- Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:Կիտրոնաթթու, խնձորաթթու, քացախաթթու, կաթնաթթու:
- Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:Բնության մեջ կան աղաթթու, ֆոսֆորական թթու, ազոտային թթու, ծծմբական թթու։
- Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։Հեղուկային, մետաղական, էլեկտրական բժշկական և էլեկտրոնային։
- Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։Բժշկական ջերմաչափից պետք է օգտվել շատ զգույշ, որովհետև այդ ջերմաչափերի մեջ կա սնդիկ, որը շատ վտանգավոր է։
- Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
- Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
- Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
- Ի՞նչ է բջիջը։Բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
- Որո՞նք են արմատի գործառույթները:Արմատն ունի կարևոր գործառույթներ`արմատը բույսը ամրացնում է հողին,արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:
- Ի՞նչ է շնչառությունը:Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն: - Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը: - Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։
- Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։
Daily Archives: May 24, 2023
14.05.2023
Օրգանիզմ և միջավայրՊատասխանել հարցերին
23.05.2023
Կարդա՛ Դոնալդ Բիսեթի «Ռնգեղջյուրն ու բարի փերին» գործը։
Պատմվածքի վերաբերյալ ինքդ հորինի’ր 5 հարց։
Ռնգեղջյուրի անունը ինչ է։
Ռնգեղջյուրը քանի՞ անգամ ասաց փերի ,որ փերին հայտնվեց։
Ի՞նչ կատարվեց ,որ փերին հայտնվեց։
Ինչ էր ուտում և խմում ռնգեղջյուրը։
Ռնգեղջյուրի երազում ի՞նչ էր կատարվում։
