Առաջադրանքներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված, որ XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման ղեկավարումը ստանձնեց հայոց եկեղեցին։
XVII դ.կեսերից Օսմանյան և Սեֆյան պետություններն աստիճանաբար թուլացան։ Հայաստանի ազատագրման հեռանկարների համար նպաստավոր էր նաև միջազգային դրությունը։ Կաթոլիկ եկեղեցին փորձում էր Օսմանյան կայսրության դեմ պայքարում ներգրավել եվրոպական պետություններին, Ռուսաստանին և Պարսկաստանին:
բ. Բացատրի՛ր։ Ինչո՞ւ էին XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման առաջնորդները Հայաստանի ազատագրման գործը կապում արևմտաեվրոպական երկրների հետ։
Հայաստանի ազատագրման գործը XVIII դ. կրկին կապվեց Եվրոպայի աջակցության հետ։ Սսի(Կիլիկիայի) կաթողիկոս Խաչատուր Գ Գաղաթացին նորից փորձում էր դրան հասնել Հռոմեական եկեղեցուն դավանական զիջումեր անելու ճանապարհով։
գ. Վերլուծի՛ր։ Որքանո՞վ էին իրատեսական Օրիի «Պֆալցյան» և «Մոսկովյան» ծրագրերը։ Որո՞նք էին եվրոպական երկրների և Ռուսաստանի շահերը Հայաստանի ազատագրության հարցում։
Իմ կարծիքով իրատեսական չէր, քանի Եվրոպայի համար բարդ կլիներ դուրս գալ Օսմանյան կայսրության դեմ, իսկ Ռուսաստանը կարողացավ օգտվել հայերի զորքերից իր խոսոտւմների շնորհիվ։
- Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր կարևոր ռազմական ամրությունների՝ սղնախների ստեղծումն Արցախում և Սյունիքում։ Ի՞նչ նպատակով ստեղծվեցին դրանք։
Արցախ վերադարձած հայկական ուժերը մուսուլմանական իշխանություններին դիմադրելու նպատակով Գյուլիստանում, Շոշում (Շուշիում), Ջրաբերդում և այլուր ստեղծեցին ռազմական ամրություններ՝ սղնախներ։ Դրանք շուտով վերածվեցին կիսանկախ իշխանությունների։ - Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞ւ Արցախի և Սյունիքի ազատագրական շարժուերը չհասան
վերջնական հաջողության։
Որովհետև մենակ հայկական զորքերը թույլ էին, և սպասում էին օգնության ուրիշ երկրներից, իսկ ուրիշ երկրներին էլ ոչ միշտ էր օգուտ օգնել հայերին։ - Գնահատի՛ր։ Ինչո՞վ էին պայմանավորված Պարսկաստանի շահ Թահմասպ IIի կողմից Դավիթ Բեկի իշխանության ճանաչումը և անգամ նրան դրամ հատելու իրավունք տալը:
Քանի որ ցանկանում էր կազմակերպել հակաօսմանյան շարժում, նա այդպես կստանար հայերի աջակցությունը։








