05.04.2023

Կարդա’ առակը, կատարի’ր առաջադրանքները։

Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանք`

1.Ո՞րն է առակի ասելիքը:Առակի ասելիքը այն է, որ լավ ընկերը ընկերոջը կօգնի ու իր ընկերոջը նեղության մեջ չի թողնի։

2. Ի°նչ է ընկերությունը քեզ համար։Ինձ համար ընկերությունը այն է, որ դու կարող ես նրան վստահես, այնպես հարազատին, կարող ես իր հետ հանգիստ կատակներ անես։

3. Խուրհուըդ տո’ւր տղային։Իմ խորհուրդը տղային ընկերություն արա այնպիսի ընկերների հետ որոնք միշտ քո հետ կլինեն և պատրաստ կլինեն ամեն դժվար պահի քեզ
օգնեն։

2.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:

Գիտենք, որ միջատները տերև են ուտում։Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:Նրա տերևները մազմզուկներով են պատված։Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։Ահա այդպես է բույսը միջատ ուտում։

Leave a comment