Monthly Archives: February 2023

Փետրվարի 20-24

Դասի թեմա՝ Ջերմային երևույթների բազմազանությունը:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:Տաք, Սառը,Գոլ:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
  3. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
    Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
  4. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
    Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում: Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

21.02.23

1.Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 12-15-րդ առաջադրանքները:

12.Տեքստը համառոտի՛ր ։
 Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

 Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ:Այդ տղային մարդիկ կիսամեռ վիճակում գտան և ջուր տվեցին։Նա շարունակեց ճանապարհը և տեսավ իր ընկերոջը ոտքը կոտրած և նրան շալակեց տարավ տուն ու ասաց, քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

13. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի  վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ  ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:

Անցյալ դարի  վերջին վիեննացի աստղագետ Պալիսը ասաց․

-Հայտնաբերել եմ նոր աստղակերպ:

Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ։

Նա հայտարարեց․

-Վաճառում եմ նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը:

Իսկույն հայտնվեց գնորդը:Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր:Միլիոնատիրոջ  ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:

14.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրելակերպի երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելը հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

Եթե մի երկու ամիս էլ ապրի այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրեմ ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրում ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

15.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման

ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

Ազատությունը այն է ,որ ինչ ուզում ես անում ես։

16.02.2023

2.Հետաքրքրաշարժ մայրենի

1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

նաշու-Աշուն, նղասե-Սեղան, մաիտան-Մատանի, նագուր-Գարուն, կոփիթոր-Փոթորիկ, թոռա -Աթոռ, լագդ-Գդալ;

2․Ախոյան-Խոյ, աղմուկ-Մուկ, հարկատու-Կատու, սուլոց-ցուլ, ելակետային–Կետ, անեզր-Եզ, բոլորովին-Լոր, անհավանական-Հավ, հաղարջենի-Արջ, դեղձի-Ձի։ բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

 3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: Առաջին-վերջին

4․Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում:Կար-Պետ

5. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:Ցեց-Վեց,Մեկ-մեխ,երեկ-երեք,Թաս-տաս։

Փետրվարի 13֊17

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։Հեղուկային,էլեկտրոնային,մեխանիկական,օպտիկական,գազային։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:

15.02.2022

1.Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է հավասար 1/58-ի:

Ընտրիր ճիշտ տարբերակ(ներ)ը:

  • −58
  • 1/58
  • −1/58
  • 58

2.Որոշիր տրված կետի հեռավորությունը զրոյից:

1) −1/344 թվի հեռավորությունը զրոյից հավասար է 1/344-ի:

2) 1/344 թվի հեռավորությունը զրոյից հավասար է 1/344-ի:

3.Գտիր արտահայտության արժեքը՝∣1/2∣−∣1/2∣

Պատասխան՝ 0

4.

14/15

5.

-1/28,1/28

6.

5 1/16

7.

1/39

8.

0

9.

0

10.

15 2/5

11.

2

12.

-42 2/3

13.

3

14.

0

Առավոտ Հովհաննես Թումանյան

15.02.2023

1. Հ. Թումանյանի բանաստեղծություններից մեկն ընտրի’ր եւ ձայնագրի’ր։

2. Հետեւյալ բանաստեղծությունն անգիր սովորի’ր եւ փորձիր մեկնաբանել այն` «Երնեկ թիթեռ ես լինեի…»։Բոլորն էլ ուզում են անհոգ ապրել ,ուզում են ապրել թիթեռի նման,բայց թիթեռն էլ անհոգ չէ, ունի իր հոգսը ,խնդիրները,դժվարությունները։

Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ԱՂՔԱՏԻ ՊԱՏԻՎԸ» ՊԱՏՄՎԱԾՔԸ

14.02.2023

ա․Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր:

մացառ- Փշոտ

ղաստի- Դիտմամբ

խզարչի-Խզարով աշխատող բանվոր

բ․Գրի՚ր պատմվածքի ասելիքը:Պատմվածքի ասելիքը այն էր ,որ հարուստներն ու աղքատները միշտ պայքրել են իրար դեմ։Բայց խոսքը միշտ հարուստինն է եղել ,իսկ աղքատը միշտ տուժել է։