Daily Archives: December 28, 2021

Ամանորն Ուկրաինայում

Ամանորն Ուկրաինայում, երկրի պետական տոներից մեկն է։ Այն նշվում է ամեն տարի հունվարի մեկին։ Տոները սկսվում են դեկտեմբերի 31-ի գիշերը և շարունակվում են մինչև հունվարի 1-ը ըստ գրիգորյան տոմարի: Վերջին հարյուրամյակում այս ավանդույթը փոփոխությունների չի ենթարկվել։

Ուկրաինական հողերը, որոնք մտել են Լիտվական մեծ իշխանության, իսկ ավելի ուշ Ռեչ Պոսպոլիտայի կազմի մեջ, 1362 թվականից Նոր տարվա սկիզբ համարվել է հունվարի 1-ը, իսկ թվականությունը՝ «Քրիստոսի ծնունդից սկսած»։ Այս համակարգը հանդիպում է այդ ժամանակների գրավոր հիշատակարաններում։ Ռուսական կայսրության կազմի մեջ եղած շրջանում հունվարի 1-ը որպես Նոր տարի նշելու տոն հաստատել է Պետրոս I-ը: Այդ օրենքը տարածում գտավ նաև Փոքր Ռուսիայի մեծ տարածքներում (ժամանակակից Ուկրաինա) 1700 թվականից։ XVIII-XIX դարերում Ամանորի նախատոնակը փոքրռուսիական հողերում կոչվում էր «շռայլ երեկո»։Կ.Ա. Տրուտովսկի՝ Կոլյդկաները Փոքր Ռուսիայում, XIX կեսեր.

Այդ ժամանակ երեխաները գնում էին տնետուն, իրենց հետ վերցնելով մեծ ծղոտե տիկնիկ։ Շնորհավորում էին տանտերերին, ինչպես նաև երգում ծիսական ինքնատիպ երգեր՝ «շչեդռովկաներ» կամ «կոլյադաներ»։ Դրան տանտերերը պատասխանում էին երեխաներին և հյուրերին նվերներ տալով, որն իրենից ներկայացնում էր խմորից կենդանակերպ ու թռչնակերպ թխվածքներ։ Այս ժամանակաշրջանում ուկրաինական պատմության մեջ ամենակարևոր տոնը մնում էր բոլոր ուղղափառների, այդ թվում և Ռուսական կայսրության՝ Սուրբ ծնունդը։ XIX դարում արևելյան սլավոնների ֆոլկլյորում Ձմեռ պապի կերպարի հետ հանդես եկավ նաև Ձյունանուշը։

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԲԼՈԳ՝https://roberthakobyan.school.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

  Վեզուվ

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը։ Հարթավայրեր

ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:

Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի ե կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:

2.Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:

Ջրի հատկությունները: Ջուրր թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրր սառչում է 0 °C-ում, եռում ե գոլորշի է դառնում 100 0C-ում:

3.Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ: Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:

4.Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կիմայի վրա:Ջրի մյուս կարեոր հատկությունր ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը: Ջրավազաններր, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանր կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Իսկ ջուրր սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացր. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:

5.Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է: Ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների րնթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանր կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգր:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զրաղեցնում է ջրային տարածքր, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ :

2.Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցր: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

3.Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքներր, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:

4.Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:

Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովր Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:
  2. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա ընթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
  3. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:
  4. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից:

Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:

Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

5.Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը։ Հարթավայրեր

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ ե այլն:

Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտ­նի են երկրակեղևի ուղղաձիգ ե հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներր: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի  առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:

Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրր, քամին, սառցադաշտերր, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:

Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարներր, լցնում իջվածքներր և հարթեցնում մակերևույթր: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռներր հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների րնթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:

Այսպիսով՝ ներծին ե արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերր:

Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռներր: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բա­ցարձակ և հարաբերական:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:

Օրինակ՝ Երեանի բարձրությունր ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ա­մենաբարձր կետր Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:

Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:

Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունր Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝  5165 մ — 1000 մ = 4165 մ:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:

Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:

Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասր:

Հարթավայրերն առաջանում են տարրեր ճանապարհով:

  1. Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների րնթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայ­վում են ու վերածվում հարթ տարածքների:
  2. Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղեի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
  3. Լավային հոսքերի հետեանքով: Հրարխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերր սովորարար փոքր են լի­նում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայ­րի։
  • Գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով: Խոշոր գետերի մի­ջոցով տեղափոխված նյութերր (գլա­քար, խիճ, ավազ, տիղմ ե այլն), կուտակվելով, առաջացնում են հարթա­վայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթա­վայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Սիջագետքի ե այլն:

Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած րարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), րարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) ե ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Սարահարթ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը: Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ:
    1. Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտ­նի են երկրակեղևի ուղղաձիգ ե հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներր: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի  առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրր, քամին, սառցադաշտերր, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:Ի՞նչ է հարթա­վայրը:Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռներր: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ:
    2. Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
    3. Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։

Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:

Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասր

5.Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած րարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), րարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) ե ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):