1.Նախադասությունները լրացրո՛ւ` կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով:
Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր «Ինչ խելացի է, ամեն բան գիտի»:
Քաղցն անհամբեր էր դարձրել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր «Անշորհքը ոչինչ չի տալիս ուտելու»:
Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. Նա գրեց «Ես հեռանում եմ, ինձ չսպասես»:
Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «Անտառում գազաններ կան»:
Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «Որքան դժկամ է այս ժողովուրդը»:
Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «Շատ եմ ուզում սեռս փոխեմ»:
Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «Անպատասխանատու է շատ, ինչու է ուշանում»:
Գրքում մի նախադասություն էր ընդգծված «Լսիր շատ, խոսիր քիչ, մտածիր ճիշտ»:
2. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր: ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ, բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
Պատմում է վեպի հերոսը ,թե զգում էր ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում, գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:
Դատական արձանագրության մեջ գրված էր, որ նավապետը մեղավոր է ճանաչվում, քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել:
«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:
Գրքում է գրված եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում, ինքնըստինքյան անտեսանելի է:
3. Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
1․Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է:
2․Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:
3․Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է:
4․Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև:
5․Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:
6․Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում:
4. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր: Օրինակ`
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում : — Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը։
— Ես միշտ ուզել եմ իմանալ թե ինչու են փալում աստղերը․— ասաց փոքրիկ իշխանն։
Թագավորն ասաց, որ իրեն բոլոր աստղերն են ենթարկվում։
— Ինձ բոլոր աստղերն են ենթակվում․— ասաց թագավորն։
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը
—Ես կարող եմ գնել նոր հայտնաբերած աստղերը․— պատմում է ճանապարհորդն։
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:
—Ես կարող եմ գնել նոր հայտնաբերած աստղերը․— պնդում է գործարար մարդը
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
—Նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք․—հարցնում էր աշխարհագրագետը
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:
—Ի՛նչ հարայրհրոց կբարձրացնեիք, եթե միս ուտողը ես լինեի․—նախատեց գայլը, ով տեսավ ,թե ինչպես են հովիվներն իրենց վրանում գառան միս ուտում։
