Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ո՞ր պատկերն է կոչվում կոն։ GEOGEBRA ծրագրով գծել կոն։
Կոն երկրաչափական մարմին է, որը սահմանափակված է կոնային մակերևույթով և L շրջանագծի եզերած շրջանով։

2․ Ինչպե՞ս կարելի է ստանալ կոն։
Կոնը կարելի է ստանալ՝ պտտելով ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի շուրջ:
3.Ո՞ր պատկերն է կոչվում գունդ։ GEOGEBRA ծրագրով գծել գունգ։
Գնդի մակերևույթը տարածության այն կետերի երկրաչափական տեղն է, որոնք հավասարահեռ են մի կետից։

4․Ինչպե՞ս կարելի է ստանալ գունդ։
Գունդը ստացվում է կիսաշրջանի կամ շրջանի պտույտի միջոցով՝ իր տրամագծի շուրջ:
5․Նշիր պտտման մարմինների վերաբերյալ ճիշտ պնդումը:
- կոնը կարելի է ստանալ՝ պտտելով ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի շուրջ:
- պրիզման ստացվում է քառակուսու պտույտի միջոցով՝ իր բարձրության շուրջ:
- գլանը ստացվում է ուղղանկյան եռանկյան պտույտի միջոցով՝ իր բարձրության շուրջ:
6․ 7 սմ և 24 սմ էջերով և 25 սմ ներքնաձիգով ուղղանկյուն եռանկյունը պտտվում է իր մեծ էջի շուրջ:

Առաջացած պտտման մարմնի անվանումը՝
Առաջացած պտտման մարմնի բարձրությունը՝ 24
Առաջացած պտտման մարմնի ծնորդը՝ 25
Առաջացած պտտման մարմնի շառավիղը՝ 7
7․Լուծել խնդիրը․
Կոնի առանցքային հատույթը 12 սմ կողմով հավասարակողմ եռանկյուն է։ Որոշել այդ կոնի շառավիղն ու ծնորդը։
8․ Յուրաքանչյուր դեպքի համար գծել գծագիրը։
Ի՞նչ կարող եք ասել 7 սմ տրամագծով երկու գնդային մակերևույթների փոխադարձ դասավորության մասին, եթե նրանց կենտրոններիհեռավորությունը՝ ա) 8 սմ է, բ) 4 սմ է,գ) 7սմ է, դ) փոքր է 7 սմ-ից, ե) մեծ է 9 սմ-ից
9․300 անկյուն ունեցող ուղղանկյուն եռանկյունը պտտվում է մեծ էջի շուրջը։ Գտնել պտտումից առաջացած կոնի ծնորդը, եթե այդ կոնի շառավիղը 15 սմ է։
