Հարցեր և առաջադրանքներ
- Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գիտեք։Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:
- Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթացություն, իսկ իջեցումը՝ տեղատվություն: Օրվա ընթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
- Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտահայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխարի գետեր լինեն օվկիանոսում:
- Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից:
Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:
Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:
5.Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխվելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:
Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմատաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:
