89.Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:
Իր բույն հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովը հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչից ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական գրիով չեն գրում:
90.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերը: Ընդգծի՛ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:
Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն ու ճարպկորեն քանդում էր իր ոտքերը (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր անաղմուկ հանել այն շինության (… շինություն) դուռը, որտեղ նրան բանտել էին (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորը (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:
91.Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ՝քանի ձևով կարող ես:Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիները:Զրույցը լռում էր, իսկ նրանք լսում էին ջրերի ձայնը:Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:Անունը Ծիրանի տափ է, բայց ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:Ժամանակին հսկաներ են ապրել, իսկ այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ և Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:Ես ուրախ կլինեմ և ամեն ինչ կկարգավորվի:Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:
92.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)
