Ուսումնական նյութեր

06.09.22

  1. Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութի երկրորդ հատվածը։ Պատրաստվի՛ր տեքստն ամբողջությամբ քննարկելուն։

2-րդ հատված

Հայոց առաջին դպրոցները

Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի առաջին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր: Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին:

Հայոց առաջին դպրոցը` վարդապետարանը, բացվել է հինգերորդ դարի սկզբին Վաղարշապատում, Մեսրոպ Մաշտոցի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի ջանքերով: Սկզբնական շրջանում դասավանդվել են Աստվածաշունչը, վարքաբանություն, քերականություն: Հետագայում նաև աստղագիտություն, թվաբանություն եւ այլ առարկաներ: Այս դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ, եկեղեցական գործիչներ: Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը:

2.Դու արդեն ծանոթ ես առաջին դպրոցներին։ Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ նմանություն կամ տարբերություն տեսար քո ներկայիս դպրոցի և առաջին դպրոցների միջև։

Այն ժամանակ դպրոցներում աշխատում էին դպիրներ և գրագիրներ, իսկ հիմա ուսուցիչներ,քարտուղարներ և գործավարներ։ Տնօրենին անվանում էին ումիա ։Առաջին դպրոցում ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել, իսկ մեր դպրոցում կարող ենք օգտվել համակարգչից և գնալ գրադարան։Մեր մոտ երկաթյա կամ փայտյա նստարաններ են, իսկ այն ժամանակ աղյուսից թրծված նստարաններ էին,դասերը զրույցելով և զբոսնելով էին անցկանում։ Այստեղ սովորում են աղջիկներ և տղաներ, իսկ այնտեղ միայն տղաներ էին սովորում։

3.Ստեղծագործի’ր` «Եթե լինեի դպրոցի հիմնադիր»:

Ես ,եթե դպրոցի հիմնադիրը լինեի դասամիջոցները ավելի երկար կլինեին։Ամեն տեղ գլուխ կգովեի։ Դպրոցում կունենայի դասասենյակներ ,որոնք կլինեին ժամանակակից համակարգչային խաղերի համար։

Leave a comment