Մարմին և նյութ:Քիմիական նյութերի տարածվածությունը բնության մեջ. Սեպտեմբերի 18-22

Մարմին և նյութ

Մեզ շրջապատում են բազմատեսակ առարկաներ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անվանումը: Օրինակ` բաժակ, սեղան, համակարգիչ և այլն:Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:  
Մարմինները լինում են կենդանի ու անկենդան: Կենդանի մարմինները միասին կազմում են կենդանի բնությունը, իսկ անկենդան մարմինները՝ անկենդան բնությունը:

 Կենդանի մարմիններ
Անկենդան մարմիններ 
  

Բոլոր առարկաները (ֆիզիկական մարմինները) կազմված են նյութերից:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր առարկաներ: 
Օրինակ՝ ապակուց կարելի է պատրաստել ծաղկաման, քիմիական բաժակ, փորձանոթ:
Տարբեր նյութերից կարելի է պատրաստել միատեսակ առարկաներ:
Օրինակ՝ փորձանոթների կանգնակ կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից կամ երկաթից:
Նյութերը  բաժանվում են երկու խմբի՝ օրգանական և անօրգանական:    

Օրգանական նյութեր  
Անօրգանական նյութեր

Դասարական աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Ապակուց պատրաստված բաժակը նյու՞թ է , թե՞ մարմին:

Մարմին է։

  1. Անվանե՛ք որևէ իր,որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
    բաժակ-ապակի, պլաստիկ, փայտ, մետաղ։
  2. Անվանե՛ք մի քանի առարկա ,որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:
    նյութը՝ ապակիՍեղան, բաժակ, հայելի, պատուհան

Լրացուցիչ տնային աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Թվարկե՛ք նյութեր,որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը,և նշեք ,թե ինչի համար են նրանք օգտագործվում:
  2. Հետվյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝
    Մարմին-ջերմաչափ, մոմ, մատանի, ապարանջան, սեղան, դանակ։
    Նյութ- ջուր, պարաֆին,, պղինձ, պոլիէթիլեն,արծաթ, փայտ, երկաթ,ալյումին:
  3. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա. Պղինձ— լար
    բ. Մետաղ- պատառաքաղ
    գ. Ռեզին -գնդակ
    դ. Պլաստիկ- բաժակ
    ե. Փայտ -քանոն
    ե. Ապակի- սեղան

Leave a comment