Daily Archives: February 7, 2023

Մայրենի 07.02.2023

1.Կարդա՛ Վահան Տերյանի ,,Գարուն,, բանաստեղծությունը: Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության արտահայտած տրամադրությունը: Վահան Տերյանը այս բանաստեղծությունով ուզում էր ասեր, թե ինչ գեղեցիկ ու լավն է գարունը և ինչպես է շուռջը կանաչում։Գարնան գալը բերում է ուրախ և թեթև տրամադրություն։

2.Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

·         Գոյականներ՝ Միրգ,կախարդանք,երգիչ,նպատակ,մարզիկ,ամիս,իրադարձություն,ծանոթություն

·         Ածականներ՝ կտրիճ, հիշաչար,խիզախ,անօթևան,դժգույն,մտահոգ

·         Թվականներ՝ տասնհինգ,վեց-վեց,չորս

բայ՝ ձերբակալել,քայլել,մաքրել,հնազանդվել,վեհորեն,վազել,բայց

2.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  ,հմայել-հմայիչ, վախենալ-վախկոտ, երազ-երազկոտ, գրավել-գրավիչ:

3.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: Ինչպես՞ հրաշալի եղանակ տեսնել այսօր։
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:Գեղեցիկ ծաղիկները պատել էին ճանապարհի մոտի փոքրիկ այգին։
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:Տիրում էր խաղաղություն՝ փչում էր մեղմ հովիկը, դաշտում ժպտում էին ծաղիկները և ծփում էին դալար խոտերը։


4. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է: