Daily Archives: November 16, 2022

15.11.22

  1. Եզն ու առյուծը

Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից  նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։

Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ հիմնավորի՛ր։

  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։ Ինչ կենդանի էլ լիներ կվախենար, որովհետև եզները միասին էին,իսկ միասին ոչ մի բանից չես վախենա ու ամեն ինչի կհասնես։

2. Նմանատիպ մեկ առակ էլ ինքդ հորինի’ր։

Հինգ տղա բակում ֆուտբոլ էին խաղում ։ Դաշտի մոտակայքում քաղցած ու գազազած մի գայլ էր պտտվում։ Գայլը տղաներին ուզում էր վնասեր, բայց չէր համարձակվում մոտենալ։ Վախենում էր, որովհետև տղաները շատ էին ու միասին։