Daily Archives: February 26, 2025

26․02․2025 Հայոց լեզու

1.Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված բառակապակցություններին և փորձի՛ր պարզել, թե ո´ր բառակապակցությունների մեջ մտնող բառերն են համադաս (համազոր) անդամներ, և որո՛նք լրացում-լրացյալ (բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում):

Ցանքերի համար բոլորովին էլ անվնաս չէ գետաձիերի ընտանիքի զբոսանքը: Մեծհոտերով պահվող այծերն ու ոչխարները շատ արագ կարող են մերկացնել հողը: Կղզու նահանգապետը պիտի ընտրեր կա´մ ծառերը, կա´մ այծերը: Շատ երկրներում այգիների սրսկումը նապաստակների վերացման պատճառ դարձավ: Այգիները, պարտեզները, վարելահողերը և մարգագետիններն ավելի ու ավելի հաճախ են լցվում քիմիական նյութերով: Դրանով ուզում էին ոչնչացնել մոլախոտերը:

Վարար և արագահոս գետերը քանդում են բուսականությունից զրկված և թուլացած ափերը:

2.Փորձի՛ր բացատրել Ա և Բ խմբերի բառակապակցությունների տարբերությունը (հարցերի միջոցով պարզի՛ր նրանց մեջ մտնող բառերի հարաբերությունը):

Ա. Ծառերն ու ծաղիկները: Ծովերն ու օվկիանոսները: Ոչ թե հավ, այլ մուկ: Ո՛չ մարդ, ո՛չ կենդանի: Թե՛ տուն, թե՛ փողոց:

Բ- Թռչունների ձվեր: Պատահաբար տեսնել: Անտառում գցել: Քիմիական գործարան: Մարդկանց երկիր: Գարնանն աճել: Ակտիվորեն մասնակցել:

3.Տրված բառակապակցությունները երկու խմբի բաժանի’ր ըստ նրանց մեջ մտնող բառերի հարաբերության և անվանի´ր խմբերից յուրաքանչյուրը:

Հացահատիկ ցանել: Ուրիշ երկրներ: Ձկներ և խեցգետիններ: Բացասական հետևանքներ: Թե՛ծովում, թե՛ ցամաքում: Խոհեր և զգացմունքներ: Զգացմունքներով ապրել:

4.Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

Բազմախոստում է կենդանիների աշխարհը, ո՞ր : Օձերի որոշ տեսակներ, ո՞ր դեպքում, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են: Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որքա՞ն : Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, ո՞ր դեպքում: Ե՞րբ, հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել: Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ, ինչպիսի՞: Դրանից գիտնականները սովորելու շատ բան ունեն: Անգամ շատ հեռու են լինում քամու կամ կրակի գոտուց: Իր ծղրտոցից երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է: Նա հինգ կիլոմետր հեռու է լինում: Գիտնականները թիթեռնիկի «անտենայի» ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան: Դրանց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

5.Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, ի՞նչ պատճառով: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, ինչպիսի՞: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն : Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

6.Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, ի՞նչ պատճառով: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, ինչպիսի՞: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն : Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

7.Կետերը փոխարինի՛ր նախադասություններով և փորձի՛ր պարզել` դրանք նախորդ նախադասության միտքը լրացնո՞ւմ են, թե՞ համադաս են նրան:

Ոչ մի հնար չօգնեց, և…:

Լուրը շատ անսպասելի էր, բայց…:

Ինչո՞ւ պտտվող հոլը չի ընկնում, թեև…:

Թափ առնելով` ճոճանակն սկսեց շրջաններ գծել, իսկ…:

Աշխարհում ամեն ինչ շարժվում է, կամ…: