11․09․2024
1.Եթե լինեի խաղաղության դեսպան վերնագրով գրիր ասելիքդ։
Եթե լինեի խաղաղության դեսպան ,ես նախ առաջին բոլոր մարդկանց մեկ տարվա աշխատավարձ կտայի, որ մարդիկ մեկ տարի հանգիստանային և բոլոր երեխաներին մեկ տարի արձակուրդ։Բոլոր անապահով ընտանիքներին տներ կնվիրեի։
2.Գրիր՝ լուրթ-կապտավուն,երկչոտ-անհամարձակ,խոհեմ-խելացի,սարսուռ-դող,խրթին-բարդ,լռակյաց-լուռ ու մունջ,ծածուկ-գաղտնի բառեր հոմանիշները։
Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու՝ եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով․ նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիտ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով, և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։