Փետրվարի 3ից-14ը

Առաջադրանքներ

ա. Ներկայացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված, որ XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման ղեկավարումը ստանձնեց հայոց եկեղեցին։
XVII դ.կեսերից Օսմանյան և Սեֆյան պետություններն աստիճանաբար թուլացան։ Հայաստանի ազատագրման հեռանկարների համար նպաստավոր էր նաև միջազգային դրությունը։ Կաթոլիկ եկեղեցին փորձում էր Օսմանյան կայսրության դեմ պայքարում ներգրավել եվրոպական պետություններին, Ռուսաստանին և Պարսկաստանին: 
բ. Բացատրի՛ր։ Ինչո՞ւ էին XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման առաջնորդները Հայաստանի ազատագրման գործը կապում արևմտաեվրոպական երկրների հետ։
Հայաստանի ազատագրման գործը XVIII դ. կրկին կապվեց Եվրոպայի աջակցության հետ։ Սսի(Կիլիկիայի) կաթողիկոս Խաչատուր Գ Գաղաթացին նորից փորձում էր դրան հասնել Հռոմեական եկեղեցուն դավանական զիջումեր անելու ճանապարհով։
գ. Վերլուծի՛ր։ Որքանո՞վ էին իրատեսական Օրիի «Պֆալցյան» և «Մոսկովյան» ծրագրերը։ Որո՞նք էին եվրոպական երկրների և Ռուսաստանի շահերը Հայաստանի ազատագրության հարցում։
Իմ կարծիքով իրատեսական չէր, քանի Եվրոպայի համար բարդ կլիներ դուրս գալ Օսմանյան կայսրության դեմ, իսկ Ռուսաստանը կարողացավ օգտվել հայերի զորքերից իր խոսոտւմների շնորհիվ։

  1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր կարևոր ռազմական ամրությունների՝ սղնախների ստեղծումն Արցախում և Սյունիքում։ Ի՞նչ նպատակով ստեղծվեցին դրանք։
    Արցախ վերադարձած հայկական ուժերը մուսուլմանական իշխանություններին դիմադրելու նպատակով Գյուլիստանում, Շոշում (Շուշիում), Ջրաբերդում և այլուր ստեղծեցին ռազմական ամրություններ՝ սղնախներ։ Դրանք շուտով վերածվեցին կիսանկախ իշխանությունների։
  2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞ւ Արցախի և Սյունիքի ազատագրական շարժուերը չհասան
    վերջնական հաջողության։
    Որովհետև մենակ հայկական զորքերը թույլ էին, և սպասում էին օգնության ուրիշ երկրներից, իսկ ուրիշ երկրներին էլ ոչ միշտ էր օգուտ օգնել հայերին։
  3. Գնահատի՛ր։ Ինչո՞վ էին պայմանավորված Պարսկաստանի շահ Թահմասպ IIի կողմից Դավիթ Բեկի իշխանության ճանաչումը և անգամ նրան դրամ հատելու իրավունք տալը:
    Քանի որ ցանկանում էր կազմակերպել հակաօսմանյան շարժում, նա այդպես կստանար հայերի աջակցությունը։

Leave a comment