
Կայսերական դարպասի խճանկար-Լևոն 6-րդը Քրիստոսի առջև,Սուրբ Սոֆիայի տաճար,խճանկար-9-րդ դար
- Ինչ տարածքներ կորցրեց Բյուզանդիան արաբների դեմ մղվող պատերազամների հետևանքով:Բյուզանդիան արաբների դեմ պատերազմում կորցրեց Ասորիքը, Պաղեստինը և Փոքր Ասիայի արևելքը:
- Ով էր Հայկական-Մակենդոնական արքայատոհմի հիմնադիրը:Ինչպես նա հասավ յասերական աստիճանի։Հայկական (Մակեդոնական) արքայատոհմի հիմնադիրը Վասիլ (Բարսեղ) 1-ինն էր (867–1056): Նա իրեն համարում էր հայ Արշակունիների ժառանգը: Վասիլը ծնվել էր Մակեդոնիայում՝ չքավոր գյուղացու ընտանիքում: Մանուկ հասակում
գերվել էր բուլղարների կողմից և երկար ժամանակ ապրել գերության մեջ: Վերադառնալով Բյուզանդիա՝ նա ծառայության է անցել կայսերական արքունիքում՝ որպես
ախոռապան: Շուտով Վասիլը դառնում է համակառավարիչ՝ Միքայել III կայսեր հետ:
Այնուհետև տապալելով նրան՝ դառնում է կայսր: Ահա այսպես նա հասավ կայսերական աստիճանի։ - Փաստերով հիմնավորեք,որ Հայկական արքայատոհմի օորոք Բյուզանդիան կրկին հզորացել էր:Նախ Վասիլ I–ը մտցրեց գահաժառանգման նոր կարգ, որի շնորհիվ միայն իշխող
արքայատոհմի ներկայացուցիչները կարող էին կայսր դառնալ: Նրա օրոք Բյուզանդիան վերականգնեց իր տիրապետությունը Միջերկրական և Սև ծովերի ավազաններում:
Վասիլ I–ի օրոք լրացվեց նաև Հուստինիանոսի կազմած օրենսգիրքը: Նրա հաջորդ Լևոն VI
Իմաստասերը կազմեց օրենքների նոր ժողովածու, որը բաղկացած էր 60 գրքերից: Հայկական արքայատոհմի կառավարման տարիներին կայսրությանը հաջողվեց իրեն միացնել Բուլղարական թագավորությունը, Ասորիքը, Հյուսիսային Միջագետքի և Հայաստանի զգալի մասը: - Ինչով էր հայտնի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսրը։Կոստանդին VII Ծիրանածին կայսրը: Նա մի շարք գիտական աշխատությունների հեղի
նակ է: Դրանք արժեքավոր տեղեկություններ են պարունակում կայսրության կառավարման կարգի վերաբերյալ: Կայսեր երկերում հետաքրքիր տեղեկություններ կան Բյուզանդիայի պատմության, ինչպես նաևհարևան ժողովուրդների, մասնավորապես հայերի մասին: - Որն է բյուզանդկան էպոսը և ինչի հետ է կապված նրա ստեղծումը:Այս առումով կարող ենք այն համեմատել հայկական պոսի հետ:Արաբների դեմ մղած պայքարի ընթացքում ստեղծվեց բյուզանդական էպոսը՝ «ԱսքԴիգենիս Ակրիտասի մասին»: IX դ. Կոստանդնուպոլսում բացվել էր բարձրագույն դպրոց: Աստ
վածաբանությունից բացի, այնտեղ դասավանդում էին փիլիսոփայություն, ճարտասանություն, աստղաբաշխություն, երկրաչափություն: - Երբ է բացվել Կոստանդուպոլսի համալսարանը։1045 թ. Կոստանդնուպոլսում բացվեց համալսարան, որն ուներ իրավաբանության ևփիլիսոփայության բաժիններ։
- Ովքեր էին սելջուկները և պեչենեգները:Կայսրության գոյության համար մեծ սպառնալիք էին նաև պեչենեգները,
որոնք ասպատակում էին Բալկանյան թերակղզին: Սելջուկները կայսրության մայրաքաղաքին մոտենում էին ասիական, իսկ պեչենեգները՝
եվրոպական կողմից: - Երբ է տեղի ունեցել Մանազկերտի ճակատամարտը:ինչ հետևանքներ ունեցավ այն:XI դ. երկրորդ կեսին Բյուզանդիան կրկին հայտնվեց դժվարին վիճակում:Մանազկերտ քաղաքի մոտ 1071 թ. բյուզանդական զորքը ծանր պարտություն կրեց սելջուկներից: Կայսր Ռոմանոս IV Դիոգենեսը գերի ընկավ: Շարժվելով արևմուտք՝ Փոքր Ասիայում սելջուկները ստեղծեցին իրենց պետությունը՝ Իկոնիայի սուլթանությունը:
- Որ արքայատոհմին անցավ գահը ծանր վիճակում:Գահն անցավ Կոմնենոսների արքայատոհմին:
