1.Սովորի՜ր բառերը և բացատրի՜ր բառարանի օգնությամբ։
Առէջ-ծաղկի փոշին արտադրող գեներատիվ արական օրգան։
առընթեր-Մոտը՝ կողքին եղող:
առինքնել-գրավել:
առհավատչյա-երաշխիք:
առնական-Տղամարդկային հատկանիշներով օժտված:
առնչվել-Դիպչել:
առոք-փառոք-փառավորապես:
առևանգել-հափշտակել:
առույգ-ուժեղ:
առօրեական-Առօրյա:
ասացվածք-Ասացված:
2.Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո ´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի ´ր հնարավոր բոլոր ձևերով:
Օրինակ`
Ամեն ինչ արվեստ է: Բեն -1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»: 2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը: 3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:
Բենն ասել է․ <<Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի>>։
Բենն ասել է․ <<Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով>>:
Բենն ասել է․ <<Ֆրանց Կաֆկա Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում>>:
Բենն ասել է․ <<Ֆրանց Կաֆկա Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը>>:
Բենն ասել է․ <<Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը>>:
3.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:
Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը։
-Հասավ նաև իմ գործելու ժամանակը ,- ասաց ծերունին վճռական տեսքով։
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
-Ինչ է կրակը ես չեմ վախենում կրակից զարմացավ նա։
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
-Բացատրեք ,թե ինչ է պատահել մեր ջրին ,-խնդրեց նա նավապետին։
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
-Ես գործ չունեմ մեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք ,- ասաց խոհարարն։
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել
-Քո նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել ,-բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր
4.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:
Միքայելը` ընկերս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` Մերիից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` իր շան երևալուն:
Մայրը որդուց` Նարեկից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավիթին:
Հրազդանը` արաքսի ձախ վտակը, Երևանով է անցնում:
5..Կետադրի՛ր:
Մենք ես ու Ցոլակը մտանք բակ: Ընկերներս գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով: Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար: Կարմիր շորերով աղջիկը այդ բարձրահասակ երեխան հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին: Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը իմ վաղեմի ծանոթի: Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը: Մեր երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից: Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը Բաֆուտի Ֆոնը: Ծառերից հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ: Ընկերներս՝ գլխաբաց թե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով: Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար: Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին: Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի: Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը, չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
6.Նայի՛ր օրինակին և որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Կոշիկի դատարկ տուփի նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝ տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
Որպես նավի հսկա թրի սուր՝ քթամասը ճեղքում էր ջուրը:
Սուր քթամասը՝ որպես նավի հսկա թուր ճեղքում էր ջուրը:
Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:
Որպես ապահով թաքստոցի՝ նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել
Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:
Որպես մութ վարագույրի նմանվող՝ անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:
Սպիտակ բրդի եթերային ծվենների նման ամպերը սահում էին մեր գլխի վրայով:
Որպես սպիտակ բրդի եթերային ծվենների նման ամպերը սահում էին մեր գլխի վրայով:
Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին քամուն հանդիման:
Որպես տարօրինակ արձանների նմանվող՝ ժայռերը կանգնել էին քամուն հանդիման:
Այդ վայրերի միակ տիրակալի նման քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:
Որպես այդ վայրերի միակ տիրակալի նման քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:
7.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:
Էլիասը` իբրև ճանապարհորդող, ինձ բացատրում էր ճանապարհը: Անտառը` իբրև անմարդաբնակ վայր, մռայլ ու գժկամ տեսք ուներ: Թռչունի առաջին ճիչը` իբրև սովի նշան, չափազանց զարմացրեց մեզ: Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր` իբրև նորությունն: Պահակը` իբրև պաշտշան, որոշեց ինձ մենակ չթողնել: Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին` իբրև անմեղ: Հարցերին պատասխանող պարոնը` իբրև մի հայտնի անձ, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:
8.Կետադրի՛ր:
Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ: Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ: Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր: Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետրագնդակ: Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց: Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:
Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ: Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր: Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ: Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց: Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:
9.Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:
Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը): Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը): Լավան մոտենում էր (ինչի՞ն): Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ): Լեռները դղրդում էին (ինչի՞ց): ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ: