1. Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:
Փորձեք շարժել սեղանին դրված որևէ առարկա, ասենք, ծանր գիրքը՝ նրա վրա ազդելով հորիզոնական ուղղված ուժով: Կնկատեք քանի դեռ ազդող ուժը բավականաչափ փոքր է, գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժը հասնում է որոշակի արժեքի: Այս երևույթն առավել ցայտուն է դրսևորվում, երբ փորձում ենք տեղաշարժել սառնարանը, պահարանը կամ մեկ այլ ծանր իր:
2. Ինչով է պայմանավորված շփումը։
Շփման ուժի մեծությունը կախված է շփվող մարմինների ողորկության աստիճանից և դրանց նյութի տեսակից:
3. Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:
Մարմնի վրա հորիզոնական ուղղությամբ ուժ է ազդում, սակայն այն մնում է դադարի վիճակում։ Նշանակում է, որ մարմնի վրա ազդում է նաև մեկ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այդուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է:
Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, իսկ դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը։
Շփման ուժի բնույթն էապես փոխվում է այն դեպքերում, երբ մարմինը ոչ թե սահում, այլ գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթով: Այդ դեպքում գլորվող մարմինը հաղթահարում է իր ճանապարհին հանդիպող մակերևութային անհարթությունները` անցնելով դրանց վրայով: Դրա շնորհիվ առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ, որի ուղղությունը հակառակ է մարմնի գլորման ուղղությանը։
4. Օրինակներով ցույց տալ, որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
5. Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ։
Եթե չլիներ շփումը, մարդիկ և կենդանիները չէին կարողանա քայլել կամ վազել: Դա կատարվում է ոտքերի և գետնի շփման շնորհիվ։ Շփման շնորհիվ են շարժվում ավտոմեքենաները, գնացքները։ Դուք գիտեք, թե որքան դժվար է քայլել հարթ սառույցի վրայով կամ տեսել եք, թե ինչպես են սառցակալած ճանապարհին տեղապտույտ տալիս ավտոմեքենաների անիվները։ Պատճառն այն է, որ սառույցի վրա շփումը շատ ավելի փոքր է, քան գետնի վրա: Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, և խուսափում ենք տարբեր վթարներից։
6. Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ։
Շփման հետևանքով տաքանում և մաշվում են մեքենաների շարժվող մասերը: Շփման այս և ոչ ցանկալի այլ հետևանքներից խուսափելու համար կիրառվում են շփման փոքրացման տարբեր եղանակներ:
7. Ինչպես կարելի է մեծացնել շփումը։
Օրինակ` շփումը մեծացնելու նպատակով հպվող մակերևույթները պետք է լինեն խորդուբորդ:
8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Օրինակ` շփումը փոքրացնելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ յուղով, քսուքով: Այդ դեպքում միմյանց հետ անմիջականորեն շփվում են ոչ թե պինդ մարմինների մակերևույթները, այլ դրանք պատող հեղուկի հարևան շերտերը: Քանի որ քսուքի շերտերի միջև շփումն էապես փոքր է, շփման ուժը փոքրանում է:
9. Բերեք օրինակներ, երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ։
Օրինակ՝ յուրաքանչյուր մարմին փոխազդում է Երկրի հետ, այսինքն՝ նրա վրա միշտ ազդում է ձեզ արդեն ծանոթ ծանրության ուժը։ Սակայն հաճախ մարմինը միաժամանակ փոխազդում է երկու կամ ավելի մարմինների հետ: Նման դեպքերում մարմնի վրա ազդում է երկու կամ ավելի ուժ: Օրինակ`որոշ բարձրությունից ընկնող թղթի վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև օդի դիմադրության ուժը: Դեպի Լուսին թռչող տիեզերանավի վրա միաժամանակ ազդում են Երկրի, Լուսնի և Արեգակի ձգողության ուժերը: Փորձը ցույց է տալիս, որ եթե մարմնի վրա ազդում են մի քանի ուժեր, ապա դրանք կարելի է փոխարինել մի այնպիսի ուժով, որը տվյալ մարմնի վրա ազդում է այնպես, ինչպես այդ բոլոր ուժերը միասին:
10. Որ ուժն է կոչվում համազոր:
Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միասին ազդելիս, կոչվումէ այդ ուժերի համազոր:
11. Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը, և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազորը նույն ուղղությամբ է ուղղված և որոշվում է նրանց մոդուլների գումարով։
12. Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազորը հակառակ ուղղությամբ է ուղղված և որոշվում է նրանց մոդուլների հանումով։
13. Ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոդուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Մարմինը նրա մի կետում կիրառված, մոդուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ արագությունը չի փոխում։