Daily Archives: May 4, 2023

Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

30.04.2023 Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:

Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:

Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.

1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:

2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:

3. Այնուհետև՝

ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:

Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:

4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:

Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.

  • ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  • միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:

Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.

Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:

Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:

Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:

Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:

Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:

Օրինակ` մարդը, արջը, կետը:

Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.

Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:

Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:

Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:

Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:

Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:

Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:

Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը: 

Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:

Շնչառություն

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:
Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:
Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:
Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:
Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:
Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:
Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:
Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Պատասխանել հարցերին

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:
    Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.
    ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
    հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
    միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:
  2. Ինչպե՞ս են սնվում բույսերը:Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար:
  3. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ի՞նչու:
    Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:
    Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:
    Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:
    Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:
    Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:
    Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:
    Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը: 
    Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:

  4. Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք:Բերե՛ք օրինակներ:
  5. Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
    Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները։Լինում են՝ կենդանակեր, ամենակեր
    ,բուսակեր։
  6. Ի՞նչ է շնչառությունը: Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
    Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
  7. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք: Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
    Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
    Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
    Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Ամփոփիչ աշխատանք

24.04.2023 

  1. Ի՞նչ է բջիջը։
  2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
  3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
  4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
  5. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
  6. Ի՞նչ է հյուսվածքը։
  7. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։
  8. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
  9. Ե՞րբ է լույսը բեկվում:
  10. Ի՞նչ է ոսպնյակը:
  11. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
  12. Նշի՛ր հայելիների տեսակները
  13. Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
  14. Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
  15. Որո՞նք են արմատի գործառույթները:
  16. Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:
  17. Ի՞նչ է ընձյուը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:
  18. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:
  19. Ի՞նչ նշանակությւն ունեն տերևները:

03.05.23

Գործնական աշխատանք

77.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա․Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի  էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ  կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանամ ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիաթյունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիօն տոննա է
Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեր տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինն հարյուր հիսունինը  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց:Ունկըդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հադորդման վերջը տևող լռություն:
Գ.Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում,  նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խախտում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ, ինչպես թռռունների դայլայլը, աղբյուրների կարկաչյննը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտաոոր ընդունակությունների նվազումը:

78.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել-Իմ քույրիկը վարդագույն ակնոցով նայում է ինձ։
ջրից չոր դուրս գալ-Իմ ընկերը ջրից չոր է դուրս գալիս։
համբերության բաժակը լցվել-Մեր ուսուցչի համբերության բաժակը լցվեց։
ձեռք մեկնել-Իմ դասարանցին ձեռք է մեկնել իմ ընկերոջը։
քաղցր աչքով նայել-Արամը Անիին քացր աչքով է նայում։

79.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։

Խնձորենի-խնձոր-ենի, տգեղ-տ-գեղ, անհարմար-ան-հարմար, անզեն-ան-զեն, անտուն-ան-տուն, անգութ-ան-գութ , դժբախտ-դժ-բախտ, դժգոհ-դժ-գոհ, լճակ-լիճ-ակ, շնիկ-շուն-իկ, գառնուկ-գար-նուկ,  կանաչեղեն-կանաչի-եղեն, միտք-միտ-ք,  լեռնցի-լեռ-ցի, սարեցի-սար-եցի, գյուղացի-գյուղ-ացի։

80.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

նախածանցանհայտ,անմտություն,հակաթույն,տգեղ,անհոգաբար,անհավատալի,չկամ,արտապատկեր,ենթավարպետ,ներգրավում,անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, անթիվ։
վերջածանցխնձորենի,մթերային,վերահաշվում,կաղնուտ,միլիոնավոր,ցուցանակ,գերադաս,կղզյակ,հարակից,հայրական,տրամագծորեն,հավաքածու,լսարան, համատեղություն, ծիծաղելի,մորթեղեն, միտք։

թե՛ նախածանց, թե՛ վերջածանց դժգոհություն,