14.02.2025
1.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել: Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր: Դեռ շաւր կտուժվես` ինձ չլսելով: Խոսքս քեզ չի վերաբերվում:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել: Տղաները վիճում էին բակում, ու վեճը
կատակի նման չէր: Դեռ շատ կտուժես` ինձ չլսելով: Խոսքս քեզ չի վերաբերում:
2.Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված բայերին, նրանք ներգործական կամ կրավորական են: Պատասխանդ փորձի՛ր հիմնավորել:
Նա մի անգամ էլ մոտեցավ հեռադիտակին: Առարկան շատ հեռվից էլ զարմանալիորեն պարզ էր երևում: Լուսինը փաստորեն Երկրին շատ նման է եղել, իսկ իրենք ափսե են կարծել: Նա հրաժարվում է երևույթները մինչև վերջ քննելուց: Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
Ժխտական խոնարհում
3.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:
Մայրս այս պտուղները սիրում է: Նշանաբառը բոլորը գիտեն: Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել: Ես վաղուց փնտրում էի այս իրը: Մի քանի երեխաներ խաղում էին բակում: Ջրաղացը հին օրերի երգն էր երգում: Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն:
Մայրս այս պտուղները չի սիրում: Նշանաբառը բոլորը չգիտեն: Պարտեզում գեղեցիկ վարդ չէր բացվել: Ես վաղուց չէի փնտրում այս իրը:
Մի քանի երեխաներ չէին խաղում բակում: Ջրաղացը հին օրերի երգը չէր երգում:
Կաթի ամբողջ սերը չէր պահել միջնեկ որդուն:
4.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:
Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ: Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում: Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ: Քամին դեռ փչում էր: Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել: Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը: Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:
Բոլոր մարդիկ չէին վազում հոսանքի ուղղությամբ։Այդպիսի երևույթները բավականին
հաճախ չէին նկատվում: Լիովին հնարավոր չէ ուրիշ վայրերում էլ կիրառել նման
միջոցառումներ: Քամին դեռ չէր փչում: Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ չէր կպցրել:
Պատերազմը չէր քայքայել ամբողջ տնտեսությունը:Այստեղ տարվա բոլոր տեղումները
չեն լինում միայն գարնանը:
4.Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին: Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը: Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող: Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ: Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների: Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց: Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով: Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:
Ի տարբերություն բառակազմական ածանցների`բայածանցներր լինում են բայարմատի և վերջավորության միջև:
Հիմնական բայածանցներն են` սոսկածանցները` ան, են, ն, չ(մանկանալ, վախենալ, հասնել, թռչել), բազմապատկական ածանցները` ատ, ոտ, կոտ, տ (կտրատել, ջարդոտել, թռչկոտել, բզկտել), պատճառական ածանցները` ացն, եցն, ցն (վախեցնել, ծերացնել, հագցնել), կրավորական ածանցը` վ (գրվել, կարդացվել)
5.
4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Քնար, թագ, նազ, վարս, վարդ, շող, արծիվ, սաթ, խաչ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:
5. Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:
ա. որս, գյուղ, գիծ, գիր, լեռ, զարկ:
բ. նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:
ա. հայր, պատկեր, արշավ, ճակատ, երկաթ, հաց:
բ. սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:
6. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. հյուր, ոսկի, թագ, գազան, հավաք, ժամ, հեծանիվ, իշխան, որս, ցույց, դատ, ճանապարհ, բառ, ներկ, երշիկ, խորհուրդ:
բ. -անակ, -անոց, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն, -ուհի:
7.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Ծովի, անկյան, ընկերուհու, կնոջ, ամսվա, առվի, մարդու, հոգուց, սրտով, մոր, ծաղկին, բալենու, գարնան, կավճով, սրբից, մանկության, պատվով, տիրոջից, շարժման, ամուսնուն, ձվի, արյան, աշնան, քեռակնոջից, քեռու, որդուն, սյան, գառան, գինու, գրքում, կատվին, շան:
Օրինակ՝ ծովի-ծով: