Daily Archives: November 8, 2022

08.11.2022

33.  Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով  ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:

Օրինակ՝ Օրվա հերոսը  գալիս  էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:

Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օր­վա հերոսն էր գալիս: Դիմացից  օրվա հերոսն Էր գալիս:

Մի ոհմակ է երևում-Մի ոհմակ է երևում տան ճանապարհին։Անտառում մի ոհմակ է երևում:

Ի՜նչ հանգիստ ես կանգնած-Ի՜նչ հանգիստ ես կանգնած փողոցում։

Թռչունների մի երամ անցավ-Թռչունների մի երամ անցավ երկնքով։


Երամը թռավ. հեռացավ-Երամը թռավ. հեռացավ դեպի Ամերիկա։

Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել-Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել Չինաստանից


Հաջորդ օրը բոլորս գնալու էինք-Հաջորդ օրը բոլորս գնալու էինք Ավստրալիա

Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել-Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել դարակում

34.  Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր


Ամենավատ,-ամենից վատ,վատագույն

գեղեցկագույն-ամենից գեղեցիկ,ամենագեղեցիկ

բարձրագույն-ամենից բարձր,ամենիաբարձր

ամենաազնիվ-ամենից ազնիվ,ազնվագույն

ամենից հզոր-ամենահզոր,հզորագույն

ամենից ահեղ-ամենաահեղ,ահեղագույն

համեստագույն-ամենից համեստ,համեստագույն

ամենահին-ամենից հինա,հնագույն

ամենից ծանր-ամենածանր,ծանրագույն

ամենալուրջ-ամենից լուրջ,ամենալուրջ

ամենից խոշոր-խոշորագույն

35. Նախադասությունից բառերը հերթով հանի՛ր, մինչև մեկ բառ մնա:

Օրինակ՝Երկար ու դժվարին ճանապարհով էր եկել:
Երկար, դժվարին ճանապարհով էր եկել: (Չորս բառ)

Դժվարին ճանապարհով էր եկել:  Կամ՝  երկար ճանապար­հով էր եկել (Երեք բառ)

Ճանապարհով էր եկել (երկու բառ)

Եկել էր: (մեկ բառ)

Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:

Ցերեկները մի քիչ քնում է:

Մի քիչ քնում է:

Քնում է։

Երեկոյան երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:

Երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:

Երկնքում կուտակվեցին ամպերը:

Կուտակվեցին ամպերը:

Կուտակվեցին

Նա տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:

Նա օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:

Օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:

Օրերով բարձրաձայն կարդում էր բանաստեղծի գործերը:

Օրերով կարդում էր բանաստեղծի գործերը:

Կարդում էր բանաստեղծի գործերը:

Կարդում էր գործերը:

Կարդում էր։

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

Այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

Հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

Արձանը տեղափոխեցին գետափ:

Արձանը տեղափոխեցին:

Տեղափոխեցին:

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:

Արագիլը ձագերին պաշտպանում էր օձից:

Արագիլը ձագերին պաշտպանում էր :

Ձագերին պաշտպանում էր։

Պաշտպանում էր։