Բայի դեմքը, թիվը, ժամանակը
253. Կետերի փոխարեն մտածել բայը տեղադրի՛ր համապատասխան ձևով:
Այդ մասին նա հազար անգամ մտածել էր ու ոչ մի եզրակացություն չէր արել:
Դու ինչի՞ մասին էիր մտածում, որ այդպես հանկարծակի վեր թռար:
Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս:
Երանի՜ մտածեիր ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ:
մտածեց, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել նրան:
Մտածիր, հետո՛ արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում:
254. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է թե՞ հոգնակի):
Զարմացա-եզակի: Տեսանք-հոգնակի: Փնտրում ես-եզակի: Վազում եք-հոգնակի: Կտա-եզակի: Կհասնեն-հոգնակի:
255. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:
Ա. Մտնեմ, տարա, հասել է, գալիս եմ, վազում ես, թռչի, ունես պիտի հասկանա, գրավել է, կգտնեմ: եզակի
Բ. Մտնենք, տարանք, հասել են, գալիս ենք, վազում եք, թռչեն, ունեք, պիտի հասկանաք, գրավել են, կգտնենք: հոգնակի
256.Նախադասությունը լրացրո՛ւ: Պատասխանի՛ր հարցին:
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնկի :
Բայերից բացի՝ ո՞ր բառերը թիվ ունեն: Գոյականները
257. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:
Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: – Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ:Ես
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել:Դու
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:Նա
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:Մենք
Հետաքրքիր բան եք մտածել:Դուք
Մեզ ամեն տարի այցելում են:Նրանք
