22.04.24 7-րդ դասարան,հայոց լեզու

1.Գրի՜ր մտքերդ ՝ընտրելով թեմաներից որևէ մեկը․

Եղեք ազնիվ,բաց ու բարի

Չորս զվարճալի փաստ իմ մասին

Կյանքի ամենակարևոր դասը

2.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելուց ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ) Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախից: (վախենալ-ինչի՞ց) Թեյը տանելուց թափեց: (տանել-ե՞րբ) Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)։ Ու Մոսկվան երևաց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)։ Մեղր լցնելուց մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ):

3.Տեքստը համառոտի՛ր՝ դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված) հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

Մարդիկ ուզում են հեշտացնել իրենց կյանքը, որանհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն։ Մի Ճապոնական ֆիրմա արտադրում է գրպանի հեռուստացույց, որը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում ու շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել:

Leave a comment