Daily Archives: February 10, 2025

10.02.2025 8-րդ դասարան,հայոց լեզու

1.Յուրաքանչյուր տողում գրի՜ր նշանակությանը համապատասխան անունը և նշի՜ր օրինակներ։

Ա. Առարկա ցույց տվող բառեր: Գոյական

Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր: Ածական

Գ. Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր: Մակբայ

Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր: Շաղկապ

Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր։ Վերաբերական

2.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել: Բ. Զգում (ել), ծերանում (ել), կպչում (ում), տեսնում (ել): Գ. Զգացել (ել), ծերացեք (ել), կպել (ել), տեսել (ել ում): Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած

3.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրեցիք այդ վանդակը: Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցրեցիր: Հավերը երկարեցրեցին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն: Նա իր ձիուն մեծացրեց չամչով ու գարիով: Ես հավանաբար ձանձրացրեցի ունկնդիրներին: Մենք անզգուշորեն թռցրեցինք արևկող անող թռչուններին:

4.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին, հավանաբար, կկարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ։ 

5.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ: Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից: Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր: Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի: Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ: Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ:

Պարապմունք 31

Առաջադրանքներ։

1․ Պարզել a3b5c6d9 արտահայտության նշանը, եթե a>0,b<0,c<0,d>0
a3b5c6d9<0

2․ Գրել տրված թվի մոտավոր արժեքը պակասորդով՝ մինչև 0,01 ճշտությամբ՝

ա) 1.73121314151617≈1.73

բ) 3.84752136124584≈3.84

գ) 5.54210362151617≈5.54

3․ Տրված թվերը կլորացնելով 0,1 ճշտությամբ` գտնել նրանց մոտավոր գումարը.

ա) 3,288 + 0,123=3,4

բ) 0,100100010… + 0,238=0,3

գ) -1, 236 + 2, 555=1,4

դ)2, 7(3) + 3 ,(42)=6,1

4․ Մինչև 0,01 ճշտությամբ կլորացնել թվերը և հաշվել նրանց մոտավոր գումարն ու տարբերությունը, եթե

ա) a=0,657 b=0,146 a=0,66 b=0,15 0,66+0,15=0,81 0,66-0,15=0,41
բ) a=5,4879  b=-0,250145 a=5,49 b=-0,25 5,49+-0,25=5,24 5,49-(-0,25)=5,74
գ) a=-0,078 b=-0,682 a=-0,08 b=-0,68 -0,08+-0,68=-0,76 -0,08-(-0,68)=0,60
դ) a=5,(7)  b=6,(5) a=5,8 b=6,6 5,8+6,6=12,4 5,8-6,6=-0,8

5. Նշել մի որևէ թիվ, որը գտնվում է տված թվերի միջև

ա) a=5,6 b=5,7 5,65
բ) a=4,5 b=4,(5) 4,55
գ) a=-2,27  b=-2,26 -2,262