Daily Archives: February 7, 2025

Բանավոր հարցում,առաջին շրջանի ամփոփում

1. Ո՞վ էր Բագրատունիների հիմնադիր թագավորը (նշիր թագավորության հիմնադրման թվականը կամ դարաշրջանը):
Բագրատունիների հիմնադիր թագավորը Աշոտ Մեծն էր, որը թագավոր հռչակվեց 885 թվականին

2․Բագրատունյաց Հայաստանի ժամանակաշրջանում կառուցվել են միջնադարյան հայկական ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցներ նշիր մի քանիսը։
Հաղպատի վանական համալիր

Սանահինի վանական համալիր:
Տաթևի վանական համալիր:
Անիի մայր տաճար:

3.Ե՞րբ անկում ապրեց Բագրատունյաց թագավորությունը։
Բագրատունյաց թագավորությունը անկում ապրեց երբ 1045 թվականին Բյուզանդական կայսրությունը գրավեց Անին։

4.Ո՞ր հայ եղբայները մասամբ վերականգնեցին ինքնակառավարումը երկրում, սակայն նրանց ձեռնարկուերն անավարտ մնացին մոնղոլական արշավանքների պատճառով։
Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները վերականգնեցին ինքնակառավարումը, սակայն նրանց գործունեությունը խոչընդոտվեց մոնղոլական արշավանքների պատճառով։

5.Մոնղոլա-թաթարական ցեղերը Չինգիզ Խանի գլխավորությամբ ո՞ր դարում դարձավ պատմությանը հայտնի ամենամեծ ցամաքային կայսրությունը։
Մոնղոլա-թաթարական ցեղերը Չինգիզ Խանի գլխավորությամբ XIII դարում (1206 թ․) ստեղծեցին պատմության ամենամեծ ցամաքային կայսրությունը։

6.Ո՞ր թվականին և ո՞վ հաստատվեց Կիլիկիայի լեռնային մասում ապստամբելով
Բյուզանդիայի դեմ, հիմք դրեց հայկական մի իշխանության, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։
1080 թվականին, Ռուբեն I-ը ապստամբեց Բյուզանդիայի դեմ և հիմք դրեց Ռուբինյան իշխանությանը։

7.Ո՞ր թվականին Լևոն II իշխանը Տարսոն քաղաքի մայր տաճարում հանդիսավորությամբ օծվեց Հայոց թագավոր։
1198 թվականին, Լևոն II-ը օծվեց Հայոց թագավոր Տարսոնի մայր տաճարում։

8.Զաբելն ու Հեթումը թագադրվեցին 1226 թ.ին՝ ո՞ր տոհմերը միավորվեցին։
Զաբելն ու Հեթումը թագադրվեցին 1226 թ.ին և միավորվեցին Ռուբինյան և Հեթումյան տոհմերը։

9.Ո՞վ էր Կիլիկիայի վերջին արքան և ե՞րբ Կիլիան հայկական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։
Կիլիկիայի վերջին թագավորը Լևոն VI Լուսինյանն էր, և թագավորությունը դադարեց գոյություն ունենալ 1375 թվականին, երբ այն նվաճվեց մամլուքների կողմից։

10.Թվի՛ր Հայաստանի չորս բաժանումները։

1639 թ.՝ Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց Զոհաբի պայմանագիրը՝ վերջնական բաժանելով Հայաստանը։

387 թ.՝ Մեծ Հայքի բաժանում Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև

591 թ.՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև երկրորդ բաժանումը

1555 թ.՝ Արևելյան Հայաստանը մնաց Պարսկաստանի տիրապետության տակ, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության