07.05.2025
1.Փոքրիկ պատմություն գրի՛ր, որից հետևյալ հետևությունն արվի. Ի՛նչ էլ լինի, կյանքը հրաշալի է:
2.Սխալները գտի՛ր և
ա) ըստ կազմված խոսքի՝ կետադրությունը ճշտի՛ր
բ) ըստ կետադրության՝ խոսքը ճշտի՛ր:
Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել եմ: -Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց,- որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոկլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր
3.Բաց թողնված ստորակետերը կամ փակագծերը նշանակի՛ր:
Այս գիրքը դու դեմ չես լինի չէ՞ ,կնվիրենք Գևորգին: Տատիկին ծաղիկներ կտանես, նա այնքա՜ն շոյված կզգա: Այդ նամակն ուղարկված էր ,ինքներդ տեսաք լրագրում տպելու համար: Փոքրիկները խաղալիքից ու քաղցրավենիքից բացի , ինձ գոնե այդպես է թվում, ուրիշ բան չեն էլ ուզում: Հանկարծ տեսավ իրենց հին, մի կողմի թեքված տունը, ի՜նչ անհոգ ու ուրախ էր ապրել այնտեղ և բակի ծեր թթենին:
4.Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
•Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:
•Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին: Ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:
5. Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամրոդջական տեքստ դառնա:
Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:
6.Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
•Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:
•Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին: Ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:
7.Ըստ անհրաժեշտության գոյականները հոգնակի՛ դարձրու և արա՛ համապատասխան փոփոխություններ:
Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտի վրա: Գորտը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթը, որից երկիրը տատանվում է ու նրա վրա մարդը ցնցում է զգում: Կամչատկայի բնակիչը այն համոզմանն է եղել, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որր երբեմն սահնակով է տեղ գնում: Երկրաշարժ է լինում, երբ սահնակը քաշող շունը վրայից թափ է տալիս լվին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտում
