես սիրում)

1..Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերում, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք,

խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը զվարճացնում է ու հետաքրքրում է կապիկին: Այդպես էլ լինում է: Նա շատ շուտ է գլխի ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

2.Անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`

Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով-Կանգնեց անկյունում, որ նրան` նորից տեսնելու նպատակով։

Խնդրեց նամակը հասցնել-Խնդրեց, որ նամակը հասցնել։

Մի քանի վարկյան շահելու համար վազեց-Մի քանի վարկյան շահեց, որ վազի

Սպասեց հոսանքների բերելուն-Սպասեց ,որ հոսանք բերեն

Մի քանի քայլ հեռանալով` հանդիպեց-Մի քանի քայլ հեռացավ, որ հանդիպի

Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ-Հոսանքի ուղղությամբ ցած վազեց ,որ տեսնի

Ջրի պակասելու մասին խոսեցին-Ջուրը պակասեց ,որ խոսեն

3.Հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ` Վաղուց հերքված վարկածը- վարկածը, որ վաղուց հերքվել էր:

Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև-

մառախուղով պատված լեռնագագաթներ-

ճանապարհորդի նկարագրված ջրվեժը-

դժվարին կացության մեջ ընկած մարդ-

գիշերները մեր այգին այցելած չորքոտանին-

անտառից սկիզբ առած վտակ-

4.Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված: Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային: Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց

թողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

Задания для учеников 7-ых классов

Задания с 19.02.24 — 23.02.24

Урок 1

Работа в классеРабота с текстом. 

2
3

Задания к тексту:

  1. Почему в ответе артистки” Я хотела танцевать”особо выделено слово “хотела”?
  2. О чем она вспоминала? артисткa вспомнила о своём детстве
  3. Почему артистку, когда она была еще девочкой, не приняли в хореографический кружок?потому что она не была гибкоий
  4. Как она смогла преодолеть эту жизненную трудность?

3.Как вы понимаете смысл финала текста : “ Это было невозможное счастье”?

Грамматические задания:

Упражнение 1.

1. Он сидел за столом и . . . . (дремал — задремал) 2. Она разговаривала со мной и . . .
на компьютере. (печатала — напечатала) 3 . Она разговаривала со мной и . . . на компьютере текст. (печатала — напечатала) 4. Пока она разговаривала со мной, она . . . на компьютере какой-то текст. (печатала — напечатала) 5. Извини, я вчера . . . и . . . тебя! (горячился- погорячился) (обижал — обидел) 6. Ты не знаешь, где моя тетрадь? Я её . . . сюда.(клал — положил) 7. Спасибо, что ты меня . . . , уже давно пора вставать! (будил — разбудил) 8. Он вчера нас здорово . . . ! (веселил — развеселил) 9. Вчера ты очень . . . на меня? ( сердилась — рассердилась) 10. Ты со мной . . . ? (здоровался — поздоровался) 1 1. Он . . . в снег и лежит. (падал — упал) 12. Он . . . ручку на пол и не заметил. (ронял — уронил)13. Вечером он . . . деньги. (считал — сосчитал) 14. Свеча . . . на столе. (горела — сгорела)
Упражнение 2.  Выберите правильный вариант.

1. Вчера вечером он . . . падежи. (повторял — повторил) 2. Он не . . . от темы выступления. (отклонялся — отклонился) 3. Она . . . меня в аэропорту. (встречала — встретила)4. Её слова меня просто . . . . (изумляли — изумили) 5. Он . . . к новому сотруднику. (присматривался- присмотрелся) 6. Он легко . . . к новым условиям. (приспосабливался приспособился) 7. Зачем он . . . перед ней? (унижался — унизился) 8. Вы . . . участие в конференции? (подтверждали — подтвердили) 9. Этого я тебе не . . . . (разрешал — разрешил) 10. Отец . . . сына к порядку. (приучал — приучил) 1 1 . Он . . . план действий. (обдумывал- обдумал) 12. Он . . . ей в любви. (признавался — признался) 13. Вчера мы . . . об этом.(договаривались — договорились)

Дополнительное задание: сочинение на тему: “ Невозможное возможно”. 

Հայոց գրականություն 20․02․2024

  1. Կարդալ պատմվածքը։
  2. Դուրս գրել անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել։
    կապար-Այդ բույսի թթու դրած ծաղկաբողբոջները՝ որպես համեմունք:
    սաղարթախիտ-Խիտ սաղարթ ունեցող
    տապին-Բարձր ջերմություն
    ստանում-
    մագլցել- Որևէ բանի փաթաթվելով աճել-բարձրանալ նրա վրայով (բույսերի մասին):
  3. Պատմվածքի մեջ ո»րն էր ոչ իրական, ձեր կարծիքով։ Դուրս գրեք այդ հատվածները։

Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։

Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում…

Նա պառկած լսում էր, թե ինչպես մուգ գույնի հողը հավաքում է իր զորությունը, սպասում է անձրևի, որ չկա ու չկա… Ականջը հողին հպած՝ նա լսում էր գալիք տարիների քայլքը և տեսնում էր, թե ինչպես այսօր ցանած սերմերը կանաչ շիվեր են արձակում ու ձգվում վեր, երկինք, սաղարթ տալիս, և ողջ Մարսը դառնում է արևոտ ու պայծառ անտառ։

Վաղ առավոտյան, երբ դալուկ արևը հազիվ դուրս է գալիս բլուրների վրա, նա ոտքի է ելնում, արագ խփշտում է տաք նախաճաշը, հանգցնում ածխակոթերը, շալակում է ուսապարկը և տնկում, զգույշ հարթեցնում հողը, ջրում և քայլում առաջ, սուլելով ու նայելով պարզկա երկնքին, որը կեսօրին ավելի պայծառ է դառնում ու ավելի տաքացնում…

— Քեզ օդ է հարկավոր,– ասաց նա իր վառած օջախին։ Խարույկը կենդանի, վառվռուն ընկեր է, որը կատակով խածում է մատներդ, իսկ ցուրտ գիշերներին տաք ննջում է կողքիդ՝ քնկոտ վարդագույն աչքերը կկոցած…– Մեզ բոլորիս օդ է հարկավոր։ Այստեղ, Մարսի վրա օդը նոսր է, շատ շուտ հոգնում ես, ինչպես Անդերում, Հարավային Ամերիկայում։ Շնչում ես ու չես հագենում, ոչ մի կերպ չես հագենում։

Նա շոշափեց կրծքավանդակը։ Ինչպե՜ս էր լայնացել երեսուն օրվա ընթացքում։ Այո՛, այստեղ պետք է կամ խոր շնչես, որ թոքերդ ընդարձակես, կամ ավելի շատ ծառ տնկես։

— Ահա թե ինչու եմ այստեղ,— ասաց նա։

Կրակը ճայթյուն արձակեց։

— Դպրոցում մեզ պատմում էին Ջոնի Ափլսիդի մասին։ Թե ինչպես էր նա շրջում Ամերիկայում և խնձորենիներ տնկում։ Իմ գործն ավելի կարևոր է։ Ես անկում եմ կաղնիներ, ծփիներ, թխկիներ և այլ ծառեր՝ կաղամախի, շագանակենի, մայրի։ Ես ոչ թե պտուղներ եմ ստեղծում ստամոքսի համար, այլ՝ օդ թոքերի համար։ Մարդու հավատը չի գալիս, թե որքան թթվածին կավելանա, երբ վերջապես աճեն այդ բոլոր ծառերը։

Նա հիշեց Մարս հասնելու առաջին օրը։ Ուրիշ հազարավորների նման դիտում էր մարսյան խաղաղ առավոտը և մտածում. «Ինչպե՞ս եմ վարժվելու այստեղ։ Ի՞նչ եմ անելու։ Իմ սրտով աշխատանք կգտնե՞մ»։

Եվ կորցրեց գիտակցությունը։

Ինչ-որ մեկը նրա քթին անուշադրի սպիրտով լի սրվակ մոտեցրեց, Նա հազաց և ուշքի եկավ։

— Ոչինչ, կկազդուրվեք,– ասաց բժիշկը։

— Իսկ ի՞նչ կատարվեց ինձ հետ։

— Այստեղ օդը շատ նոսր է։ Ոմանք դժվար են հարմարվում։ Հավանաբար, դուք պետք է Երկիր վերադառնաք։

— Ոչ,– նա նստեց, բայց նույն պահին էլ աչքերը մթնեցին, և Մարսը կարծես փախավ ոտքերի տակից։ Ռունգերը լայնացել էին, նա թոքերին ստիպում էր ագահորեն ներս քաշել դատարկությունը։– Ես կվարժվեմ։ Ես պետք է մնամ։

Նրան հանգիստ թողեցին։ Նա պառկել էր, շնչում էր, ինչպես ավազին ընկած ձուկը և մտածում. «Օ՜դ, օ՜դ, օ՜դ։ Նրանք ինձ ուզում են ետ ուղարկել օդի պատճառով»։ Եվ շրջեց գլուխը, որպեսզի տեսնի Մարսի հովիտներն ու բլուրները։ Նայեց և տեսավ, որ աչքը ինչքան կտրում է՝ ոչ մի ծառ չկա։ Չորս կողմը համատարած արգավանդ սևահող էր, բայց ոչ մի կանաչ շյուղ։ «Օ՜դ,– մտածում էր նա՝ աղմուկով ներս քաշելով անգույն դատարկությունը,– օ՜դ, օ՜դ»։ Նույնիսկ բլուրների գագաթներին, ստվերոտ լանջերին, նույնիսկ գետափին՝ ո՛չ ծառ կար, ո՛չ խոտ։ Պատասխանը ծնվեց ոչ թե գլխում, այլ կոկորդում և թոքերում։ Եվ այդ միտքը մի ումպ մաքուր թթվածնի պես իսկույն զորացրեց նրան։ Ծառեր ու խոտ։ Նա նայեց իր ձեռքերին և ափերը վերև շրջեց։ Նա խոտ կցանի և ծառ կտնկի։ Ահա նրա աշխատանքը՝ պայքարել այն ամենի դեմ, ինչը կարող է խանգարել իր այստեղ մնալուն։ Ինքը հատուկ պատերազմ կհայտարարի Մարսի դեմ՝ կենսաբանական պատերազմ։ Հնագույն մարսյան հողի բույսերը միլիոնավոր հազարամյակների ընթացքում այլասերվել և ոչնչացել էին։ Իսկ եթե տնկեր նոր տեսակներ, երկրագնդում աճող ծառեր՝ ճյուղառատ պատկառուկներ, լացող ուռիներ, մագնոլիաներ, հզոր էվկալիպտներ… ի՞նչ կլինի։ Միայն ենթադրել կարելի է, թե ինչ հանքային հարստություններ է թաքցնում այստեղի հողը, որովհետև հին պարտեզները, ծաղիկները, թփերը և ծառերը ուժասպառվելուց էին ոչնչացել։

— Ես պետք է ոտքի կանգնեմ,– բացականչեց նա,– պետք է տեսնեմ Կազմակերպչին։

Ամբողջ կես օր Կազմակերպչի հետ որոշում էին, թե որ բույսերը կարելի է աճեցնել։ Ամիսներ, եթե ոչ տարիներ են հարկավոր, որպեսզի սկսեն տնկիներ գցել։ Սննդամթերքը սառած վիճակում թռչող սառցալուլաների մեջ բերվում է Երկրից։ Միայն մի քանի սիրողներ հիդրոպոնիկ եղանակով այգիներ են աճեցրել։

— Այնպես որ առայժմ ինքնուրույն գործենք,- ասաց Կազմակերպիչը,– հնարավորին չափ սերմեր կհայթայթենք, նաև՝ որոշ գործիքներ։ Հիմա հրթիռներում նեղվածք է։ Քանի որ առաջին ավանները հանքերի հետ են կապված, վախ ունեմ, որ կանաչ տնկարկների ձեր ծրագիրը հաջողությամբ չպսակվի։

— Բայց դուք ինձ թույլ կտա՞ք։

Նրան թույլատրեցին, հատկացրին մի մոտոցիկլ։ Նա ծանրոցատեղը լցրեց սերմերով ու տնկիներով, գնում էր ամայի հովիտները, թողնում էր մոտոցիկլը և աշխատելով, ոտքով ւսռաջ էր շարժվում։

Այդ ամենը սկսվեց երեսուն օր առաջ, և այդ օրից սկսած՝ նա ոչ մի անգամ ետ չէր նայել։ Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել։ Անսովոր չոր եղանակ էր և հազիվ թե որևէ սերմ ծլած լիներ։ Չորս շաբաթվա ջանքերը ապարդյո՞ւն։ Նա նայում էր միայն առաջ, առաջ էր շարժվում ընդարձակ, արևոտ հովտով՝ ավելի ու ավելի հեռանալով Առաջին քաղաքից և սպասում, սպասում էր, թե երբ է անձրև տեղալու։

… Նա ծածկոցը քաշեց ուսերին, չոր բլուրների վրա կուտակվում էին ամպերը։ Մարսը անկայուն է, ինչպես ժամանակը։ Արևախանձ բլուրները պատվում էին գիշերային սառնությամբ, և նա մտածում էր հարուստ սևահողի մասին՝ այնքան սև ու փայլուն, որ քիչ էր մնում ինքն իրեն կոշտուկների վերածվեր, մտածում էր սրսուռ հողի մասին, որից կարող էին լոբու ահռելի ցողուներ աճել, պատիճներից հսկայական չտեսնված հատիկներ թափվեին ու դղրդացնեին հողը։

Կիսանիրհ խարույկը մոխրանում էր։ Օդը շարժվեց, հեռվում կարծես սայլ էր դղրդում՝ ամպրոպ էր։ Անսպասելի խոնավության հոտ եկավ։ «Այս գիշեր,— մտածեց նա և ձեռքը մեկնեց ստուգելու՝ անձրև գալի՞ս է, թե ոչ,— այս գիշեր»։
Ինչ-որ բան ընկավ հոնքին։ Նա արթնացավ։

Քթի վրայից դեպի շրթունքը սահեց մի կաթիլ։ Երկրորդն ընկավ աչքը և մի պահ մշուշեց այն։ Երրորդը դիպավ այտին։

Անձրև…

Սառը, փաղաքուշ, թեթև թափվում էր բարձր երկնքից, ինչպես կենաց հեղուկ, որ բուրում էր կախարդանքով, աստղերի, օդի բույրերով, որ իր հետ բերում էր սև փոշի, լեզվի վրա նույն համն էր թողնում, ինչ հին խերեսը։

Անձրև։

Նա նստեց։ Ծածկոցը իջավ, բամբակյա երկնագույն վերնաշապիկի վրա մութ բծեր երևացին։ Կաթիլները հետզհետե խոշորանում էին։ Խարույկն այնպիսի տեսք ուներ, կարծես մի անտեսանելի գազան կրակը տրորելով, վրան պար էր եկել, ու մնացել էր միայն թանձր ծուխը։ Անձրև տեղաց։ Հսկայական սև երկնակամարը հանկարծ ճեղքվեց վեց երկնագույն մասերի և փլվեց։ Նա տեսավ տասնյակ միլիարդավոր շիթեր։ Ցած թափվելիս նրանք օդում մնացին ճիշտ այնքան, որքան պահանջվում էր, որպեսզի էլեկտրական լուսանկարիչը պատկերելու համար որսա պահը։ Նորից մառախուղ և ջուր, ջուր…

Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր դեմքը վեր պահած, և կաթիլները զարնվում էին քունքերին։

Նա ծափ զարկեց, վեր թռավ և պտտվեց իր փոքրիկ ճամբարի շուրջը։ Գիշերվա ժամը մեկն էր։ Անձրևը գալիս էր երկու ժամ անընդմեջ, հետո դադարեց։ Երևացին մաքուր լվացված աստղերը, պայծառ, ինչպես երբեք։

Բենջըմին Դրիսքըլը ցելոֆանե պայուսակից չոր հագուստ հանեց, հագավ, պառկեց և երջանիկ քուն մտավ։
Արևը դանդաղ դուրս եկավ բլուրների արանքից։ Ճառագայթները պատնեշը հաղթահարելով՝ մեղմորեն շոյեցին գետինը և արթնացրին Դրիսքըլին։

Նա մի քիչ էլ ճմլկոտվեց վեր կենալուց առաջ։ Մի ամբողջ ամիս, երկար ու շոգ ամիս աշխատել էր, աշխատել ու սպասել… Բայց այսօր ոտքի ելնելով, առաջին անգամ շրջվեց այն կողմը, որտեղից եկել էր։

Առավոտը կանաչ էր։

Որքան աչքը կտրում էր, դեպի երկինք էին ձգվում ծառերը։ Ոչ թե մեկ-երկու, ոչ թե տասնյակ, այլ հազարավոր ծառեր, որ տնկել էր ինքը։ Եվ ոչ թե մանր-մունր թփեր, բարակ շիվեր, այլ հզոր բներով, շենքերի բարձրության հսկայական ծառեր, կանաչ-կանա՜չ, վիթխարի, կլոր, փարթամ սաղարթով, որ արծաթավուն երանգ ուներ, քամուց շրշացող տերևներով, բլրալանջերին աճած ծառերի երկար շարքեր, կիտրոնի ծառեր ու լորենիներ, կարմրածառեր ու պատկառուկներ, կաղնիներ ու ծփիներ, թխկիներ, բարդիներ, թեղիներ, հաճարենիներ, խնձորենիներ, նարնջի ծառեր, էվկալիպտներ՝ աճած հորդ անձրևից և սնված օտար կախարդական հողով։ Նրա աչքերի առջև նոր շյուղեր էին աճում, նոր բողբոջներ էին պայթում։

— Անհավանակա՜ն է,– բացականչեց Բենջըմին Դրիսքըլը։

Բայց հովիտը և առավոտը կանաչ Էին։

Հապա օ՜դը…

Ամենուր, կենարար հոսանքի նման, ինչպես լեռնային գետ, հորդում էր թարմ օդը, թթվածինը, որ ստեղծում Էին կանաչ ծառերը։ Ուշադիր նայելիս երեում Էին դրանց վճիտ կոհակները; Թարմ, մաքուր, կանաչ, զով թթվածինը հովիտը դարձրել էր գետի ավազան։

Եվս մի վայրկյան, և քաղաքում կբացվեն դռները, մարդիկ դուրս կվազեն թթվածնի հրաշքին ընդառաջ, կուլ կտան, կշնչեն լիաթոք, այտերը կվարդագունեն, քթները կսառչեն, թոքերը նորից ուժ կառնեն, սրտները կարագանան, իսկ հոգնած մարմինները կհանձնվեն պարի տարերքին։

Բենջըմին Դրիսքըլը խոր-խոր շնչեց խոնավ կանաչ օդը և ուշակորույս եղավ։

Մինչ նա ուշքի կգար, դեպի դեղին արևը ձգվեց էլի հինգ հազար ծառ։

ՈՒղիղ և հակադարձ համեմատականություններ (Դաս 3)

ա)Երկու մեծություններ անվանում են ուղիղ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս մյուսը մեծա- նում է նույնքան անգամ:

բ)Երկու մեծություններ անվանում են հակադարձ համեմա- տական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս մյուսը նույնքան անգամ փոքրանում է։

ա)2*800=1600
բ)800:2=400

ա)2*800=1600
բ)2:800=400

ա)30*2=60
բ)30:10=3

ա)36:3=12
բ)36*5=180

ա)3:3=1
բ)3*5=15

480:6*2=160

4*2=8 կգ շաքարավազ

6*3=18 կգ միրգ

300 գ։100 գ*4 գ=12 գ աղ

4 ժամում

ա)

Հայոց լեզու 17.02.2024

Կարդա՜ և սովորի՜ր։

Դերբայներ

Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք, , ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի։

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Անկախ դերբայները ունեն ինքնուրույն  կիրառություն ։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝

  • անորոշ դերբայ -այի ուղիղ ձևն է: Վերջավորությունները՝ ել, ալ — խաղալ, վազել
  • ենթակայական դերբայ —  վերջավորությունն է ող, ացող, եցող — նայող, կարդացող, մոտեցող
  • համակատար դերբայ — վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
  • հարակատար դերբայ-վերջավորությունն է ած, ացած,, եցած — գրած, կարդացած, մոտեցած

Կախյալ դերբայները ինքնուրույն  կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն պարզ ստորոգյալ։

Կախյալ դերբայներն են՝

  • անկատար դերբայ- կազմվում է -ում մասնիկով, որը դրվում է անորոշ դերբայի -ել-ալ մասնիկների փոխարեն, ինչպես՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
  • ապակատար դերբայ — կազմվում է -ու մասնիկով, որն ավելանում է անորոշ դերբային, ինչպես՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
  • վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել-(աց)ել մասնիկներով, ինչպես՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով համընկնում են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։
    Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։
    Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։
  • ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի առաջին հիմքից, որին ավելանում են  վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։
ԴԵՐԲԱՅ      ՀԻՄՔ  ՎԵՐՋԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անորոշկարդ, պատմ      ալ, ել
Ենթակայականկարդ, պատմ    ացող, ող
Հարակատարկարդ, պատմ    ացած, ած
Համակատարկարդ, պատմ    ալիս, ելիս
Անկատարկարդ, պատմ    ում, ում
Վաղակատարկարդ, պատմ    ացել, ել
Ապակատարկարդ, պատմ    ալու, ելու
Ժխտականկարդ, պատմ    ա, ի

1.Փոքրիկ պատմություն գրի՛ր, որից հետևյալ հետևությունն արվի. Ի՛նչ էլ լինի, կյանքը հրաշալի է:

2.Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորներին առանձնանացրեցին

Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը:( հրաման) Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն) Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել: (ենթադրաբար,պայմանով կատարելի) Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)

3.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանքանյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռնահանքերում ու մետաղաձուլարաններում:

4. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց-գահից ընկած, իշխանազուն-իշխանի որդի, արյունարբու-Արյուն խմող, արքայանիստ- Որտեղ նստում Է թագավորը, դյուրաբեկ-Հեշտ կոտրվող, գավաթակից, դրկից-Հարևան: