Monthly Archives: March 2025

Հայոց լեզու 21․03․2025

1.Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

-Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը:
-Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ:


-Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում,- այնուհետև շարունակում է,-
առաջնությունը, սակայն, հին չինացիներին է պատկանում:


-Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած
-Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:

2.Վերականգնի՛ր տեքստը՝ նախադասությունները վերադասավորելով.

1.Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին:
2.Բայց արքան հրաժարվեց:
3.Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»:
4.Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի δύσվատ ժամանակներում:

3.Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:

Իրադարձություններով առավել հարուստ, ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանումՖրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերույում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներով Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքները ավարտելուց հետո պիտի իր գործը դառ­նար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստեր, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից  արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքը, որն այդ ժամանակ դեո բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից:
Կուսական անտառի լիանաների հյուսվածքով խճողված թավուտները կացիններովկտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը:Այնտեղ ճամփորդները լաստանավ հյուսեցին և ջրապտույտներով ու  ջրվեժներներով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին  իրենց ուղին: Շուտով  ալիքները  լաստանավից վրայից քշեցին-տարան  արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի  կիրճերը: Հետո  նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությումբ,միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերով, գետախորշերով, գետաբազուկներով: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխելու:
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

Պարապմունք 42

1․ Հաշվել շեղանկյան մակերեսը, եթե նրա կողմը 20 դմ է, իսկ այդ կողմին տարված բարձրությունը 17 դմ է:
20*17=340

2․ Շեղանկյան կողմը 6 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 150օ։ Գտնել շեղանկյան մակերեսը։
6/2=3
3*6=18

3․ Շեղանկյան բարձրությունը 2 սմ -ով փոքր է նրա կողմից: Հաշվել շեղանկյան մակերեսը, եթե նրա պարագիծը 32 սմ է:
8*6=48

4․ Զուգահեռագծի մակերեսը 45 սմ2 է, իսկ պարագիծը` 42 սմ: Կողմերից մեկին տարված բարձրությունը 5 անգամ փոքր է, քան այդ կողմը: Հաշվել`

1) տարված բարձրությունը,
2) կողմը, որին այն տարված է,
3) զուգահեռագծի երկրորդ կողմը:  

5․ Տրված է` CD=4 սմ, AD=8 սմ, BK=4 սմ։ Գտնել  SABCD-ն և BF-ը:

BF=8 S=32

6․ Զուգահեռագծի կողմերը 5 սմ և 15 սմ են, իսկ մեծ կողմին տարված բարձրությունը՝ 4.3 սմ: Հաշվել փոքր կողմին տարված բարձրությունը:
15*4,3=64,5
64,5/5=12,9

7․ Դիցուք՝ a-ն և b-ն զուգահեռագծի կից կողմերն են, իսկ h1-ը և h2-ը՝ բարձրությունները։ Գտնել
ա) h2-ը, եթե a=18 սմ, b=30 սմ, h1=6սմ, h2>h1 h2=3,6
բ) եթե մակերեսը՝ S=54 սմ2, a=4,5 սմ, b=6 սմ։

8. Գտնել զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 40 սմ2 է, իսկ կողմերը՝ 10 սմ և 8 սմ։

9․ Գտնել զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 20 սմ2 է, իսկ բութ անկյան գագաթից կողմերից մեկին տարված բարձրությունը այդ կողմը տրոհում է 2 սմ և 8 սմ երկարությամբ հատվածների՝ սկսաց սուր անկյան գագաթից։

Պարապմունք 42

Առաջադրանքներ։

1․Որոշել y=x2 պարաբոլի ճյուղերի ուղղվածությունը:  

  • Ճյուղերն ուղղված են դեպի վերև
  • Ճյուղերն ուղղված են դեպի ներքև

2․Գտիր y=x2 ֆունկցիայի արժեքների բազմությունը: Ընտրել ճիշտ տարբերակը:

  • Ֆունկցիան սահմանափակ չէ ներքևից
  • Ֆունկցիան սահմանափակ չէ վերևից

3. Տրված է y=−x2 ֆունկցիան: Ընտրել ճիշտ պատասխանը:

ա) ymax=−1 բ) ymax=1 գ) ymax=0

4. Տրված է f(x)=−x2 ֆունկցիան: Հաշվել
f(−1)=-1
f(−5)=-25
f(0)=0
f(2)=-4
f(4)=-16

5. Արդյո՞ք  A(3; 8) կետը պատկանում է  y=x2  ֆունկցիայի գրաֆիկին:

ա) չի պատկանում
բ) պատկանում է

6. Արդյո՞ք  A(x; y) կետը պատկանում է  y=x2 ֆունկցիայի գրաֆիկին, եթե
ա) x=1,y=2 ոչ
բ) x=3, y=9 այո
գ) x=-2; y=4 այո
դ) x=0,4; y=1,6 ոչ

7. Համեմատել թվային արտահայտությունների արժեքները՝
ա) 1,172 < 1,182
բ) 2,312 < 2․332

8. y=x2  ֆունկցիայի հանար համեմատել y1 և y2 , եթե
ա) x1=0,5 x2=0,6
բ) x1=9,2 x2=8,5

ա)y1=0,25 y2=0,36
y1<y2

բ)y1=84,64 y2=72,25
y1>y2

8-րդ դասարան,հայոց լեզու

1.Սովորի՜ր բառերը և բացատրի՜ր բառարանի օգնությամբ։

Առէջ-ծաղկի փոշին արտադրող գեներատիվ արական օրգան։

առընթեր-Մոտը՝ կողքին եղող:

առինքնել-գրավել:

առհավատչյա-երաշխիք:

առնական-Տղամարդկային հատկանիշներով օժտված:

առնչվել-Դիպչել:

առոք-փառոք-փառավորապես:

առևանգել-հափշտակել:

առույգ-ուժեղ:

առօրեական-Առօրյա:

ասացվածք-Ասացված:

2.Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո ´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի ´ր հնարավոր բոլոր ձևերով:

Օրինակ`

Ամեն ինչ արվեստ է: Բեն -1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»: 2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը: 3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:

Բենն ասել է․ <<Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի>>։

Բենն ասել է․ <<Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով>>:

Բենն ասել է․ <<Ֆրանց Կաֆկա Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում>>:

Բենն ասել է․ <<Ֆրանց Կաֆկա Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը>>:

Բենն ասել է․ <<Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը>>:

3.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը։
-Հասավ նաև իմ գործելու ժամանակը ,- ասաց ծերունին վճռական տեսքով։

Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
-Ինչ է կրակը ես չեմ վախենում կրակից զարմացավ նա։

Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
-Բացատրեք ,թե ինչ է պատահել մեր ջրին ,-խնդրեց նա նավապետին։

Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
-Ես գործ չունեմ մեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք ,- ասաց խոհարարն։

Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել
-Քո նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել ,-բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր

4.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ընկերս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` Մերիից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` իր շան երևալուն:
Մայրը որդուց` Նարեկից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավիթին:
Հրազդանը` արաքսի ձախ վտակը, Երևանով է անցնում:

5..Կետադրի՛ր:

Մենք ես ու Ցոլակը մտանք բակ: Ընկերներս գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով: Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար: Կարմիր շորերով աղջիկը այդ բարձրահասակ երեխան հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին: Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը իմ վաղեմի ծանոթի: Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը: Մեր երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից: Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը Բաֆուտի Ֆոնը: Ծառերից հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ: Ընկերներս՝ գլխաբաց թե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով: Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար: Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին: Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի: Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը, չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

6.Նայի՛ր օրինակին և որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Կոշիկի դատարկ տուփի նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:

1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝ տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:

Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:

Որպես նավի հսկա թրի սուր՝ քթամասը ճեղքում էր ջուրը:
Սուր քթամասը՝ որպես նավի հսկա թուր ճեղքում էր ջուրը:

Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:

Որպես ապահով թաքստոցի՝ նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել

Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:

Որպես մութ վարագույրի նմանվող՝ անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:

Սպիտակ բրդի եթերային ծվենների նման ամպերը սահում էին մեր գլխի վրայով:

Որպես սպիտակ բրդի եթերային ծվենների նման ամպերը սահում էին մեր գլխի վրայով:

Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին քամուն հանդիման:

Որպես տարօրինակ արձանների նմանվող՝ ժայռերը կանգնել էին քամուն հանդիման:

Այդ վայրերի միակ տիրակալի նման քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

Որպես այդ վայրերի միակ տիրակալի նման քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

7.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը` իբրև ճանապարհորդող, ինձ բացատրում էր ճանապարհը: Անտառը` իբրև անմարդաբնակ վայր, մռայլ ու գժկամ տեսք ուներ: Թռչունի առաջին ճիչը` իբրև սովի նշան, չափազանց զարմացրեց մեզ: Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր` իբրև նորությունն: Պահակը` իբրև պաշտշան, որոշեց ինձ մենակ չթողնել: Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին` իբրև անմեղ: Հարցերին պատասխանող պարոնը` իբրև մի հայտնի անձ, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

8.Կետադրի՛ր:

Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ: Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ: Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր: Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետրագնդակ: Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց: Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ: Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
 Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր: Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ: Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց: Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

9.Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը): Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը): Լավան մոտենում էր (ինչի՞ն): Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ): Լեռները դղրդում էին (ինչի՞ց): ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:

Պարապմունք 41

Հարցեր և առաջադրանքներ։

1․Սահմանել զուգահեռագծի բարձրությունը։
Զուգահեռագծի բարձրությունը դա ուղղահայացն է, որը տարված է զուգահեռագծի կողմի ցանկացած կետից դեպի հանդիպակաց կողմը պարունակող ուղիղը:

2․ Գրել զուգահեռագծի մակերեսի հաշվման բանաձևը։
Զուգահեռագծի մակերեսը հավասար է նրա կողմի և նրան տարված բարձրության արտադրյալին:

3․ Դիցուք՝ զուգահեռագծի հիմքը a-ն է, բարձրությունը՝ h-ը, իսկ մակերեսը՝ S-ը: Գտնել՝

ա) S-ը, եթե a=14 սմ, h=15 սմ 14*15=210
բ) a-ն, եթե S=45 սմ2, h=7,5 սմ 45/7,5=6
գ) h-ը, եթե S=153 սմ2, a=9 սմ 153/9=17

4․ Զուգահեռագծի կողմերից մեկը 13 է, նրան տարած բարձրությունը՝ 8: Գտնել գուգահեռագծի մակերեսը:
104

5․Զուգահեռագծի մակերեսը 63 է, կողմերից մեկը՝ 9: Գտնել այդ կողմին տարված բարձրությունը։
7

6․Զուգահեռագծի կից կողմերը 8 և 14 են, իսկ սուր անկյունը՝ 30°: Գտնել զուգահեռագծի մակերեսը:
S=4*14=56

7․Զուգահեռագծի կից կողմերը 6 և 10 են: Փոքր կողմին տարած բարձրությունը 9 է: Գտնել մեծ կողմին տարած բարձրությունը։

8․Զուգահեռագծի կողմերից մեկը 9 սմ է, իսկ 16 սմ երկարությամբ անկյունագիծը նրա հետ կազմում է 30°-ի անկյուն: Գտնել զուգահեռագծի մակերեսը:

9․Զուգահեռագծի սուր անկյունը 30օ է, իսկ բութ անկյան գագաթից տարված բարձրությունները հավասար են 2 սմ և 3 սմ: Գտնել զուգահեռագծի մակերեսը:

Պարապմունք 41

Առաջադրանքներ։

1․ 2; 3; -5 թվերից ո՞րն է հետևյալ համախմբի լուծում

ա)(-1;+∞) (2),(3)
բ)(-∞;+∞) (2),(3),(-5)
գ)(-∞;+∞) (2),(3),(-5)

2․Լուծել համախումբը․

ա)

(-∞;+∞)

բ)

(-∞;+∞)

գ)

(-∞;+∞)

դ)

(-∞;+∞)

3․ Գտնել համախմբի լուծումները․

ա)

(-∞;+∞)

բ)

լուծում չունի

գ)

լուծում չունի

դ)

լուծում չունի

4․ Լուծել համախումբը․

ա)

[2;+∞)

բ)

(-∞;+∞)

Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի

Պատմվածքում՝ բոլոր ուղղակի խոսքերը դարձրո՜ւ անուղղակի։

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԾԵՐՈԻՆԻՆ

— Այդ դո՞ւ ես,— ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝ առանց կանգնելու։

— Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի։

— Քո ծնված օրից։

— Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ։

— Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։

— Վա՜հ, մի՞թե…

― Ես քո պապին էլ եմ տեսել, ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ։

— Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ։

— Է՜հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր։

— Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛․ զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ…

— Դե որ այդպես է, պատմի՛ր, խնդրում եմ, պատմիր, ծերունի, ի՞նչ տեսակ մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից։

— Ինչ տեսակ մարդի՞կ…

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

— Վա՜յ, խե՜ղճ պապեր։

— Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրային տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն ​ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները…

— Ո՜վ բարի ծերունի։

— Հա՛, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման, մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սրահար, որը ցավագար… Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել, ու ամեն մեկը մի տեղ մնացել։

— Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։

— Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, ո՛ր քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես՝ այն ես եմ թաղել։

— Եվ դեռ ադպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հոգնեցի՞ր… տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել… Ե՜կ, ե՜կ…

— Սպասի՛, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ։

— Ե՜կ, ե՜կ…

Սաադիի վերջին գարունը,Իսահակայան։

Կարդա պատմվածքը և վերլուծիր։
Գարուն էր։
Մեկը այն անհամար գարուններից, որ զարդարել են երկիրը և որոնցից հարյուր հատ
ապրեց երջանկության և տխրության բանաստեղծը՝ Սաադին։
Առավոտ շատ վաղ զարթնեց Սաադին. իջավ պարտեզը, որ ծաղկում էր Ռոքնաբադ
գետի ափին։ Նորից լսելու համար բլբուլների երգը և նորից տեսնելու համար գարնան
հրաշքը։
Նայեց Շիրազի դաշտին, որ մանկության շնորհներով ու վարդերով պճնված՝
վաղորդյան նիրհն էր առնում՝ պարուրված թուրայից ճերմակ շղարշներով։
Նստեց ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա, և բռնեց դողդոջ մատներով
վարդենու նոր բացված կարմիր-կանաչ կոկոնը և մրմնջաց յուրովի.
«Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրականին, այնպես էլ վարդը իր շրթներն է
բանում առավոտյան հովիկին»։
Թեև շատ էր ծերացել Սաադին, սակայն նրա հոգին այրերով և ականջով երազի՝
տեսնում էր ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ
ոլորտների, որովհետև տակավին զրույց էր աճում նրա հետ բանաստեղծության կախարդ
ոգին — Զմրուխտ թռչունը, որ իր հավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին,
աստղերի մեջ…
Երգում էին բլբուլները՝ գորշ զգեստ հագած և լուսեղեն աչուկներով երգում էին իրենց
դյութական սիրո կրակով կրակված,— ու երգում էին Սաադիի սրտի մեջ։
Քնքուշ հովը վարդերի ականջներին կուսական շնչով բարևագրեր էր շշնջում, որ բերել
էր հեռավոր սիրահար վարդերից,— և կարդում էր Սաադիի հոգին սիրո բարևագրերը…
«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է
հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ
արբեցումով»,— հիշեց Սաադին իր հին խոսքերը։
Ականջը բլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ սուզած՝
ծծեց Սաադին հեշտության բույրերը, և բույրերով գինովի՝ աչքերը գոցեց.— և տեսավ
աշխարհը իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի։
Տեսավ Հնդու խաղաղության գետերը սրբազան լոտոսներով օծուն։
Տեսավ իմաստուն փղերին, որ խորհում են մթին ջանգյալների մեջ։
Եվ Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ սիգաճեմ աղջիկներին տեսավ՝ գիշերագեղ
մազերի մեջ կարմիր նունուֆարներով։
Տեսավ Թուրանի մրրկաշունչ տափաստանները և մրրիկների մեջ խոյացող ամեհի
հելուզակներին՝ կայծակե թրերով։
Տեսավ նույնպես անապատը բոցակեզ, բեդվինների նժույգների վազքը սրարշավ.
առյուծների հետևից՝ արծիվների թևերի տակ։
Եվ երկյուղած ուխտավորների անծայր քարավանները տեսավ. աղոթքով ու երգով
Մեքքայի դարբասների առաջ նրանց ծունկի գալը։
Եվ տեսավ Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփան բյուրեղը։ Եվ
Դամասկոսի թավիշ աղջիկներին, լուսնկա մարմնով, որոնց երկար ու քնքուշ ձեռները,
մանյակի պես, փաթաթվել էին երիտասարդ Սաադիի պարանոցով…
Սաադին հառաչեց՝ աչքերը բանալով.
— Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի
մեջ, որովհետև դուք միշտ ուղեկցում էիք ինձ, ո՛վ հեքիաթ, բլբուլներ ու վարդեր, և դո՛ւք,
վարդերի քույր շնորհագե՛ղ աղջիկներ…
Երկնքի երփնավառ պարտեզների միջից դուրս բխեց արեգակը, և հուրհրացին ամեն
թերթ ու փերթ, ամեն բար ու գուղձ, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տրվել
բոլոր նրանց վրա։
Սաադին նայեց շուրջը խորունկ ու հետաքրքիր հայացքով. նայեց երկնքի կապույտ
վրանին՝ արշալույսի մեջ թաթախուն, ոսկու մեջ ճախրող թռչուններով։
Նայեց այնպես զարմացած և սքանչացած.
— Այո՛, հրաշք է աշխարհք, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի։
Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես, աոաջին անգամն եմ
տեսնում աշխարհը.— աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ
նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող։
Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ
աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա,
քաղցր գվգվալով, և նորից խոսեց իր սրտում.
— Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի
դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան։
— Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից
կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս
հրաշքն ու հեքիաթը։
Ո՞վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը՝ եղջյուրները քարերին
փշրելով տարփալից մռնչյունով թավուտները թինդ հանե։
Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին։
Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու
համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չփափագի երբե՛ք մեռնելու։
Ո՛վ սեր, դո՜ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն, ես վաղո’ւց ճանաչում եմ
քեզ։ Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը…
Եվ տեսանողի հոգով նախազգաց Սաադին, որ այս վերջին գարունն է, որ ինքն ապրում է։
Վերջի՛ն գարունը։
Պարտեզի դռնակը բացվեց։
Սպիտակ շղարշները հովին ծփծփուն՝ ներս մտավ Նազիաթ, Սաադիի սիրած
շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունի բանաստեղծին։
Նազիաթի գինեվետ շրթները և հոլանի թևերի լույսն ու կրակը շա՜տ անգամ
արևազարդել էին դարևոր Սաադիի անքուն գիշերները։
Սաադին սիրում էր նրան իր անթառամ սրտի երիտասարդ ավյունով, և ոսկի բառերով
քանդակել էր նրա պատկերը անմահ «Գյուլստանի» մեջ։
Նազիաթ՝ վարդերի փունջը գրկին, մոտեցավ բանաստեղծին և վարդաբույր ձայնով
ողջունեց։
Տխուր էր Սաադին։ Հառաչանքը թրթռում էր նրա գունատ շրթներին։
— Ինչո՞ւ ես տխուր, դո՛ւ, ամենաերջանիկը մահկանացուներիս մեջ։ Ինչո՞ւ ես տխուր։
Սաադին լուռ էր։
— Ես սիրում եմ քո տխրությունը, ո՛վ Սաադի, իմաստուն է քո թախիծը, և դու ասել ես
բո աստվածային լեզվով, թե մարգարիտը վերքից է, որ կծնի, և խունկը այրվելով է, որ իր
անուշ հոգին կբուրե։
Սաադին նայեց Նազիաթին դալուկ ժպիտով։
— Տե՛ս, վարդեր եմ բերել քեզ համար, իմ պարտեզի թավիշ վարդերից։
Եվ ծերանուն պարուրեց վարդերով և լուսեղեն մատներով շոյեց բանաստեղծի ճակատի
մռայլը։
— Քո շնորհած վարդերը, ո՞վ դրախտի աղջիկ, աշխարհի ամենաչքնաղ վարդերն են
եղել միշտ և երբեք չեն թառամել։
— Այո՛, Սաադի. «Ինչո՜ւ վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին։
Պահի՛ր հիշատակը բույրի և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց»։
Արծաթի ձայնով արտասանեց Նազիաթ բանաստեղծի վաղեմի խոսքերը։
Եվ նրա երազաբույր վարսերը գգվեցին Սաադիի դեմքը, երբ Նազիաթ ծունկի եկավ
բանաստեղծի մոտ. ե պարտեզում մի անուշ հով ծիածանի թևերը թափահարեց Սաադիի
գլխի վերևը — այդ Զմրուխտ թռչունի չքնաղ թևերն էին, որ ծուփ եկան, երբ Սաադին
դողդոջ մատներով շոյեց Նազիաթի երազաբույր վարսերը։
Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայեց մեկ՝ իր շուրջը բռնկած հեքիաթաշխարհին, մեկ՝ իր առջևը՝ լուսաժպտուն հրաշք-աղջկան, և զգաց տաք արցունքի մի
կաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրեց ու դրեց լացող սրտի
վրա՝ ասելով.
— Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»–իս հետին էջի վրա իմ այս վերջին
խոսքերը.
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։
Վենետիկ

Պարապմունք 40

1․Գտնել բազմանկյան մակերեսի հատկությունների վերաբերյալ ճիշտ պնդումը:

  • Հավասար բազմանկյունների մակերեսները հավասար են:
  • Քառակուսու մակերեսը հավասար է նրա անկյունագծի քառակուսուն:
  • Եթե բազմանկյունները հավասար չեն, ապա հավասար չեն նաև նրանց մակերեսները:

2․Քառակուսու կողմը 8 է: Գտնել նրա մակերեսը:
64

3․Քառակուսու մակերեսը 225 է: Գտնել նրա պարագիծը:
60

4․Քառակուսու մակերեսը 121 է: Գտնել նրա պարագիծը:
44

5․ Ուղղանկյան կից կողմերը 14 և 5 են: Գտնել ուղղանկյան մակերեսը:
70

6․Ուղղանկյան կողմերից մեկը 12 սմ է, իսկ մակերեսը՝ 84 սմ2։ Գտնել այդ ուղղանկյան պարագիծը։
7

7․Ուղղանկյան կից կողմերը հարաբերում են, ինչպես 4:3, իսկ նրա պարագիծը 28 սմ է։ Գտնել այդ ուղղանկյան մակերեսը։

8․Հաշվել այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 18 սմ է, իսկ լայնությունը 3 անգամ փոքր է երկարությունից:
18։3=6
18×6=108

9․Ունենք երկու ուղղանկյուններ, որոնց մակերեսները հավասար են: Առաջին ուղղանկայն երկարությունը 14սմ է, իսկ լայնությունը 4 սմ: Մյուս ուղղանկյան լայնությունը 7սմ: Գտնել երկրորդ ուղղանկյան պարագիծը:

10․Որքա՞ն են ուղղանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 42 սմ է, իսկ մակերեսը՝ 110 սմ²:

11․Երկու հողամասերի ցանկապատերի երկարությունները հավասար են: Առաջին հողամասը ուղղանկյունաձև է՝ 200 մ և 50 մ կողմերով, իսկ երկրորդն ունի քառակուսու ձև: Ո՞ր հողամասի մակերեսն է ավելի մեծ և քանի՞ քառակուսի մետրով է մեծ:
S=200*50=10000<S=125*125=15625

Պարապմունք 40

Առաջադրանքներ․

1. Կոորդինատային ուղղի վրա նշեք անհավասարումների համակարգի բոլոր լուծումները (եթե դրանք գոյություն ունեն)․

ա)

x∈(3;+)

բ)

x∈(1;+)

գ)

x∈(-∞;2)

դ)

x∈(-∞;-5)

ե)

x∈(-∞;0)

զ)

x∈(-5;0)

2․Փակագծերում նշված թիվը հանդիսանո՞ւմ է արդյոք անհավասարումների համակարգի լուծում՝

ա)

այո

բ)

այո

3․Լուծել անհավասարումների համակարգը

ա)x∈(0;3)
բ)x∈(-∞;-12)
գ)x∈(1;+)
դ)x∈(1;+)

4․Լուծել անհավասարումների համակարգը․

ա)

լուծում չունի

բ)

x∈(2;4)

գ)

x∈(-∞;1/5)

դ)

x∈(0,1;0,2)

5․Լուծել անհավասարումների համակարգը

ա)

x∈[-11;3]

բ)

x∈[1;+∞)

գ)

դ)

ե)

զ)

10.03.25, 8-րդ դասարան,հայոց լեզու

Առաջադրանքներ:

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

 Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:
Մի մարդ ասում է․
-Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ


Ընկերները ծաղրում են  նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:
Ընկերները ծաղրում են նրան ու ասում․
-Դու քո խոսքը գործով ապացուցիր


Մարդն ասում է, որ  ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:
Մարդն ասում է․
-Ես անպայման կխմեմ եթե ընկերներս Սևանից հանեն գետերի բերած ջուրը չէ որ ես չեմ խոստացել որ գետերի ջուրն էլ կխմեմ

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:

-Իմ ձին գողացել են,- մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում:

Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չեն գողանա:

-Եթե չքնեիր, ձին չէին գողանա,- ասում է իշխանը նրա վրա բարկանալով:

Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:

-Եթե ես իմանայի, որ երկրի տերը քնած է, արթուն կմնայի,- ասում է խելոք մարդը:

377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,       տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան    նկատում են:
            — Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:
            Գողերը հարցնում են, թե ուր է նա իրենց հետ գնում:

— Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել       տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

Միամիտ ձևանալով տանտերն ասում է, թե ինքն ինչ անի, իր տունը հավաքել տանում են, ինքն ինչու մնա:

378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
            Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
            — Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
            Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
            — Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
            — Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
            — Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

Անուղղակի խոսքերն վերածեք ուղղակիի:

Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:
Նա  ասաց  հորը,  որ  ինքը  տանը  կմնա  մինչև  նա  աշխատանքից  գա:
Սմբատը  հարցրեց  իր  հյուրին,  թե  նա  երբ  է  վերադարձել  և  ինչ  պիտի  անի ինքը`  նրան  օգնելու համար:

Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է, որ ցավով իմացավ նրա նամակից, որ  իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը :
Մարտիրոս Սարյանը հիշում է , որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:
Անընդհատ մտորում էր, թե ինչու  է ինքն այդ աստիճան ձախողակ:
Աղջիկը մտածում էր, որ դա իր համար խիստ վիրավորական կլինի:

Շարունակ երազում էր, թե ինչ կլիներ, եթե թողնեին` իր հարցերն ինքը լուծեր:

317. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում,- գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:
«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:

318. Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ` հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:
օրինակ`
Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:
Լայբնից:
ա) Լայբնիցը գրել է . 
«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»: բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,- Լայբնիցը գրել է :
գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:
Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով: Դեմոկրիտ
Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է: Պլատոն:
Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Ջոն Լոկ
Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է:
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել: Էնշտեյն:
319. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:
Օրինակ`

Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :— Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը  միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:
Թագավորն ասաց, որ իրեն  բոլոր աստղերն են ենթարկվում:
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է  գնել նոր հայտնաբերած աստղերը:
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նորհայտնաբերած աստղերը:
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց  կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:

322. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:
Արագիլին հարցրին.
-Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.
-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
 Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.

Ես քեզնից չեմ վախենում, է˜,  որովհետև դու ինձնից  ուժեղ չես:

310.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել:
312.Ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի:

Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.
_Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:
-Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:
-Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:
-Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:
316.Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի` կետադրությունը ճշտի՛ր.
բ) ըստ կետադրության` խոսքը ճշտի՛ր:

Մի անգամ, ուշ երեկոյան, Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
 Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
-Ի՞նչ եք անում այսքան ուշ,- հարցրեց գիտնականը:
-Աշխատում եմ,- հետևեց պատասխանը:
Ռեզերֆորդը զարմացավ, ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում:
-Աշակերտը պատասխանեց,- որ ցերեկն էլ է աշխատում:
-Վաղ առավոտյան է՞լ եք աշխատում:

-Այո՛, պրոֆեսո ´ր,- հաստատեց աշակերտը`հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:
Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց, թե իսկ ե՞րբ եք մտածում: