Բակտերիաների կառուցվածքը, բազմացումը, հիվանդությունները
օգտագործումը բնության մեջ և մարդու կյանքում։
Նախակորիզավորների դերը բնական համակեցություններում։Բակտերիաները չափազանց լայն տարածում ունեն։Դրանք հսկայական դեր են կատարում բնության մեջ և մարդու կյանքում։Բակտերիաները քայքայում են օրգանական նյութերը կենդանի օրգանիզմների կենսագործունեության արգասիքները մահացած բույսերի և կենդանիների մնացորդները վերածելով այդ բոլորը հումուսի և մաքրելով մոլորակի մակերևույթը նեխող մնացորդներից։Դրա համար բակտերիաներին հաճախ անվանում են բնության սանիտարներ։
Նախակորիզավորների դերը մարդու կյանքում։Մեծ է բակտերիաների դերը սննդի արդյունաբերության մեջ։Գինու, օղու ,կոնյակի բանջարեղենի թթվային արտադրությունները կապված են խմորում և թթվեցում առաջացնող բակտերիաների հետ։Այդ բակտերիաների օգնությամբ են կաթից ստանում մածուն կաթնասերից թթվասեր և այլն։
