Պարապմունք 24

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր ուղիղն է կոչվում շոշափող:
Եթե շրջանագծի կենտրոնի հեռավորությունն ուղղից հավասար է շրջանագծի շառավղին, ապա շրջանագիծն ու ուղիղը ունեն մեկ ընդհանուր կետ այդ դեպքում ուղիղն անվանում են շրջանագծի շոշափող:

2. Գրել շրջանագծի շոշափողի հատկությունները:
Եթե միևնույն կետից շրջանագծին տարված են երկու շոշափողներ, ապա

ա) շոշափման կետերի հեռավորությունները տրված կետից հավասար են,

բ) շրջանագծի կենտրոնով և տրված կետով անցնող ուղիղը կիսում է շոշափողների կազմած անկյունը:

3. Տրված է՝  ∠CAO=29°

piesk_nogr.png

Հաշվել ՝ ∠ABO և ∠COA
Քանի որ շրջանագծի շոշափողը ուղղահայաց է շոշափման կետից տարված շառավղին ապա <ABO=90 <COA=180-29-90=61

4. Տրված է՝ AB=12մ BO=5մ։ Գտնել CA-ն և OC-ն

piesk_nogr.png

BO=OC=5 քանի որ շառավիղներ են և քանի որ շրջանագծի շոշափողը ուղղահայաց է շոշափման կետից տարված շառավղին ապա AB=AC=12

5. AB ուղիղը B կետում շոշափում է O կենտրոնով և r=2,5 սմ շառավիղով շրջանագիծը: Գտնել ABO եռանկյան անկյունները, եթե AO=5 սմ:

6. Տրված է O կենտրոնով և 3,5 սմ շառավիղով շրջանագիծ: A կետն այնպիսին է, որ AO=7 սմ: A կետով տարված են այդ շրջանագծի երկու շոշափողներ: Գտնել դրանց կազմած անկյունը:

7. AB-ն և AC-ն O կենտրոնով շրջանագծին A կետից տարված շոշափողների հատվածներն են : Գտնել BAC անկյունը, եթե AO հատվածի միջնակետը գտնվում է այդ շրջանագծի վրա:

8. Տրված է A անկյանը, որի կողմերը շոշափում են O կենտրոնով և 6,78 սմ շառավղով շրջանագիծը: Հաշվել OA հատվածի երկարությունը, եթե  ∠A=60°:

Leave a comment