Daily Archives: September 26, 2022

22.09.2022

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

..Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն կարմիր,կապույտ,ծիրանագույն գույներից էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ոսկեգույն էին: Կենդանիներն տարօրինակ էին: Քաղաքը այդպիսին էր, որովհետև Մարդիկ շատ ուրախ էին։Մարդիկ զբաղվում էին նկարչությամբ: Մեզ ընդունեցին մեծ ուրախրությամբ ու մենք սկսեցինք միասին ներկել քաղաքը։

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա-ես-եզակի: Տեսանք-մենք-հոգնակի: Փնտրում ես-դու-եզակի: Վազում եք-դուք-հոգնակի: Կտա-նա-եզակի: Կհասնեն-նրանք-հոգնակի:

15.      Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Գոյական-Ծաղիկ.ժամացույց.ջուր.սար.մարդ. երեխա.նավաստի.օձ,առվակ.գարուն,թիթեռ, պահակ, նավակ.հատիկ,

Ածական-ջինջ․բուրավետ.մեծ.ջրոտ.ուրախ.ծաղ­կավետ.Հրաշալի․մաքուր.ճկուն.Սև.Ինքնաթիռ․պայծառ,սպիտակ,Գաղտնի,ոսկեզօծ,երկաթյա:

Բայ-վազել․թրթռալ.թիավարել․գնալ․լողալ.վազվզել.սողալ,իջնել,՜բացվել, չխկչխկալ,գոռգոռալ,բարձրանալ,պահել,Ոսկեզօծել,

16. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ-երբեք. անարատ-արատավոր, ոչնչացնել-ստեղծել, , բացահայտ-գաղտնի. թույլ-ամուր. վերջին-առաջին. Համաձայնել-հրաժարվել. հանգստանալ-աշխատել. գտնել-կորցնել. . Հավաքել-վատնել, աջ-ձախ. արթուն-քնած:

17. Ա և Բ- խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

Ա            Բ

գոոոզ —   գոռոզանալ

ուղիղ —   ուղղել

խոնարհ – խոնարհել

կանաչ — կանաչել

Ա խմբի բառերը ածականներ են,Բ խմբի բառերը՝ բայեր։

18. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:- Ես

Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել: Դու

Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: Նա

Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Մենք

Հետաքրքիր բան եք մտածել:Դուք

Մեզ ամեն տարի այցելում են: Նրանք

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-Բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապուտաչյա, արքայի որդի-արքայորդի, հույների երկիր-Հունաստան,  փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ: