Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիանոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճրում և ճահիճներում: Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը’ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:
Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուրներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները’ գետեր: Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից: Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ: Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը: Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ: Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը: Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը’ առաջացնելով լճեր: Երկրագնդի ցամաքի’ ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :
Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում Են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:
Ռուսերենի տեսադաս- երկուշաբթի
Անգլերենի տեսադաս-չորեքշաբթի
Մայրենիի տեսադաս-հինգշաբթի
Մաթեմատիկայի տեսադաս-ուրբաթ
Ժամը 14:00-18:00
Ընտանեկան նախագծեր:
Քանի-որ կորոնավիրուսի պատճառով տնից դուրս չեմ գալիս, խաղում եմ եղբորս հետ:
Ընտանեկան խաղեր՝ նարդի, պահմտոցի, պանտամիմա: Խաղում եմ նաև լեգոներով և մեքենաներով:
Տարբեր մուլտֆիլմեր և ֆիլմեր եմ նայում:
Սիրելի երգեր՝
Կոմիտաս, մուլտերգեր, հայկական երգեր
Ժամը 18:00-20:00
Ինքնակրթություն
Տարբեր հայկական հեքիաթներ եմ կարդում, որոնց մասին շուտով կպատմեմ իմ բլոգում:
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։ Ասածն արած է։ Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։ Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։ Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։ Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։ Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։ Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։ Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։ Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։ Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։ Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։ Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։ Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։ Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։ — Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։ — Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։ Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։ Վճռում են որ Փանոսը խեղդվել է։ Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։
Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք Օքմին – մարդ տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել եղեգնուտ – եղեգով պատված տեղ վեր ածած – թափված գեղահավան – ամբողջ գյուղով ղըչրղու – աղմուկ-աղաղակ
Հարցեր և առաջադրանքներ
1.Փորձի՛ր բացատրել:
գործը ձախ գնալ-չհաջողվել միտք անել-մտածել ձենի վրա վեր են կենում-ձայնից սթափֆել տակն անել-տակը գցել ճամփան ծռել-ճանապարհը փոխել քեֆի տաք ժամանակն է-ուրախության ժամանակ վրա տալ-հարձակվել մթան հետ-մթին գլուխը քարը-Ինչ լինի լինի դես Փանոս, դեն Փանոս—-այստեղ փանոս այնտեղ փանոս
2. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին: 3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր: Ինքը մի բարի մարդ է լինում-այո—————————–: Շատ է քաշում, թե՝ քիչ————————————-: Ասում է՝ գլուխը քարը————————————-: Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ———————————-:
Լինում է, չի լինում, մի ծառ է լինում: Այդ ծառը կախարդական է լինում: Մի օր էլ ես գնացի նրա մոտ, ծառը ինձ կախարդեց: Ծառը ինձ լսում էր, քանի որ իրեն վարժացրել եի:Շատ էի սիրում այդ ծառին, շատ: Մի օր էլ ես որոշեսցի իրեն ասել.<<Ծառ, ինձ սարքիր ռոբոտ>> ու սարքեց ինձ ռոբոտ: Հետո որոշեցի դառնալ մուկ Ես էլ գնացի, ասացի՝ ինձ սարքիր մուկ ու սարքեց մուկ:Հետոփոշմանեցի, ասեցի սարքիր մարդ ու սարքեց ինձ մարդ: