Category Archives: Մայրենի

8-րդ դասարան,հայոց լեզու

18.10.24

1.Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմի’ր  6 վերջածանցավոր բառ.                  .

ծակոտել       ուք

խաչագող               ան

կալվածատեր         ոն

քսայուղ                  յալ

հավելավճար         կեն

կովկիթ                   ություն

2. Փակագծում  տրված բառերը տեղադրի’ր  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:

Ամառը նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ փռվել պարտեզում, որտեղ անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերով և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի էր  դառնում   գյուղի  տներն  ու այգիները,  երդիկից   ելնող   տան  սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   սլացող   հոգին   չէր  երկնչում  ոչ մի   —-   ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց    ——  նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   ——   :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

3.Աշուն

Տեքստից դուրս գրել գոյականները, ածականները, բայերը:
Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է։
Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։

Գոյականները – գեղեցկություն, Հայաստան, աշուն, բնություն, հագուստ, ծառեր, ոսկի, տերևներ, թռչուններ, հարավ, երկինք, գունդ, ամպերը, արև, կեսօր, պայծառություն, քամի, ծաղիկներ, հրաժեշտ, մայր, արև, աշուն, թախիծ, բնություն, հմայքը։

Ածականները – յուրօրինակ, նաշխազարդ, գույնզգույն, երգեցիկ, կախված, ոսկեծոզ, անձրևաբեր, մեղմօրոր, աշնանային, գունագեղ։

Բայեր – ունենալ, հիացնել, բոցկլտալ, թռչել, ճամփորդել, կախվել, շողարձակել, սահել, փաթաթվել, կորցնել, խաղալ, նազել, տալ, թաքնվել։

4. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը, ընդգծել ածանցները և յուրաքանչյուր վերջածանցով կազմել երկուական նոր բառ:
Վայրենի, խոսուն, մրգատու, մականուն, նեղացկոտ, լացկան, առհավետ, ազդակ, զորեղ, ոսկեգույն, առավելագույն, բանակ, խոսք, միածին, ելույթ, սահնակ, միաբան, ձգան, տիրացու:

5. Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Սիրտ-սրտային, լույս-լուսավոր, սեր-սիրային, տուն-տնային, ցավ-ցավոտ, ձև-ձևավոր, շող-շողավուն, հույզ-հույզոտ, վաստակ-վաստակավոր, հրապույր-հրապույրոտ, ժպիտ-ժպտավուն, գույն-գունավոր:

6. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, խիտ, յուրային, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, նոսր, քաջարի, անտաղանդ, խորամանկ, պղտոր, թախծոտ:
վախկոտ-քաջարի, խիտ-նոսր, յուրային-օտար, զուլալ-պղտոր,միամիտ-խորամանկ,ցնծուն-անտաղանդ, շնորհալի-թախծոտ

7.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Նենգամիտ, աժդահա, ցասկոտ ամբարտավան, հզոր, բարկացկոտ, գոռոզամիտ, վիթխարի, զորեղ, չարամիտ, զայրացկոտ, խարդախ, ինքնահավան, հուժկու, հսկա:

Աժդահա-վիթխարի, հսկա

Նենգամիտ-չարամիտ-խարդախ

Ցասկոտ-զայրացկոտ-բարկացկոտ

Ամբարտավան-գոռոզամիտ-ինքնահավան

Հզոր-հուժկու-զորեղ

8. Վար, բադ, բունծածկբանկ, սար, կարգ,մարգմատ կաթ բառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր:

Վարդ, բարդ, բույն, ծածուկ, բանակ, սարդ, կարագ, մարագ, մարտ, կարթ:


9. Բառաշարքում առանձնացրու  հոգնակի թվով դրված գոյականները և նշիր հոգնակիի վերջավորությունները:  

Հայրենասեր, պատվեր, հայեր, լապտեր, եթեր, սարեր, ստվեր, նվեր, լվեր, արկղեր, լրաբեր, կայքեր, պատկեր, ստեր, երկնաքեր, խոսքեր, դարեր, մտքեր: 

հայեր, սարեր, լվեր, արկղեր, կայքեր, ստեր, խոսքեր, դարեր, մտքեր:


10. Բառաշարքում գտիր իրար համարժեք զույգերը: 

Բուլկի, պոնչիկ, կողիկ, մարկետ, հացիկ, բազար, աղցան, բագաժ, շուկա, փքաբլիթ, խանութ, սալաթ, կոտլետ, ուղեբեռ:

Բուլկի-հացիկ

Պոնչիկ-փքաբլիթ

Կողիկ-կոտլետ

Մարկետ-խանութ

Բազար-շուկա

Աղցան-սալաթ

Բագաժ-ուղեբեռ

Հայոց լեզու

09.10.2024

1.Բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով:
Գիտական ենթադրություն-վարկած
կառավարության ղեկավարը-վարչապետ
փայտագործ վարպետ-ատաղձագործ
գինի մատուցող-մատռվակ
արջի բույն-որջ
գլխի մազերը թափված-ճաղատ
լուսնի մանգաղ-կիսալուսին
մետաղե պաշտպանիչ գլխարկ-սաղավարտ
գազանի բերան-կլափ
հայրենիքից արտաքսված-վտարանդի
վատ լուր-գոյժ
բարի լուր-բերող
ոչ դեմ և ոչ կողմ-քվեարկող


2.Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Յոթ գլխով-յոթգլխանի, ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալլուկ, մոլոր մտքով-մոլորամիտ, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելազուրկ, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-ակնահաճո:

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Լեռնագագաթ —քառագագաթ
մեղմաձայն —բաղաձայն
պերճաշուք-վսեմաշուք
բերդակալ-ատենակալ
հուսաբեկ-անբեկ
հուշաղբյուր-անբույր
գնահատանիշ-թվանիշ
ժպտադեմ-անասնադեմ
բեմահարթակ-դիմահարթակ
գեղատես-վատատես

4.Բառաշարքում ընդգծել ը գաղտնավանկ ունեցող բառերը:
Վերջնագիծ, հյուրընկալ, նկարել, ակնթարթ, գլխարկ, խճանկար, արագընթաց, լեռնաբնակ, զրահ, նվագարան, փղձկալ, այծյամ, հնչյուն, վեհանձն, արթմնի, չվերթ:

5.Բառաշարքում ընդգծել ապ- նախածանցն ունեցող բառերը:
Ապրանք, ապաբախտ, ապուշ, ապակի, ապուպապ, ապօրինի, ապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապերախտ, ապար, ապտակ, ապրուստ, ապազգային, ապուր:

6. Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:
Բնավեր, խճավազ, բազմազգ, խաղասաց, չվերթ, ագեվազ, բեռնատար, եռակողմ, ցլամարտ, գանձարկղ, ուղեկալ, հաղթանդամ, աղվեսագի, գինետուն, ձյունապատ, վազանց, արգավանդ, լուսանկար, հերարձակ:

7. Ընդգծել փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները:
Թաց գետին, դառը խոսք, գույնզգույն ծաղիկներ, մայրացած հասկ, նիրհած դաշտեր, բախտի անիվ, բարդ խնդիր, սուր աչք, վարդագույն երազ, ննջող առվակ, փրփրուն ալիք, ծաղկած այգի, լալկան ուռենի:

8 Շարքում
 գտնել հոմանիշ բառերի 8 
զույգ:
Արի, արագ, անզոր, հոյակապ, սնամեջ, անապական, գոռոզամիտ, աննկուն, ինքնահավան, անվեհեր, գեր, վճիտ, սքանչելի, ունայն, աննվաճ, մարմնեղ, թույլ, փութկոտ:

Հայոց լեզու 2․10․2024

1.Փակագծում տրված բառերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերից գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբաններրը զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը:
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներց մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր վերածվել են ցամաքի:

2. Ըստ անհրաժեշտության գոյականները հոգնակի՛ դարձրու և արա՛ համապատասխան փոփոխություններ:

Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտերի վրա: Գորտերը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխները կամ ձգում թաթերը, որից երկիրը տատանվում է ու նրա վրա մարդիկ ցնցում են զգում: Կամչատկայի բնակիչները այն համոզմանն է եղել, թե գետինների տակ ապրում էին Տուիլ աստվածները, որոնք երբեմն սահնակներով էին տեղ գնում: Երկրաշարժեր են լինում, երբ սահնակները քաշող շները վրայից թափ էին տալիս լվին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտիներում:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:Հայր- Ես հպարտանում եմ իմ հորով

 ծաղիկներ-Ես իմ հավաքած ծաղիկներով անակնկալ արեցի իմ մայրիկին։

 Բոլոր-բոլորով շնորհավորեցինք ուսուցչուհու ծնունդը։

 Ոչ մեկը չեր կարողանում լուծել այտ խնդիրը։

 հասնել- Հասնելով իմ նպատակին ես կարողացա հաղթահարել վախս:

հեռանալ-Ես հեռանալով Հայաստանից մեծ կարոտ զգացի:

4.Խոսքի մասերը խմբավորի՛ր ըստ տրված պահանջի: Դերանունները կարող ես տարբեր խմբերում գրել:

Ա. Առարկա ցույց տվող բառեր – գոյական
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր – ածական
Գ. Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր – մակբայ
Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր – կապ
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր – վերաբերական

5.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ եզակի և բացատրի´ր, թե ի՞նչ է փոխվում:

Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրները ,  գանգուրը :
Հուզմունքից ծնկները, ծունկը ծալվում էին:
Տղան սահում էր դահուկներով, :դահուկով
Շատ քայլելուց ոտքս  հոգնել են:
Արամը բարկությունից մատ  էր կոտրատում:
Աղջիկն աչքը էր կկոցել արևից:

6.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:

Խոնավ, ծովի բույրով հագեցած օդը վանեց  խառնիխուռն մտքերը:(օդ)
Լույսն  ու ջերմությունը մարդիկ արևից են ստանում: (ջերմություն)
Երեկոյան բոլոր հիվանդների ջերմությունը կբարձրանար: (ջերմություն)
Փոշին էր ծածկել ամբողջ քադաքր: (փոշի)
Հիմա լվացքը տարբեր փոշիներով են անում: (փոշի)
Եթե սննդի հարցը լուծվի, կարելի է այստեղ մի  երկու շաբաթ ապրել: (սնունդ)

7.Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:

Ամբոխ, ոհմակ, անտառ, դասարան:

Ես նրան գտա ամբոխում։

Ես նրանց գտա տարբեր ամբոխներում։

Ոհմակում կար յուրահատուկ գայլ։

Գայլերը գնում էին վոհմակներով։

Ես միայնակեի այս անտառում։

Հայստանում շատ անտառներ կա։

Ամբողջ դասարանից միայն մի հոգի էր բացակա։

Մեր դպրոցի դասարաններում կան համակարգիչներ ։

26,09,2024 Գործնական հայոց լեզու

1.Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպրում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախաասություն կստացվի:

Արևը վաղուց թեքվել էր դեպի մայրամուտ, և մութն էլ քիչ-քիչ ընկնում էր, բայց և այնպես դաշտում դեռ աշխատող գեղջուկներ կային:

1) քանի որ

2) քանի դեռ

3) բայց և այնպես

4) ինչքան էլ

 Թարգմանիր առակները՝ գրելով նրանց մեջ արտահայտած գաղափարը:

 2.Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

1) Սար ու ձոր կանաչ են հագել, կանաչ է ներկվել աշխարհը:

2) Մարդկությունը գիտի, որ պատերազմն օրինավոր է, եթե հարկավոր է ժողովրդի և նրա բարօրության համար:

3) Նրան որպես հմուտ մանկավարժի, կոլեկտիվում բարձր էին գնահատում։

4) Բաներ կա, որ եթե իմանաս, կզայրանաս։

 3.Ո՞ր նախադասության մեջ շարադասության սխալ կա:

1) Ողջ աշխարհի հետ չէր փոխի իր կողմից փայփայած, այնքան երկար երազած ու վերջապես իրականություն դարձած սերը:

2) Վերջապես կան և հնչյուններ՝ վերադարձի ու վերջին հույսի։

3) Իմ արձակուրդը Ֆրանսիայի հարավային փոքրիկ քաղաքներից մեկում, կարծում եմ, հրաշալի կանցնի:

4) Հայաստանում նախկին Ուկրսինայի դեսպանը մեկնել է Լոնդոն:

4.Лодка

Говорят, Будда любил рассказывать своим ученикам такую историю: несколько человек должны были переправиться через реку, чтобы попасть в город. Река была широкой — это происходило в сезон дождей, и люди остались целы лишь потому, что лодка, в которой они плыли, оказалась весьма легкой в управлении. Люди эти, наверное, были очень разумными, потому что подумали: «Эта милосердная лодка спасла нам жизнь, как же мы можем ее бросить? Было бы черной неблагодарностью оставить ее здесь одну!» Поэтому они вытащили лодку из воды, подняли ее на плечи и понесли в город. Это было трудно, но чувство благодарности побуждало людей нести лодку все дальше и дальше.
— Что вы делаете? — поинтересовался у них удивленный прохожий. — Первый раз вижу, чтобы кто-то таскал по городским улицам лодку.
— Нам теперь придется носить эту удивительную и прекрасную лодку всю оставшуюся жизнь, — объяснили они, — потому что она спасла нас от смерти, и мы не можем быть неблагодарными.

Հայոց լեզու

20.09.2024

  1. Այստեղ, խաղուպար, աջուձախ, սարնիվեր բառերով և այս տեղ, խաղ ու պար, աջ ու ձախ, սարն ի վեր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

    Սարնիվեր որս անելը խաղուպար է։Այստեղ երևանում աջուձախ մեքենաներ են։

    Սարն ի վեր որս անելը խաղ ու պար է։Այս տեղ երևանում աջ ու ձախ մեքենաներ են։

2..Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
 Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, շուն:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, :
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, ջերմաչափ:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդ աշանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, տնտեսություն

3.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիդ իմաստով, բ) որպես դարձվածք:

Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:


Ծարավից լեզուն չորացել էր։

Տղայի լեզուն վախից չորացել էր։

Փոքրիկը այնքան էր ուրախացել,որ դեռ ջուրը չտեսած՝ բոբիկացավ։

Տատիկս ասում է,ջուրը չտեսած մի բոբիկանա։

Աղջիկը ուշադրություն չդարձրեց ականջին հասած բանբասանքներին։

Մազերը հասնում էին մինչև ականջները։

4.Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին հեռացան: Ծաղիկներ երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկեցրած որթերի բույրը զգացվեց: Վերկաց իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսեցրու ինձ քո խոսքը՝ ինձ համար քո խոսքը քաղցր է, և տեսքը քո գեղեցիկ:

Ամբողջ ամառը՝ մեկ օրում: Ռեյ Բրեդբերի

  1. Ո՞րն է արև չլինելու փոխաբերական իմաստը: Դա ինչպե՞ս է արտահայտվում այդ երկրի բնակիչների վրա:
    Նա առանց արևի շատ տխուր էր, մտածում էր, թե վաղուց մոլորվել էր անձրևի մեջ և առանց արևի նա չէր կարող ժպտալ:
  2. Բնութագրեք Մարգոյին: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:
    Նա շատ փխրուն աղջիկ էր, ու թվում էր, թե վաղուց, շատ վաղուց մոլորվել էր անձրևի մեջ, ու անձրևը սրբել էր նրա աչքերի կապույտը, շուրթերի կարմիրն ու մազերի ցորնագույնը: Նա ասես հին ու փոշոտ ալբոմից պոկած խամրած լուսանկար լիներ, և այն հազվադեպ պահերին, երբ խոսում էր, ձայնը հազիվ էր լսվում:
  3. Ո՞րն է պատմվածքի գաղափարը՝ հեղինակի ասելիքը:
    Պատմվածքի ասելիքը այն էր,որկան մարդիկ, որառանց արևի չեն զգում իրենց երջանիկ, ուրախ,ընկերասեր, կան մարդիկ,ովքեր արևը տեսնելու համար ուրիշին վնասեն, վիրավորեն կամ չարություն անեն:

18.09.2024 Հայոց լեզու

1․Տեքստում կետերի փոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:

Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել:


Մարդիկ … են … հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն … են … թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը… Ամերիկան է հայտնագործել,… …ռետինե գնդակը: Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն … մի գործով են զբաղված: Նրանք … ու կենտրոնացած իրար էին … ու… ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի … արարածների նման ցատկոտում էին քարե սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե … մարդիկ ինչո՞ւ էին … զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել… կլոր առարկա, որն … սալարկին դիպչելով ետ է թռչում:

2 .Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:

Զուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի թաքնվում, զոհի վրա գաղտագողի չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել: Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք տիրակալ էին: Մարդիկ հազվադեպ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ ուժն ու համարձակությունը, ո՛չ ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին փրկում հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները պակասեն, կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին: Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ չեն: Սակայն մարդկանց սպասածի հակառակն եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ, թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում: Այժմ առյուծների որսն արգելված է: Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:

Զուր է, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ բոլորը կհամեմատվեն նրա հետ: Առյուծը թաքնվում է, զոհի վրա գաղտագողի է հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ անզգույշ, գազաննե՛ր, որսի եմ ելել: Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն կեղծ տիրակալ էին: Մարդիկ շուտ-շուտ էին առյուծի որսի ելնում: Բայց ուժն ու համարձակությունը, ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին կործանում հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները ավելանան, կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Ու առյուծներին գրեթե լրիվ չվոչնչացրին: Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց քիչ չեն: Սակայն մարդկանց սպասածի ըստ եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ, թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում: Այժմ առյուծների որսն չի արգելվում: Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են ու խայտաբղետ, հետո, մեծանալով, գույնավոր չեն դառնում:

3..Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել-Ես մտքի ծովն եի ընկել։, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:

3.Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:

Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:

Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:

Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն

4..Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են … բառեր. Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ,….: Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են … բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն,….: Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են … բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք,….: Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են …. բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ,….:

5. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմիր:

Լվաց, եղել, առ, տուր, կաց:

16.09.2024

1.Փորձիր պատմել Կյանքիդ կարևոր որոշումներից մեկ-ի մասին, գրիր պատումի կամ շարադրության տեսքով, մաղթում եմ՝ հրաշալի,բարի ու արդյունավետ մտքեր):

2.Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով:

Ցած իջնելն ավելի դժվար էր, քան վեր բարձրանալը: Լոնդոնում գոյություն ունի մի ակումբ, որի անդամներն ապրում են հին տներում ու դղյակներում և չեն օգտագործում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս ակումբից վտարվեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց բնակարանում հեռախոս էին անցկացրել:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջին հեռավոր առևտրական ուղիներն անցնում էին ոչ թե ցամաքով, այլ գետերով:Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայր ցամաքներից մեկն է:Երկրի վրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային բույսեր, թափառում էին ահռելի կենդանիներ: Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է գտնվում: Այդ լճում ոչ մի կենդանի չկա: Ջուրը միայն գրելու համար է պիտանի: Կրկեսի Ժաննա անունով փիղն զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախուստի դիմեց: Այդպիսի ուրիշ դեպքեր էլ են հայտնի: Պատահել է, երբ փիղը վախեցել է ծովային ոզնուց կամ խոզից: ԱՄՆ-ի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի արտասովոր ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի: Աչքերի մի զույգր նայում է վեր, մյուսը` վար: Տեղացի ձկնորսները վկայում են, որ չորս աչքերի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է խուսափել:

Ցած իջնելն-Իջնել
վեր բարձրանալը-Վեր ելնել
գոյություն ունի-առկայել
հին-Նախկին
Վերջերս-Վերջին ժամանակներում
վտարվեցին-Հեռացվեցին
անցկացրել-Տեղադրել
ենթադրելու-Կարծել
ուղիներն-Ճանապարհներ
թափառում էին-Շրջել
պիտանի-օգտակար
Պատահել է-Հանդիպել
խուսափել-Փախչել

44.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

3.Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Տղան… (լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը:

Նա դեռ նստած… (ուտում, խժռում, լափում) էր:

Բժիշկը հետն ինչ-որ … (խոտ, բանջար) էր բերել:

Մտնողը (դուրեկան, հմայիչ) …մի աղջիկ էր

4.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

5.Որոշ բառեր ու արտահայտություններ հոմանիշներով փոխարինի՛ր այնպես, որ տեքստի ոճը` ա) ավելի մոտ դառնա խոսակցականին, բ) ավելի վերամբարձ դաոնա:

(Ըստ անհրաժեշտության` կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել:)

Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերր, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիայից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին: Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս: Զեսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել

8-րդ դասարան,լրացուցիչ աշխատանք

11․09․2024

1.Եթե լինեի խաղաղության դեսպան վերնագրով գրիր ասելիքդ։
Եթե լինեի խաղաղության դեսպան ,ես նախ առաջին բոլոր մարդկանց մեկ տարվա աշխատավարձ կտայի, որ մարդիկ մեկ տարի հանգիստանային և բոլոր երեխաներին մեկ տարի արձակուրդ։Բոլոր անապահով ընտանիքներին տներ կնվիրեի։

2.Գրիր՝ լուրթ-կապտավուն,երկչոտ-անհամարձակ,խոհեմ-խելացի,սարսուռ-դող,խրթին-բարդ,լռակյաց-լուռ ու մունջ,ծածուկ-գաղտնի բառեր հոմանիշները։

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու՝ եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով․ նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիտ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով, և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

Կարդալ բայը չի սիրում հրամայական

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:


—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 
  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 
  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 
  • Բացատրի՛ր վենագիրը: