1.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:
Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջները: Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին: Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ: Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ ուրախ- ուրախ անցնում էր: Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում: Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները սիրելի և երկյուղալի վայրեր:
Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը, խլշեցին ականջները: Անգղերի կռնչոցից, վախեցած ձիերը խլշեցին ականջները:
Ժայռի կատարին բազմած արծիվն, ակնդետ նայում էր երկնի լազուրին:
Ժայռի կատարին բազմած, արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:
Այս անգամ ուրիշ, կաս-կարմիր փողկապով էր, նոր ածիլված դեմքով, անսովոր, առույգ ու կենսուրախ:
Տիկին Նվարդը, գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ` ուրախ- ուրախ անցնում էր:
Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ` Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:
Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները` սիրելի և երկյուղալի վայրեր:
2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը :
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Սրա հիման վրա կլինի:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Մի լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը :
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Հեռախոսը շքեղություն չէ:
Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող աոաջին և միակ մարդն էր:
Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող և միակ մարդն էր:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես :
3.Նախադասության մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:
Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:
Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ անհատներով:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Դուք չափազանցացնում եք :
Խոսքը գնում է նրա մասին:
Խոսքը նրա մասին է:
Հաճելի տեսք չի թողնում:
Հաճելի տեսքի չե :
Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:
Ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասի:
Նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասի:
4․ Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին: Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար: Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա: Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով: Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին:
Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար: Նա աղմկոտ էր շնչում, բայց փափուկ անաղմուկ ոտքերը դնում էր խոտի վրա: Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ ճանապարհով էր քայլում:Խոտերի բույնը շատ լավ էին քողարկում: