Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան
Պատասխանել հարցերին
- Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
- Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։
- Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։Հեղուկային,էլեկտրոնային,մեխանիկական,օպտիկական,գազային։
- Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:











