Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը։Ամենասկզբում եղել է մեկ գիտություն. գիտություն բնության մասին: 16-17 դարերից մայր գիտությունից տրոհվել են կենսաբանությունը, քիմիան, ֆիզիկան և աշխարհագրությունը: Այնուհետև Աշխարհագրություն ընդհանուր գիտությունից առանձնացել են ֆիզիկական աշխարհագրությունը (երկրագիտությունը) և սոցիալ-տնտեսական աշխարհագրությունը, որը ի սկզբանե անվանվել է տնտեսական աշխարհագրություն:Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ոմւ բնական
երևույթները: Ըստ էության այդ ուսումնասիրությունը կատարողը եղել է բնական (ֆիզիկական)
աշխարհագրությունը: Սակայն, երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր
տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը,
աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղ տնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Տնտեսական աշխարհագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ միայն բնական
գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն, տարբերվելով մյուս բոլոր գիտություններից: - Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: աշխարհագրության մի
ենթաճյուղը բնական (ֆիզիկական) աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ մյուսը տնտեսական աշխարհագրությունը հասարակական գիտությունների մեջ: Այսպիսով աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական
գիտություն է: - Նշեք 5 բնական և 5 հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ:Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:
Բնական գիտություններ-կենսաբանություն և ֆիզիկա
Հասարակական-պատմություն և տնտեսագիտություն




