Ինչքան որ հուր կա…

16․12․2024

Ինչքան որ հուր կա իմ սրտում բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում բոլորը քեզ.
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում. բոլո՜րը քեզ… Եղ․Չարենց

1.Պատմիր տոնական Եղևնու մասին, քրիստոնեական ի՞նչ խորհուրդ ունի այն։
Առանց տոնական եղևնու անհնար է պատկերացնել Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Եղևնին խորհրդանշական տարր է Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ժամանակ։ Չնայած  Աստվածաշնչում տոնական ծառի մասին ոչ մի հիշատակություն։ չկա,սակայն ժամանակի ընթացքում եղևնին դարձել է նաև Քրիստոսի ծննդյան տոնի կարևոր խորհրդանիշ՝ ստանալով քրիստոնեական մեկնաբանություն։ Եղևնին իբրև միշտ կանաչ մնացող ծառխորհրդանշում է հավերժական կյանքը, որը Քրիստոս պարգևեց մարդկությանը իր ծննդյան ու խաչելության միջոցով։ Նրա մշտական կանաչ գույնը հիշեցնում է աստվածային անմահությունը և հավերժ հավատը։ Տոնական եղևնին զարդարվում է լույսերով, ինչը խորհրդանշում է Քրիստոսի լույսը, որը խավարում լույս դարձավ։ Քրիստոսը կոչվում է «աշխարհի լույսը» ։Եղևնու եռանկյունաձև ձևը հաճախ դիտվում է որպես Սուրբ Երրորդության խորհրդանիշ։ Նվերները խորհրդանշում են նաև մոգերի ընծաները, որոնք նրանք մատուցեցին մանուկ Հիսուսին։

2.Գրի՜ր ամանորյա գոյականներ, ածականներ , միացրու՜ բայերին և ստացի՜ր ամանորյա պատում։

Գոյական-տոնածառ,ձյուն,ձնեմարդ,ձմեռ պապիկ,նվեր,ամանորյա սեղան։
Ածական-լույսավոր,գեղեցիկ,մեծ,փոքր,բութ,սուր,քառակուսի,կլոր,սև,սպիտակ,կարմիր,կանաչ,ծիրանագույն,դեղին,կապույտ։

Leave a comment