07.04.25,8-րդ դասարան,հայոց լեզու

  1. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
    Զրույց
    գույն
    վեճ
    տուն
    բույս
    մատյան
    երկու
    սեր
    ձայն
    ուղի:

    2.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
    Լեղին ճաքել
    արյունը գլխին խփել
    հոգին ավանդել
    անարգանքի սյունին գամել
    ճամփա պահել
    ականջի հետև գցել:
    3.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
    Արգելված պտուղ
    Սոդոմ և Գոմոր
    քավության նոխազ
    բաբելոնյան աշտարակաշինություն:
        

4.Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում  են գլուխները: Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

5.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

7.Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք, տեղի տվեց:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել, վրդովվել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդույթը, ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր, թույր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգաբացը, այգեբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում, սասանվում էին քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց, զարկեց իր վրանը:
8. Վկաները ցուցմունք, ցուցում տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն, հնչյուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10.Հանձին, հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

 8.Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ,  թափոր, կտրիճ, հարել, հերկել, հրատարակել, մածուկ, բուրդ, սալոր, դռնակ, բառարան, պարտեզ, դասարան, գնդիկ, հեռագիր:

Leave a comment