Daily Archives: September 13, 2022

13.09.2022

9.  Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:

Գիրք-Տպագրված (հնում նաև ձեռագիր) աշխատություն՝ երկ, իրար կարված ու կազմված թերթերի ձևով:

դիմակ-Ստվարաթղթից կամ այլ նյութերից շինած մարդու կամ կենդանու դիմապատկեր, որ մարդիկ դնում են իրենց երեսին:

դերասան-Թատերական ներկայացումների պրոֆեսիոնալ դերակատար:

ընկույզ-Ընկուզենու պտուղը՝ կարծր փայտանման պտղապատյանով:

ժպիտ-Դեմքի շրթունքների, աչքերի մկանների շարժում, որը ցույց է տալիս ծիծաղելու տրամադրություն կամ արտահայտում է ողջույնի՝ գոհունակության՝ հաճելիության ևն զգացմունք, թեթևակի անձայն ծիծաղ:

երեխա-Նորածին աղջիկ կամ տղա:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:Ռոբերտը սպորտի դահլիճ գնաց։

Ի՞նչը ի՞նչ եղավ:Ապակուց ափսեն ընկավ կոտրվեց։

Ովքե՞ր ի՞նչ են անում:Մենք դասարանով թատրոն ենք գնում։

Ինչե՞րը ի՞նչ են լինում: Ուժեղ քամուց լույսերը անջատվում են։

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:

Պատասխանում են ի՞նչ ,ո՞վ հարցերին։Առարկա,Գոյական

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք: