Daily Archives: October 14, 2025

9-րդ դասարան, հայոց լեզու

Համանուն և հարանուն բառեր

  • Գտի՛ր համանուն բառերը և մեկնաբանի՛ր նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
ավել – ավելի շատ
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
ավել – ցախավել
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
յուղում – յուղելու գործողությունը
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
յուղում – յուղի մեջ
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։
կարող – կար անող
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
կարող – ընդունակ
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
խմորում – խմորելու գործողություն
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
խմորում – խմորի մեջ
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
գոլ – հակառակորդի դարպաս գնդակ գցելը
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
գոլ – ո՛չ տաք, ո՛չ սառը

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ-բարձրահարկ, բարձր հարկ մուծել պետությանը
2. ավել գնել-ավելորդ գնում, ցախավել գնել
3. ոչխարի հոտ-Ոչխարի խումբ, ոչխարի հոտ ուղիղ իմաստով
4. մետաքսի կտոր-մետաքսե կտորի մի մաս, մետաքսից կատարված աշխատանք
5. Նա ջրում է։-ջրելու գործողություն, ջրի մեջ գտնվել 
6. Նա գնում է։-Նա ինչ-որ տեղ է գնում։ Նա ինչ-որ բան է գնում խանութից։
7. Խավարում է։-Խավար է դառնում։ Խավարի մեջ է գտնվում։

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք—լավություն, երախտագիտություն—շնորհակալություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում — մաշվել ) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով,հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
ա.Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

բ. Դժվար, հմայիչ, դատարկել, տամուկ, ողորկ, դյութիչ, վիթխարի, գովել, դրվատել, հսկայական, հարթ, խրթին, ժողովել, խոնավ, ստերջ, հավաքել, բիլ, պարպել, անպտուղ, ծավի։

հսկայական–վիթխարի
ողորկ–հարթ
դժվար–խրթին
հավաքել–ժողովել
դյութիչ–հմայիչ
ծավի–բիլ
ստերջ–անպտուղ
դրվատել–գովել
դատարկել–պարպել
խոնավ–տամուկ

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
փութաջան–ծույլ
ամպոտ–ջինջ
ուսյալ–տգետ
երկչոտ–համարձակ
գագաթ–ստորոտ
օրինական–ապօրինի
անջրդի–ջրարբի
նոսր–թանձր
ողորկ–խորդուբորդ
արատավոր–անբասիր


4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ