Daily Archives: December 2, 2024

Պարապմունք 23

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ինչպե՞ս են բազմապատկվում հանրահաշվական կոտորակները։
Կոտորակը կոտորակով բազմապատկելու համար պետք է համարիչը բազմապատկել համարիչով, իսկ հայտարարը՝ հայտարարով և առաջին արտադրյալը գրել համարիչում, իսկ երկրորդը՝ հայտարարում:

2․Ինչպե՞ս են բաժանվում հանրահաշվական կոտորակները։
Որպեսզի մի կոտորակ բաժանել մյուսի վրա, պետք է համարիչի կոտորակը բազմապատկել հայտարարի կոտորակի հակադարձ կոտորակով:

3․Կատարել գործողությունները․

ա)ac/bd
բ)xb/ya
գ)12/b
դ)2p/3q
ե)a2x/2b2y
զ)5x/2by

4․Ձևափոխել հանրահաշվական կոտորակի․

ա)2b(a-b)/a
բ)2(x-y)/x
գ)4mn/(n+m)
դ)2(b+1)/(a+2)
ե)x/4(x-y)
զ)(4-m)(m+3)/m2

5․Կատարել բազմապատկում և բաժանում․

ա)q(p-q)/p2
բ)(a-3b)/a2
գ)x+y/2x
դ)3/4

6․Կատարել բազմապատկում և բաժանում․

ա)2mn+2n2
բ)a+b/3a2b+3ab2+3b3
գ)m2+mn+n2/m2-mn+n2
դ)x2+y3/2(x-y)2

02.12.2024, 8-րդ դասարան,հայոց լեզու

1.Տրված նախադասության հիման վրա հորինի՛ր երկու պատմություն, որոնցից մեկում միտքն ողղակի հասկացվի, մյուսում `փոխաբերաբար:

Լեզուն չլիներ` ագռավներն աչքերը կհանեին:

Ուղղակի իմաստով

Մեր գյուղում մի սովորություն կար՝ խոսքն անտեսողների համար պատիժ սահմանել: Ագռավները, գյուղի խորհրդանիշն էին, և յուրաքանչյուր խախտողին նախազգուշացնում էին․ «Լեզուն օգտագործիր, թե չէ ագռավներն աչքերդ կհանեն»: Մի օր մի պատանի մոռացավ ողջունել ավագին: Ագռավները հավաքվեցին նրա տան մոտ և սարսափելի աղմուկ բարձրացրին, իսկ տղան, սարսափած, ամբողջ օրը ներողություն էր խնդրում: Այդ օրվանից հետո բոլորը սովորեցին միշտ ճիշտ ժամանակին խոսել:

Փոխաբերական իմաստով

Դպրոցում մի խումբ աշակերտներ հաճախ մնում էին լռակյաց, անգամ երբ տեսնում էին անարդարություն: Մի օր ուսուցիչը նրանց ասաց․ «Լռությամբ դուք ձեր ձայնի արժեքն եք կորցնում: Լեզուն չլիներ՝ ագռավներն աչքերը կհանեին»: Այդ խոսքերն նրանց ստիպեցին մտածել, և հաջորդ անգամ, երբ դասարանում սխալ գնահատական նշանակվեց, նրանք համարձակորեն արտահայտեցին իրենց դժգոհությունը:

2.Ըստ տրված հետևության` տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմի՛ր:

Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

2.Տրված բառերի մեջ ի՞նչ հնչյունափոխություն կա:
գլխարկ-գլուխ+արկ, գունավոր-գույն+ավոր, կրկնել-կրկին+ել, ձնհալ-ձյուն+հալ, ծննդյան-ծնունդ+յան, թռչնակերպ-թռչյուն+ակերպ, ձվաձև-ձու+աձև:

3.Ընդգծի՛ր նախադասությունների ենթականերն ու ստորոգյալները և կետադրի՛ր։

Օրը վերջանում էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր. ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում՝ զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

5․ Ընդգծի’ր նախադասության գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը։
Առանձնացրու պարզ և բարդ նախադասությունները․

Երեխան, վախենալով շնից, մտավ մոտակա տունը։ պարզ

Այդ տունը վաղուց, շա՜տ վաղուց է կանգնած անտառի մեջ, և ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։ բարդ

Փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վազում է դեպի Սևան։ պարզ

Ծառերի միապաղաղ կանչի մեջ այդ սպիտակ շենքի անցորդներին թվում է ինչ–որ խորհրդավոր բան, իսկ աղոթասեր օտարականին թվում է մատուռ կամ վանք։ բարդ

Դու գնացիր, և ես մոռացա քեզ։ բարդ

Այդ սպիտակ տունը, որ գոռոզ կերպով բազմել է անտառի գլխին, հանրակացարանն է: բարդ