1.Տեքստի Ա և Բ մասերի բայերի ժամանակների տարբերությունը վերացրո՛ւ:
Ա. Մի խեղճ գյուղացի ծերացած և ուժատ եզ ուներ ու չգիտեր, թե ինչպես ազատվեր բեռ դարձած անասունից: Որոշեց տանել շուկա, ծախել: Եվ քանի որ առևտրի փորձ չուներ, դիմեց իր դրացուն.
-Եզս հալից ընկել է, ի՞նչ կլինի՝ օգնի՛ր, տանենք շուկա, ծախենք:
-Աչքիս վրա,- պատասխանեց դրացին: Դրացին խոսքաշեն ու լեզվանի մարդ էր, շուկայում սկսեց գովաբանել եզին: -Ա՜յ եզը, լա՜վ եզը, է՜ս կողմն եկեք, մի էստե՜ղ նայեցեք: Հո եզ չէ, Աստված վկա, գոմե՛շ է, գոմե՛շ…
Բ. Հավաքվժեցին են մարդիկ, ու սա շարունակեց է.
-Գիտե՞ք` ի՜նչ ուժեղ է, առանց զույգի գութան է քաշում: Էնքան խելոք է ու հեզ, որ կարող եք հա՛մ բարձել, հա՛մ լծել: Մարդիկ լսեցին են, քննարկեցին, ձեռք տվեցին ժեզանը, բայց ամենից ուշադիր եզան տերն է լսում: Լսեց, լսեց է, մեկ էլ դառնում դրացուն ու ասաց.
-Չէ, ախպե՜ր, ես իմ ապրանքը չեմ ծախում: Որ էդքան լավն է, ես կբանեցնեմ, էլի՜:
2. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սալ ձևերը:
Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: Քո գնալուց հետո հյուրեր եկան: Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա: Շտապելիս ամեն ինչ գցում էր ձեռքից: Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց: Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը: Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես: Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:
3. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրեցի մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ: Դու երկար ապրեցիր այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւ
4. Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
1 Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է:2Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց։ 3Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: 4Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: 5Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:6Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, հայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում:
