Category Archives: Ֆիզիկա 7

Ճնշում ճնշման միավորները ճնշումը բնության մեջ և տեխնիկայում գազի ճնշումը

1․Մարմնի վրա ազդուղ ուժի արդյունքը կախված է ազդող ուժի մուդուլից և մակերևույթի մակերեսից,որի վրա ուղահայաց ազդում է ուժը։Պատ՝․1

2․Ճնշում անվանում ենք այն մեծությունը որը հավասար է մակերևույթին ուղահայաց ազդուղ ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին։Պատ՝․1

3․Գյուղատնտեսական մեքենաների անիվները պատրաստում են լայն անվագոտիներով որպեսզի Ճնշումը կփոքրացնեն քանի որ որքան մեծ է հենման մակերեսը այնքան փոքր է ճնշումը։Պատ՝․2։

4․Չորսում կարայացնի մեծ ճնշում է առաջի դեպքում քանի որ ամենափոքր մակերեսն է։Պատ՝․ 1։

Մեխանիկական աշխատանք

Մեխանիկական աշխատանք կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնիվրա ազդող ուժի և նրա ուղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին։
Աշխատանք=Ուժ x Ճանապարհ, կամ A=FS
որտեղ A-ն աշխատանքն է, F-ը՝ ուժը, իսկ S-ւ՝ անցած ճանապարհը (նկ․56)։

Ֆիզիկա

1. Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Փորձեք շարժել սեղանին դրված որևէ առարկա, ասենք, ծանր գիրքը՝ նրա վրա ազդելով հորիզոնական ուղղված ուժով: Կնկատեք քանի դեռ ազդող ուժը բավականաչափ փոքր է, գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժը հասնում է որոշակի արժեքի: Այս երևույթն առավել ցայտուն է դրսևորվում, երբ փորձում ենք տեղաշարժել սառնարանը, պահարանը կամ մեկ այլ ծանր իր:

2. Ինչով է պայմանավորված շփումը։

Շփման ուժի մեծությունը կախված է շփվող մարմինների ողորկության աստիճանից և դրանց նյութի տեսակից:

3. Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Մարմնի վրա հորիզոնական ուղղությամբ ուժ է ազդում, սակայն այն մնում է դադարի վիճակում։ Նշանակում է, որ մարմնի վրա ազդում է նաև մեկ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այդուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է:

Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, իսկ դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը։

Շփման ուժի բնույթն էապես փոխվում է այն դեպքերում, երբ մարմինը ոչ թե սահում, այլ գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթով: Այդ դեպքում գլորվող մարմինը հաղթահարում է իր ճանապարհին հանդիպող մակերևութային անհարթությունները` անցնելով դրանց վրայով: Դրա շնորհիվ առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ, որի ուղղությունը հակառակ է մարմնի գլորման ուղղությանը։

4. Օրինակներով ցույց տալ, որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

5. Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ։

Եթե չլիներ շփումը, մարդիկ և կենդանիները չէին կարողանա քայլել կամ վազել: Դա կատարվում է ոտքերի և գետնի շփման շնորհիվ։ Շփման շնորհիվ են շարժվում ավտոմեքենաները, գնացքները։ Դուք գիտեք, թե որքան դժվար է քայլել հարթ սառույցի վրայով կամ տեսել եք, թե ինչպես են սառցակալած ճանապարհին տեղապտույտ տալիս ավտոմեքենաների անիվները։ Պատճառն այն է, որ սառույցի վրա շփումը շատ ավելի փոքր է, քան գետնի վրա: Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, և խուսափում ենք տարբեր վթարներից։

6. Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ։

Շփման հետևանքով տաքանում և մաշվում են մեքենաների շարժվող մասերը: Շփման այս և ոչ ցանկալի այլ հետևանքներից խուսափելու համար կիրառվում են շփման փոքրացման տարբեր եղանակներ:

7. Ինչպես կարելի է մեծացնել շփումը։

Օրինակ` շփումը մեծացնելու նպատակով հպվող մակերևույթները պետք է լինեն խորդուբորդ:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Օրինակ` շփումը փոքրացնելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ յուղով, քսուքով: Այդ դեպքում միմյանց հետ անմիջականորեն շփվում են ոչ թե պինդ մարմինների մակերևույթները, այլ դրանք պատող հեղուկի հարևան շերտերը: Քանի որ քսուքի շերտերի միջև շփումն էապես փոքր է, շփման ուժը փոքրանում է:

9. Բերեք օրինակներ, երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ։

Օրինակ՝ յուրաքանչյուր մարմին փոխազդում է Երկրի հետ, այսինքն՝ նրա վրա միշտ ազդում է ձեզ արդեն ծանոթ ծանրության ուժը։ Սակայն հաճախ մարմինը միաժամանակ փոխազդում է երկու կամ ավելի մարմինների հետ: Նման դեպքերում մարմնի վրա ազդում է երկու կամ ավելի ուժ: Օրինակ`որոշ բարձրությունից ընկնող թղթի վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև օդի դիմադրության ուժը: Դեպի Լուսին թռչող տիեզերանավի վրա միաժամանակ ազդում են Երկրի, Լուսնի և Արեգակի ձգողության ուժերը: Փորձը ցույց է տալիս, որ եթե մարմնի վրա ազդում են մի քանի ուժեր, ապա դրանք կարելի է փոխարինել մի այնպիսի ուժով, որը տվյալ մարմնի վրա ազդում է այնպես, ինչպես այդ բոլոր ուժերը միասին:

10. Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միասին ազդելիս, կոչվումէ այդ ուժերի համազոր:

11. Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը, և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը նույն ուղղությամբ է ուղղված և որոշվում է նրանց մոդուլների գումարով։

12. Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և  ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը հակառակ ուղղությամբ է ուղղված և որոշվում է նրանց մոդուլների հանումով։

13. Ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոդուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Մարմինը նրա մի կետում կիրառված, մոդուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ արագությունը չի փոխում։

Մարմինը նրա մի կետում կիրառված, մոդուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ արագությունը չի փոխում։

12․02-16․02 Ֆիզիկա

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի փոփոխությունը

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Մատիտի կոտրվելը, թղթի պատռվելը

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերկանգնում է իր ձևն ու չափը դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ հակառակ դեպքում պլաստիկ

Առաձգական դեֆորմացիա է գնդակ տշելիս գնդակի վրա փոս արաջանալը, իսկ պլաստիկ է մատիտի կոտրվելը:

4.Որ ուժն են անվանում ծանրության ուժ

5.Ինչպես է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

6.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:

Առաձգական ուժը այն ուժն է որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիաի ժամանակ մարմնում առաջացած առաձգական ուժ ուղիղ համեմատական է դեֆորմացիաի չափին

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

F=kx

9.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը
Զսպանակ, որի ծայրին կեռիկ կա, ցուցիչ:

10.Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Հուկի օրենք

16․10-20․10;23․10-27․10

Կրկնել նախորդ թեմանները։

Կարգի բերել բլոգները։Պատրաստ լինել  բանավոր հարցմանը։

Ծանոթանալ,սովորել․

Թեման.Մեխանիկական շարժում:Շարժմանհարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:

Պատասխանել հետևյալ  հարցերին..

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում։Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։

2.բերել մեխանիկական շարժման օրինակներ։Մեխանիկական շարժման օրինակներ են՝ գնդակի գլորվելը, մեքենայի գնալը, մարդու քայլելը և այլն:

3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին։Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

4.Ինչն են անվանում նյութական կետ։Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ։

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

Սովորել․Է․Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7) էջ21-ից,մինչև էջ 28։

2․10-6․10;10․10-13․10

Կարդալ և ուսումնասիրել երկարությունների պրեզենտացիան ,և Մեծությունների չափում 

Թեման․Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների և միավորների հետ։Կարողանալ օգտվել այդ գործիքներից ։

Լաբորատոր աշխատանքներ․Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով։

Շատ լավ  սովորել.Է.Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7)սովորել էջ13-ից,մինչև էջ 16-ը ․ինչպես նաև էջ17 <<Լաբորատոր աշխատանք1-ը>>

Կարդալ ծանոթանալ Է.Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7) էջ18-ից,մինչև էջ 20։

ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ29-ից մինչև էջ30-ը: 

25․09-29․09

Թեման․Ֆիզիկական մեծություններ։Ֆիզիկական մեծությունների չափումը։Չափման սխալ։

Մեծությունների չափում

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն: Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ որն ընդունված է որպես միավոր

2․Երկարության հիմնական և այլ  միավորները: Չափման գործիք։Չափման գործիք չափերիզ,չափագլան,այրկենաչափ ,սենյակային ջերմաչափ,բժշկական ջերմաչափ։

3․Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ։Բաժանումների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին ներկայացնում են քանոնի սանդղակը

4․Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը։Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։

5Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք։Ինչպե՞ս են որոշում չափիչ սարքի բաժանման արժեքը։Չափիչ սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել սանդղակի մոտակա այն երկու գծիկները որոնց կողքին մեծության թվային արժեքներ են գրված այնուհետև մեծ արժեքից հանել փոքրը և ստացված թիվը բաժանել դրանց միջև բաժանումների թվին։

6.Ինչի՞ց է կախված չափման սխալը։Չափման սխալը կախված է նաև չափաքանոնի սխալ դիրքից ինչպես նաև չափման արդյունքները դիտելիս աչքի ոչ ճիշտ դիրքից։

7․Ինչպե՞ են որոշում չափման սխալը։Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և ընդունված է համարել որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։

Կրկնել և սովորել․Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ16։Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրտել և գտնել տարբեր երկրների երկարությունների և

18․09-22․09

Կրկնել նախորդ թեման։

Թեման․Դիտումներ և փորձեր։

1.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

2.Ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից։

3․Ի՞նչ է վարկածը։

4․Ի՞նչ է օրենքը։

5․Ի՞նչ է ֆիզիկակաան տեսությունը։

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ12։

Կատարել ՝էջ 166-ից1-ից մինչև10

4.09-8.09;11․09-15․09

Թեման․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ի՞նչ է բնությունը։

2․Ի՞նչ է բնության երևույթը։

3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։

4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։

5․Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ։

6․Թվարկել ֆիզիկական երևոյթների տեսակները։

7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։Բերել օրինակներ։

8․Ի՞նչ է նյութը։Բերել օրիակներ։

9․Ի՞նչ է մատերիան։

10․Ո՞րն  է ֆիզիկայի հիմնական խնդիրը։

Լրացուցիչ առաջադրանք․սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ10։Կարդալ,ծանոթանալ Է.Ղազարյանի դասագրքի(7-րդ դասարան )էջ8-ից մինչև էջ10 -ի թեմային, պատրաստել նյութ ձեր նախընտրած որևէ ֆիզիկոսի կյանքի և գործունեությունից հետաքրքիր փաստերով։Նյութը դրեք բլոգներում հղումը ուղարկեք ինձ `g.mkhitaryan@mskh.am