Monthly Archives: September 2024

Պարապմունք 1

1. Գտեք ABC եռանկյան  C անկյունը, եթե
ա) ∠A=680, ∠B=530 ∠C=180-121=59
ա) ∠A=250, ∠B=1100 ∠C=180-135=45

2. Գտեք եռանկյան անկյունները, եթե ∠А:∠B:∠C=2:3:4։
2x+3x+4x=180
9x=180
x=180:9=20


3. Հավասարասրուն եռանկյան արտաքին անկյուններից մեկը 1100 է։ Գտեք եռանկյան անկյունները։ Դիտարկել բոլոր հնարավոր դեպքերը։

4․ Նկարում ∠4=∠5։ Զուգահեռ են արդյո՞ք a և b ուղիղները։

5․ Գտնել ∠1-ը, եթե m || n

6. Գտնել հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան բոլոր անկյունները։
7. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 600 է, իսկ ներքնաձիգը 26 սմ։ Գտնել փոքր էջի երկարությունը։

8-րդ դասարան,լրացուցիչ աշխատանք

11․09․2024

1.Եթե լինեի խաղաղության դեսպան վերնագրով գրիր ասելիքդ։
Եթե լինեի խաղաղության դեսպան ,ես նախ առաջին բոլոր մարդկանց մեկ տարվա աշխատավարձ կտայի, որ մարդիկ մեկ տարի հանգիստանային և բոլոր երեխաներին մեկ տարի արձակուրդ։Բոլոր անապահով ընտանիքներին տներ կնվիրեի։

2.Գրիր՝ լուրթ-կապտավուն,երկչոտ-անհամարձակ,խոհեմ-խելացի,սարսուռ-դող,խրթին-բարդ,լռակյաց-լուռ ու մունջ,ծածուկ-գաղտնի բառեր հոմանիշները։

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու՝ եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով․ նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիտ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով, և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

Կարդալ բայը չի սիրում հրամայական

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:


—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 
  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 
  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 
  • Բացատրի՛ր վենագիրը: 

Կրկնողություն 7-րդ դասարանի անցած թեմաներից

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

4.քննարկել  ինչ է բնությունը

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

6.ինչ է նյութը։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

9.:Բերեք օրինակներ:

10.ինչ է մատերիան

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

20.Ինչից է կախված չափման սխալը

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

23.Ինչն են անվանում նյութական կետ

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)

41.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

42.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը(բանաձևը)

43.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը(բանաձևը):

Ինչն են անվանում մեխանիկական շարժում

44.բերել մեխանիկական շարժման օրինակներ

45.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

46.Ինչն են անվանում նյութական կետ

47.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

48.Ինչն են անվանում շարժման հետագիծ

49.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

50.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

51.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:

52.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

53․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

54․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

55.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

56.Ի՞նչ է բնութագրում ուժը:

57.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

58.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

59.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

60․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

61.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

62.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

63.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

64.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

65.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

66.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

67.Հուկի օրենքի ձևակերպում

68.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

69.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

70.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

71.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

72.Ինչո՞վ է պայմանավորված շփումը

73.Թվարկել շփման տեսակները:

74.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

75.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

76.Որ ուժն է կոչվում համազոր:

77.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

78.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

79.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

80.Ի՞նչն է կոչվում հզորություն

81.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

82.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

83.Որո՞նք են պարզ մեխանիզմները

84.Ի՞նչ է լծակը:

85.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

86.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

87.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

88.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

89․Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից,բանաձևը

90.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

91.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

92.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

93.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

94.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

95.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի

96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

97.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

98․1․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

99․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։

100․Ճնշման բնույթը հեղուկներում:Հեղուկի ճնշում:Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:

101Ձևակերպիր Պասկալի օրենքը:

102Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշում,գրիր բանաձևը 

09.09.24-13.09.24 գործնական հայոց լեզու, 8-րդ դասարան,հայոց լեզու

Ուղղագրություն

17.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան-սրբազան, ճամփորդ, համփերություն-համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ-նյարդ, թարթել,երթվել-երդվել, փարթամ:

18.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ-հարցուփորձ, հարձակում, մրձույթ-մրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման-օձանման, ատաղծագործ-ատաղձագործ:



19.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել-խեղդել, կխտար, խրոխտ, ոխկույզ-ողկույզ, տախտակ, նախկին:
 Բ. Ճեղքել, կմաղք-կմախք, աղքատ, կողպեք, վղտալ-վխտալ, եղբայր, սանդուղք:

20. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:

ա) Անհյուրընկալ, զրուցընկեր, դյուրընկալ, գահընկեց, անընդհատ, համընթաց

Ան֊հյուր֊ընկալ

զրուց-ընկեր

դյուր-ընկալ

գահ-ընկեց

ան-ընդհատ

համ-ընթաց

   բ) Միջօրե, հանապազօրյա, ոսկեզօծ, ապօրինի,առօրյա, առօրեական, բացօթյա, բարօրություն, զօրուգիշեր:

Միջ-օրե

հանապազ-օրյա

ոսկե-զօծ

ապ-օրինի

առ-օրյա

առ-օրե-ական

բաց-օթյա

բար-օր-ություն

զ-օր-ու-գիշեր

 գ) Մանրէ, վայրէջք, հնէաբան, որևէ, երբևէ

Մանր-է

վայր-էջ-ք

հն-էաբան

որև-է

երբև-է

21.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց

22.Կետերի փոխարեն դհ, դ, կամ  թ գրի՛ր:

 Ընթացք, ընդհարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընդհանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:

23.Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ, արևելյաեվրոպական:

24.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոքախտ, աղտոտել,ոխակալ, ողնաշար,
վարքուբարք, վարկաբեկել,
ուխտտադրուժ, ուղտատեր,
վարքուբարք, բարկություն,
թյուրիմացություն, ձյունաթույր,
համբույր, բյուրավոր:

25. Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով;

Ճռռալ, բվվալ, ֆսսալ, թշշալ, ուղղակի, ուղղանկյուն, Աննա, Էմմա, թռչուններ, հենարաններ, իննսուն, իննական, օրրան, երրորդ, չորրորդ, տասսական, տարրալուծել, անդորր, բերրի, մրրկածուփ:

26. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, անբոդջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

27.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օ.ային ամրոց» արտահայտությունը նշանակում է ա.պտուղ եր.ակա.ություն, իզուր երազան., անիրագործելի պլա..եր: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոն..կան քարոզի. Ավգուստիանոսին, որն իր աշխատությու..երից մեկում խոսում է օ.ային շինարարության մասին: Հետագա.ում մարդի. այդ արտահայտությունը գործածում են ձ.ափոխված` «Օ.ային ամրոց» ձ.ով:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր   երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ   այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

28.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է

29.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է. թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունիննը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:

30.Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում. նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խանգարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: .րոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

Պարապմունք 1

Թեմա՝ Կրկնողություն

1. Հաշվել
ա) 33 ա)3*3*3=27
բ) 82 բ)8*8=64
գ) 64 գ)6*6*6*6=1296
դ) 12000 դ)1*1*1*1*1*1*1*1*1…=1


2. Գրել ցուցչային տեսքով՝
ա) 2 ⋅ 2 ⋅ 2=23
բ) 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5=56
գ) 23 ⋅ 2 ⋅ 2=25



3. Գրել 10 աստիճանի  տեսքով՝
ա) հարյուր հազար 105
բ) մեկ միլիոն 106
գ) մեկ միլիարդ 109



4. Հաշվել 103 և 62 թվերի արտադրյալը։

103*62=1000*36=36000


5. Համեմատել ա) 230 < 231 թվերը, բ) 710 < 910 թվերը։

 6․ 5, 2, −5 թվերից որո՞նք են հետևյալ հավասարման լուծումները.
ա) x — 2 = 0, x=2
բ) 2x -10  = 0, x=5
գ) 3x +15 = 0  x=-5

7. –3, 12, 1, –5 թվերից որո՞նք են նշված հավասարման լուծում.
ա) x + 3 = 0, x=-3
բ) 2x – 25 = –1, x=12
գ) 3y + 10 = 1, x=-3
դ) 5y + 7 = 2 (y – 1) + 12
x=1


8. Ուղղանկյան պարագիծը 48 սմ է։ Գտնել ուղղանկյան կից կողմերի գումարը։

48:4=24

9․ Դպրոցի երկու դասարանում կա 54 սովորող, ընդ որում ՝ մի դասարանում մյուսից 4 սովորողով ավելի։ Քանի՞ սովորող կա դասարաններից յուրաքանչյուրում։ 

x+4+x=54
2x=50
x=25
x+4=29

Հենրիկ Մխիթարյան

Հենրիկ Մխիթարյանը հայ ֆուտբոլիստ է, որը խաղում է իտալական Inter ֆուտբոլական ակումբում։Հենրիկ Մխիթարյանը 35 տարեկան է ,ծնվել է 1989 թ. հունվաիի 21-ին։Հենրիկ Մխիթարյանը ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի և Մարինա Թաշչյանի որդին է։Հենրիկ Մխիթարյանը խաղացել է 8 ֆուտբոլային ակումբներում:Հենրիկի ֆուտբոլային ակումբներն են` Pyunik-ը, Metallurg-ը Shakhtar-ը, Borussia Dortmund-ը, Manchester United-ը, Arsenal-ը, Roma-ն և Inter-ը։

Henrikh Mkhitaryan Net Worth | Celebrity Net Worth