Monthly Archives: October 2023

2․10-6․10;10․10-13․10

Կարդալ և ուսումնասիրել երկարությունների պրեզենտացիան ,և Մեծությունների չափում 

Թեման․Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների և միավորների հետ։Կարողանալ օգտվել այդ գործիքներից ։

Լաբորատոր աշխատանքներ․Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով։

Շատ լավ  սովորել.Է.Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7)սովորել էջ13-ից,մինչև էջ 16-ը ․ինչպես նաև էջ17 <<Լաբորատոր աշխատանք1-ը>>

Կարդալ ծանոթանալ Է.Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7) էջ18-ից,մինչև էջ 20։

ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ29-ից մինչև էջ30-ը: 

Չալանկը: Ստեփան Զորյան

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

2. Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Լրացուցիչ ընթերցանություն;

Համո Սահյան

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,

Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,

Դեղին պատարագ է այնտեղ նորից,

Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-

Աղոթելով ամեն քար ու ճմբին…

Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան

Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի

Խառն, անընթեռնելի կտցագրով…

Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի

Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,

Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:

Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,

Հոգեվարքի դեղին մի առասպել…

1.Դուրս գրիր գոյականները և նշիր ,թե որ հոլովով է դրված։
աշուն-ուղղական,զանգ-ուղղական,քար-ուղղական,բույն-ուղղական,սրտից-բացառական,Ամպի,անձրեւի-սեռական ,փոթորիկ-ուղղական

2. Փորձի՜ր անգիր սովորել։

Ուղղահայաց ուղիղներ (դաս 8)

AB և MN երկու հատվող ուղիղները առաջացնում են չորս անկյուններ՝ AOM, MOB, BON և NOA։ Բոլոր այդ անկյուններն ունեն ընդհանուր O գագաթ։ Եթե այդ անկյուններից մեկը ուղիղ է, ապա մյուս անկյունները ևս ուղիղ են։

Իրոք, եթե AOM անկյունն ուղիղ է, ապա նա կազմում է MON փռված անկյան կեսը և AOB փռված անկյան կեսը։ Ուրեմն, NOA և MOB անկյունները ևս ուղիղ են։ Քանի որ NOA անկյունն ուղիղ է, ապա նա հավասար է AOB փռված անկյան կեսին։ Ուրեմն, NOB անկյունը նույնպես ուղիղ է։ Երկու ուղիղներ, որոնք հատվելիս առաջացնում են ուղիղ անկյուններ, անվանում են ուղղահայաց ուղիղներ։ Գրում են.

AB⊥MN

Այս գրառումը կարդում են՝ “AB ուղիղն ուղղահայաց է MN ուղղին”։ Եթե AB⊥MN, ապա և MN⊥AB։

Ուղղահայաց ուղիղները կառուցելու համար օգտագործում են գծագրական եռանկյուն կամ անկյունաչափ։

Ուղղահայաց ուղիղների վրա գտնվող հատվածները անվանում են ուղղահայաց հատվածներ։

Առաջադրանքներ

1) Գտեք կից անկյունների կիսորդներով կազմած անկյունը

2) K, L, M երեք կետերը գտնվում են մի ուղղի վրա: KL=6սմ, LM=10սմ: Որքան կարող է լինել KM հեռավորությունը: Կատարեք գծագիր յուրաքանչյուր հնարավոր դեպքի համար:

3) Գտեք կից անկյունները, եթե նրանց տարբերությունը 350 է:

4) a ուղիղը A անկյան կողմերը հատում է P և Q կետերում: Կարո՞ղ են, արդյոք, երկու՝ AP և AQ ուղիղներն էլ լինել a ուղղին ուղղահայաց:

5) Նկարում <AOB=500, <FOE=700: Գտեք AOC, BOD, COE և COD անկյունները:

6) Ըստ նկարի՝ գտեք 1, 2, 3, 4 անկյունները, եթե՝

ա) <2+<4=2200,

բ) 3(<1+<3)=<2+<4,

գ) <2-<1=300:

7) O կետից տարված են OA, OB և OC ճառագայթները, ընդ որում՝ OB⊥OA:AOB և BOC անկյունների կիսորդներով կազմված անկյունը 750 է: Գտեք BOC և AOC անկյունները:

Կից և հակադիր անկյուններ (դաս 7)

Երկու անկյուններ, որոնց մի կողմն ընդհանուր է, իսկ մյուս կողմերը մեկը մյուսի շարունակությունն են, կոչվում են կից անկյուններ: Նկ.1 

նկ.1 <AOC և < COB կից են: OA և OB ճառագայթները կազմում են փռված անկյուն, Հետևաբար կարելի է ասել`

Հատկություն 1.

Կից անկյունների գումարը 1800 է:

Սահմանում 2.

Երկու անկյուններ կոչվում են հակադիր, եթե անկյուններից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակությունն են: Նկ. 2

Նկ.2 ում <1 և <2-ը, ❤ և <4-ը հակադիր են:

Հատկություն 2.

Հակադիր անկյունները հավասար են:

Ապացուցեք ինքնուրույն:

Առաջադրանքներ

1) Գտեք ABC անկյան կից անկյունը, եթե`

ա) <ABC=1250 1800-1250=550

բ) <ABC=900 1800-900=900

գ) <ABC=430 1800-430=1370

2) Գտեք  hk և kl կից անկյունները, եթե`

ա) <hk-ն 400-ով փոքր է <kl-ից 180+40=220 220:2=110 110-40=70

բ) <hk=3<kl

գ) <hk : <kl= 5:4

Առաջադրանքներ (լրացուցիչ)

3) O կետից տարված են OA, OB և OC ճառագայթները, ընդ որում` <AOB և <BOC-ի կիսորդներով կազմված անկյունը 200 է, OA-ն ուղղահայաց է OB-ին Գտեք <BOC և <AOC:

4) Գծեք երեք անկյուն՝ սուր, ուղիղ, բութ: Գծեք նաև դրանց յուրաքանչյուրի կից անկյունը:   

5) Գտեք երկու ուղիղների հատումից առաջացած չփռված անկյունները, եթե՝ ա) դրանցից երկուսի գումարը 1140 է, բ) երեք անկյունների գումարը 2200 է:

6) Նկարում պատկերված է երեք ուղիղ, որոնք հատվում են O կետում: Գտեք անկյունների գումարը՝ <1+<2+<3:

Բազմանդամների արտադրյալը (դաս 8)

Երկու բազմանդամներ բազմապատկելու համար առաջին բազմանդամի յուրաքանչյուր անդամ բազմապատկում ենք երկրորդ բազմանդամի բոլոր անդամներով, այնուհետև կատարել նման անդամների միացում:

Օրինակ՝ 

(a+b)(a-b)=aa+a(-b)+ba+b(-b)=a2-ab+ab-b2=a2-b2

Եթե պետք է գտնել մի քանի բազմանդամների արտադրյալը, ապա սկզբում   գտնում են դրանցից որևէ երկուսի արտադրյալը, այնուհետև ստացված բազմանդամը բազմապատկում են մնացածներից որևէ մեկով և այլն:

Օրինակ՝

(a-b)(2a+b)(3a-2b)=(a2a-b2a+ab-bb)(3a-2b)=(2a2-ab-b2)(3a-2b)=2a23a-ab3a-b23a-

-b23a+2a2(-2b)+ab2b+b22b=6a3-3a2b-3ab2-4a2b+2ab2+2b3=6a3-7a2b-ab2+2b3

Առաջադրանքներ

1) Կատարել բազմապատկում.

1)  (x+2)(x-3)=x2-3x+2x-6=x2-x-6

2) (5x+1)(2x+4)=10x2+22x+4

3) (3b+2)(4-b)=12b-3b2+8-2b

4) (2y-5)(4y-3)=8y2-6y-20y+15=8y2-26y+15

5) (3a+4)(2a-3)=6a2-9a+8a-12=6a2-17a2-12

6) (7z-3)(5z-2)=35z2-14z-15z+6=35z2-29z+6

7) (2-4x2)(1-3x)=2-6x-4x2+12x3

8)(3-2x)(5x+1)=15x+3-10x2-2x=13x+3-10x2

9)(4b-5c)(3b3+4c)=12b4+16bc-15cb3-20c2

10) (2x-5y)(3x-2y)=6x2-4xy-15yx+10y2

2) Բազմանդամը վերլուծեք արտադրիչների.

ա)2(x+y) բ)3(2a-1)
գ)a(x-b) դ)a(2+6b)
ե)a(a+1) զ)x(3x2-y2)
է)x(a+b+c) ը)5a(a2+2a+3)

Առաջադրանքներ (լրացուցիչ)

3) Կատարեք բազապատկում.

1)(4a2+5b2)(3a2-4b2)=12a4-16a2b2+15b2a2-20b4=12a4-a2b2-20b4

2) (-7a3-8b3)(-a3+2b3)=7a6-14a3b3+8b3a3-16b6

3)(3x-4)(2x2-x+3)=6x3-11x2+13x-12

4) (4z2+1)(5-z2)=-4z4+19z2+5

5)(3-5y3)(2-4y3)=20y6-22y3+6

6) (2x3+x2)(4x2-5x3)=x4 (2x+1)x(4-5x)

7) (4y3+2y2-1)(y+3)=(2y-1)x(2y2+2y+1)x(y+3)

8)(4x2-xy+2y2)(3x-5y)=12x3-23x2y+11xy2-10y3

9)(a+3)(a2-3a+9)=a3+27

10)(2x-3)(9x2+12x+5)=18x3-3x2-26x-15

4) Գրեք արտադրյալը.

Հավելյալ խնդիրներ

5) Բազմանդամը վերլուծեք արտադրիչների.

6) Պարզեցրեք.

Կրճատ բազմապատկման բանաձևեր: Գումարի և տարբերության քառակուսի (դաս 9)

Առաջադրանք 1. Բարձրացրո՛ւ քառակուսի

Առաջադրանք 2. Բազմանդամը վերլուծի՛ր արտադրիչների. ներկայացրու որևէ արտահայտության քառակուսու տեսքով.

Բյուզանդիան Հայկական (Մակեդոնական) հարստության օրոք

Կայսերական դարպասի խճանկար-Լևոն 6-րդը Քրիստոսի առջև,Սուրբ Սոֆիայի տաճար,խճանկար-9-րդ դար

  1. Ինչ տարածքներ կորցրեց Բյուզանդիան արաբների դեմ մղվող պատերազամների հետևանքով:Բյուզանդիան արաբների դեմ պատերազմում կորցրեց Ասորիքը, Պաղեստինը և Փոքր Ասիայի արևելքը: 
  2. Ով էր Հայկական-Մակենդոնական արքայատոհմի հիմնադիրը:Ինչպես նա հասավ յասերական աստիճանի։Հայկական (Մակեդոնական) արքայատոհմի հիմնադիրը  Վասիլ (Բարսեղ) 1-ինն էր (867–1056): Նա իրեն համարում էր հայ Արշակունիների ժառանգը: Վասիլը ծնվել էր Մակեդոնիայում՝ չքավոր գյուղացու ընտանիքում: Մանուկ հասակում
    գերվել էր բուլղարների կողմից և երկար ժամանակ ապրել գերության մեջ: Վերադառնալով Բյուզանդիա՝ նա ծառայության է անցել կայսերական արքունիքում՝ որպես

    ախոռապան: Շուտով Վասիլը դառնում է համակառավարիչ՝ Միքայել III կայսեր հետ:
    Այնուհետև տապալելով նրան՝ դառնում է կայսր: Ահա այսպես նա հասավ կայսերական աստիճանի։
  3. Փաստերով հիմնավորեք,որ Հայկական արքայատոհմի օորոք Բյուզանդիան կրկին հզորացել էր:Նախ Վասիլ I–ը մտցրեց գահաժառանգման նոր կարգ, որի շնորհիվ միայն իշխող
    արքայատոհմի ներկայացուցիչները կարող էին կայսր դառնալ: Նրա օրոք Բյուզանդիան վերականգնեց իր տիրապետությունը Միջերկրական և Սև ծովերի ավազաններում:
    Վասիլ I–ի օրոք լրացվեց նաև Հուստինիանոսի կազմած օրենսգիրքը: Նրա հաջորդ Լևոն VI
    Իմաստասերը կազմեց օրենքների նոր ժողովածու, որը բաղկացած էր 60 գրքերից: Հայկական արքայատոհմի կառավարման տարիներին կայսրությանը հաջողվեց իրեն միացնել Բուլղարական թագավորությունը, Ասորիքը, Հյուսիսային Միջագետքի և Հայաստանի զգալի մասը:
  4. Ինչով էր հայտնի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսրը։Կոստանդին VII Ծիրանածին կայսրը: Նա մի շարք գիտական աշխատությունների հեղի­
    նակ է: Դրանք արժեքավոր տեղեկություն­ներ են պարունակում կայսրության կառա­վարման կարգի վերաբերյալ: Կայսեր երկե­րում հետաքրքիր տեղեկություններ կան Բյուզանդիայի պատմության, ինչպես նաևհարևան ժողովուրդների, մասնավորապես հայերի մասին:
  5. Որն է բյուզանդկան էպոսը և ինչի հետ է կապված նրա ստեղծումը:Այս առումով կարող ենք այն համեմատել հայկական պոսի հետ:Արաբների դեմ մղած պայքարի ընթաց­քում ստեղծվեց բյուզանդական էպոսը՝ «ԱսքԴիգենիս Ակրիտասի մասին»: IX դ. Կոստանդնուպոլսում բացվել էր բարձրագույն դպրոց: Աստ
    վածաբանությու­նից բացի, այնտեղ դասավանդում էին փիլի­սոփայություն, ճարտասանություն, աստղա­բաշխություն, երկրաչափություն:
  6. Երբ է բացվել Կոստանդուպոլսի համալսարանը։1045 թ. Կոստանդնուպոլսում բացվեց հա­մալսարան, որն ուներ իրավաբանության ևփիլիսոփայության բաժիններ։
  7. Ովքեր էին սելջուկները և պեչենեգները:Կայսրության գոյության համար մեծ սպառ­նալիք էին նաև պեչենեգները,
    որոնք ասպա­տակում էին Բալկանյան թերակղզին: Սել­ջուկները կայսրության մայրաքաղաքին մո­տենում էին ասիական, իսկ պեչենեգները՝
    եվրոպական կողմից:
  8. Երբ է տեղի ունեցել Մանազկերտի ճակատամարտը:ինչ հետևանքներ ունեցավ այն:XI դ. երկրորդ կեսին Բյուզանդիան կրկին հայտնվեց դժվարին վիճակում:Մա­նազկերտ քաղաքի մոտ 1071 թ. բյուզան­դական զորքը ծանր պարտություն կրեց սելջուկներից: Կայսր Ռոմանոս IV Դիոգե­նեսը գերի ընկավ: Շարժվելով արևմուտք՝ Փոքր Ասիայում սելջուկները ստեղծեցին իրենց պետությունը՝ Իկոնիայի սուլթա­նությունը:
  9. Որ արքայատոհմին անցավ գահը ծանր վիճակում:Գահն անցավ Կոմնենոսների արքայատոհմին:

09.10.2023

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Ուղղական-մարդ(ը)

Սեռական-երկնքի

Տրական-մարդու(ն)

Հայցական-երկինքը

Բացառական-երկնքից,մարդուց

Գործիական-երկնքով,մարդով

Ներգոյական-Երկնքում

Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: (գյուղում) Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը (տարուց):

Գերմանիայի Շտրեբեկ գյուղում բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: Ավելի քան հարյուր տարուց, աշակերտները պարտադիր քննություն են հանձնելու, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվելու, և´ խաղալու կարողությունը :

Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)

Փարիզում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց Չեմպիոն ազգանունով անգլիացի մի շախմատիստ։

Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը) Այդպես խաղի ընդհատման պատճառը դարձավ պայթյունը, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)

Սիրելի թիմը պարտության ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել:
Պայթյունի պատճառով խաղը ընդհատվեց և խաղը չեղյալ հայտարարվեց։

2. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:

Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

3.Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն չկա:

Աղմուկը կարող է հիշողության կոչի պատճառ դառնալ:

… (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն … (խոսել):

Կա … (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ … (մոլորել) վրա է շատ:

… (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

4. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ…(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային… (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի…(արագ) շատ մոտ է լույսի…(արագ), և ժամանակը երկրայինի…(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու … (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի…(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ…(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության…(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

Բյուզանդիայի ոսկեդարը

Հուստինիանոս Առաջին կայսրը Խճանկար Ս.Վիտալե եկեղեցի, Ռավեննա,Իտալիա

Թեոդորա կայսրուհին Խճանկար,Ս.Վիտալե եկեղեցի,Ռավեննա,Իտալիա
  1. Վերհիշեք թե երբ է կազմավորվել Բյուզանդական կայսրությանը
  2. Ովքեր էին ընտրում բյուզանդական կայսրին
  3. Որոնք էին կայսրեկան իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում
  4. Երբ է կազմվել Քաղացիական իրավունքի հավաքածուն
  5. Ներկայացնել Հուստինիանոսի կերպարը
  6. Ով է կառուցել Այա Սոֆիան
  7. Հայ որ նշանավոր ճարտարապետն է վերակառուցել գմբեթը Ս.Սոֆիայի

Քրիստոնեկան Եկեղեցին

  • Քրիստոնեությունը երբ է հռչակվել պաշտոնական միակ կրոն Հռոմեական կայսրությունում:
  • Ինչով էր վտանգավոր արիոսականությունը
  • Ինչ է Հավատո հանգանակը և երբ է ընդունվել
  • Եկեղեցական որ ժողովն է հաստատել ընտրված գրականության ցանկը:Ինչ մասերից է կազմված Աստվածաշունչը:
  • Թվարկեք քրիստոնեական եկեղեցու առաքելական աթոռներ:
  • Ով է հիմնադրել Հռոմի առաելական աթոռը
  • Ինչ է նշանակում (Պապ)
  • Ով է ղեկավարում հունական եկեղեցին:
  • Թվարկեք ձեզ հայտնի արևելյան եկեղեցիներ

Պայքար արևմտյան հռոմեական կայսրության ժառանգության համար

Հռոմի թալանումը:Արևմտյան Հռոմեական կայսրության անկման մի մասը:

  • Երբ է սկսվել ժողովուրդների մեծ գաղթը
  • Փորձեք ներկայացնել մեծ գաղթի պատճառները:Որ ցեղերն էին հիմնականում մասնակցում տեղաշարժերին
  • Որտեղ էին ապրում գոթերը:Ինչ ցեղային միությունների էին բաժանված նրանք:
  • Վերհիշեք թե երբ է Հռոմեական կայսրությունը բաժանվել երկու մասի
  • 451թ ինչ հայտնի ճակատամարտ է տեղի ունեցել:Ինչ նշանակություն է ունեցել այն Եվրոպայի համար: