
Խնձոր – խնձորենու պտուղն է, որը երկիր մոլորակի ամենատարեց բնակիչներից է։ Այն հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը։ Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Մեծ տարածում է գտել տնային խնձորենին։ Ներկայումս գոյություն ունեն խնձորենիների բազում տեսակներ, որոնք աճում են տարբեր կլիմայական պայմաններում։
Խնձորենու պտուղը՝ խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով։ Այն հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, շատերի սեղաններին աղանդերի անբաժան մասն է։ Խնձորը նաև մեծ տարածում ունի տարատեսակ ուտեստների մեջ։ Կարելի է 50-ից ավել ճաշատեսակ թվել, որոնք պատրաստվում են խնձորով։
Խնձորենի (լատ.՝ Mālus), վարդազգիների ընտանիքի պտղատու ծառերի և թփերի ցեղ։
Հայաստանում տարածված է արևլյան կա կովկասյան վայրին խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում։ Գրանցված է կարմիր գրքում։ Ամենուր մշակում են սովորական խնձորենին՝ իր բազմաթիվ տեսակներով։
Բազմաթիվ տեսակներ, որպես դեկորատիվ ծառեր աճեցնում են այգիներում և պուրակներում։ Բոլոր տեսակները լավ մեղրատու են։ Խնձորենիների բնափայտը ամուր է, հեշտ կտրվող, հարմար է կոնստրուկցիաների, նավերի պատրաստման համար։
Մշակովի խնձորենու բարձրությունը 2 – 10 մ է, ունի լայն բրգաձև սաղարթ։ Տերևները խոշոր են և տարբեր ձևի։ Միատուն բույս է, երկսեռ ծաղիկներով, պսակաթերթիկները սպիտակ են, հիմքի մասում՝ վարդագույն, սերմնարանը ցածրադիր է։ Խաչաձև փոշոտվող և ինքնաստերիլ է։
Խնձորենին զով կլիմայի, ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է։ Բազմանում է պատվաստներով։ Բերքատվությունը 150 – 200 ց/հա է։ Կարելի է մշակել Հայաստանի բոլոր գոտիներում։ Հատկապես լավ է աճում Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Հայաստանի հարավարևելյան, ինչպես նաև Սևանի ավազանի և Գյումրու սարահարթի շրջաններում։
ՀՀ-ում տարածված է արևելյան կամ կովկասյան վայրի խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ամենուր մշակվում է սովորական խնձորենին՝ բազմաթիվ սորտերով։
Հայտնի է 36 տեսակ, առավել տարածված են.
- Խնձորենի կուլտուրական (M. domestica)
- անտառային (M. sylvestris)
- արևելյան (M. orientalis)
- Խնձորենի ցածրաճ (M. pumila)
- Խնձորենի սիբիրական (M. baccata)
- Խնձորենի չինական (M. prunifolia)։
Սորտեր
Վաղահասներից սորտերից են՝
- Պապիրովկա
- Վիրգինկա
- վարդագույն
- Աստրախանի
- Կարմիր
Աշնանայիններից են՝
- Ռենետ
- Լանդսբերգա
- Պարմեն
- Զիմնի զոլոտոյ
- Բելֆլոր դեղին
Ձմեռայիններից են՝
- Ռենետ սիբիրական,
- Ռենեա բումաժնի,
- Պեպին-լոնդոնկա,
- Ռենեա օռլյանի

