3.2.2023
719.Շաքարավազի 1 կիլոգրամը արժե 280 դրամ։ Քանի՞ դրամ է վճարվել 2 կգ, 3 կգ, 4 կգ, 5 կգ, 6 կգ, 7 կգ շաքարավազի համար։ Կազմե՛ք շաքարավազի գնված քանակության և վճարված գումարի կախման աղյուսակը։ Կառուցե՛ք այդ կախման գրաֆիկը։ Ի՞նչ գիծ է այդ գրաֆիկը։

720.Իմանալով, որ x և y մեծությունները ուղիղ համեմատական են, լրացրե՛ք հետևյալ աղյուսակը.

15 12 6 0 -3/2 -3 -9 -24 -27
722.Հետևյալ աղյուսակում ներկայացված են օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության տվյալները.

Կառուցե՛ք համապատասխան գրաֆիկը և պատասխանե՛ք հետևյալ հարցերին. ա) Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել 0OC։

723.Ստորև բերված է օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը (նկ. 81).

Պատասխանեք 722-րդ խնդրում առաջադրված հարցերին։
724.Աղյուսակում բերված են մեքենայի ընթացքի տվյալները.

ա) Ժամը քանիսի՞ն է մեքենան մեկնել քաղաքից։
բ) Ինչի՞ է հավասար մեքենայի անցած ճանապարհի երկարությունը։
գ) Քաղաքից ի՞նչ հեռավորության վրա էր մեքենան մեկնումից 2, 3, 6 ժամ անց։
դ) Ժամը քանիսի՞ն էր ավտոմեքենան գտնվում քաղաքից 210 կմ հեռավորության վրա։
ե) Ինչի՞ է հավասար ավտոմեքենայի արագությունը։
զ) Ինչքա՞ն ճանապարհ է անցել ավտոմեքենան ընթացքի երրորդ ժամից սկսած մինչև ընթացքի ավարտը։
726.Նկարում տրված են մեքենայի և ավտոբուսի շարժման գրաֆիկները (տե՛ս նկ. 83)։

Պատասխանե՛ք 724-րդ խնդրի հարցերին մեքենայի և ավտոբուսի համար, ինչպես նաև հետևյալ հարցերին. ա) Քանի՞ ժամում մեքենան կհասնի ավտոբուսին։ բ) Քաղաքից ի՞նչ հեռավորության վրա մեքենան կհասնի ավտոբուսին։





